https://arm.sputniknews.ru/20250728/qaghaqakan-patver-e-vardan-ghukasjany-srbazanneri-dem-harucvats-qreakan-gvortsi-masin-91752758.html
Քաղաքական պատվեր է. Վարդան Ղուկասյանը՝ սրբազանների դեմ հարուցված քրեական գործի մասին
Քաղաքական պատվեր է. Վարդան Ղուկասյանը՝ սրբազանների դեմ հարուցված քրեական գործի մասին
Sputnik Արմենիա
Գյումրու համայնքապետի խոսքով՝ առաջին անգամ է տեսնում, որ սրբազաններ կալանավորեն։ 28.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-28T13:49+0400
2025-07-28T13:49+0400
2025-07-28T13:49+0400
վարդան ղուկասյան
գյումրի
տեր բագրատ գալստանյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1c/91749208_0:110:1281:830_1920x0_80_0_0_4fe755c3c7dbd75b881b8944dc021590.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործին ծանոթ չէ։ Որպես քաղաքապետ 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Ղուկասյանը, բայց ընդգծեց` բացասական է վերաբերում նրա կալանավորմանը։ Ղուկասյանը նշեց, թե առաջին անգամ է տեսնում, որ սրբազաններ կալանավորվեն։«65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն, մեկ էլ եղել է 37 թվականին, որ մենք լսել ենք։ Չնայած էստեղի եպիսկոպոսին 37 թվականին, որ ասել են՝ մորուքդ թրաշի ու դուրս արի «հոգևորականությունից», ինքն ասել է՝ մորուքիս ամեն մի մազ ձեզ պես 10 հատ աշխատող արժե, և իրեն աքսորել են»,– ասաց Ղուկասյանը։Վարդան Ղուկասյանի խոսքով՝ Գյումրու փողոցներից մեկն ինքն է անվանակոչել 1937 թվականին աքսորված Արտակ եպիսկոպոս Սմբատյանի անունով։ Վերադառնալով Միքայել Սրբազանի թեմային՝ հայտարարեց, թե քաղաքական հետապնդում է սրբազանի նկատմամբ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը(«հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։Ավելի ուշ Փաշինյանն առաջարկեց փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։ Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է անձամբ ղեկավարել Մայր Աթոռի «ազատագրումը»:Եկեղեցու և կաթողիկոսի դեմ գործողությունները վրդովմունք են առաջացրել ոչ միայն հայ հոգևորականների (ի պաշտպանություն արտահայտվել են Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները) և Հայաստանի քաղաքական ընդդիմության շրջանում, այլև բացասաբար են ընդունվել սփյուռքի և միջազգային կրոնական կազմակերպությունների կողմից: Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու հանդես են եկել մի շարք կրոնական կազմակերպություններ, մասնավորապես Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը (CIN), Սիրիայի օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցին: Եկեղեցու հասցեին աջակցության խոսքերի համար կալանավորվել է գործարար Սամվել Կարապետյանը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1c/91749208_74:0:1181:830_1920x0_80_0_0_8bb5112d5f399ee1e7075d28e6390968.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան, գյումրի, տեր բագրատ գալստանյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք
վարդան ղուկասյան, գյումրի, տեր բագրատ գալստանյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, կալանք
Քաղաքական պատվեր է. Վարդան Ղուկասյանը՝ սրբազանների դեմ հարուցված քրեական գործի մասին
Գյումրու համայնքապետի խոսքով՝ առաջին անգամ է տեսնում, որ սրբազաններ կալանավորեն։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործին ծանոթ չէ։ Որպես քաղաքապետ 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Ղուկասյանը, բայց ընդգծեց` բացասական է վերաբերում նրա կալանավորմանը։ Ղուկասյանը նշեց, թե առաջին անգամ է տեսնում, որ սրբազաններ կալանավորվեն։
«65 տարեկան մարդ եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն, մեկ էլ եղել է 37 թվականին, որ մենք լսել ենք։ Չնայած էստեղի եպիսկոպոսին 37 թվականին, որ ասել են՝ մորուքդ թրաշի ու դուրս արի «հոգևորականությունից», ինքն ասել է՝ մորուքիս ամեն մի մազ ձեզ պես 10 հատ աշխատող արժե, և իրեն աքսորել են»,– ասաց Ղուկասյանը։
Վարդան Ղուկասյանի խոսքով՝ Գյումրու փողոցներից մեկն ինքն է անվանակոչել 1937 թվականին աքսորված Արտակ եպիսկոպոս Սմբատյանի անունով։ Վերադառնալով Միքայել Սրբազանի թեմային՝ հայտարարեց, թե քաղաքական հետապնդում է սրբազանի նկատմամբ։
«Միանշանակ դատապարտում եմ Բագրատ սրբազանի և մեր սրբազանի... չնայած սրբազանի հետ մեր ջրերը նույն առվով չեն գնացել, բայց ես իրեն հարգում եմ ու գտնում եմ, որ քաղաքական պատվեր են արել»,– եզրափակեց Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը(«հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։
Ավելի ուշ Փաշինյանն առաջարկեց փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։ Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է անձամբ ղեկավարել Մայր Աթոռի «ազատագրումը»:
Եկեղեցու և կաթողիկոսի դեմ գործողությունները վրդովմունք են առաջացրել ոչ միայն հայ հոգևորականների (ի պաշտպանություն արտահայտվել են Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները) և Հայաստանի քաղաքական ընդդիմության շրջանում, այլև բացասաբար են ընդունվել սփյուռքի և միջազգային կրոնական կազմակերպությունների կողմից:
Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու հանդես են եկել մի շարք կրոնական կազմակերպություններ, մասնավորապես Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը (CIN), Սիրիայի օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցին: Եկեղեցու հասցեին աջակցության խոսքերի համար կալանավորվել է գործարար Սամվել Կարապետյանը։