https://arm.sputniknews.ru/20250726/inchpes-azatvel-amen-inch-verahskelu-mvolucqic-ev-sksel-liarzheq-aprel-harc-hvogebanin-91437950.html
Ինչպե՞ս ազատվել ամեն ինչ վերահսկելու մոլուցքից և սկսել լիարժեք ապրել. «Հարց հոգեբանին»
Ինչպե՞ս ազատվել ամեն ինչ վերահսկելու մոլուցքից և սկսել լիարժեք ապրել. «Հարց հոգեբանին»
Sputnik Արմենիա
Հիպերվերահսկող մարդիկ սարսափում են անորոշությունից և ամեն ինչ անում են դրանից խուսափելու հույսով։ Պարադոքսն այն է, որ փորձելով պաշտպանվել կյանքի անակնկալներից... 26.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-26T20:06+0400
2025-07-26T20:06+0400
2025-07-26T20:06+0400
հարց հոգեբանին
հոգեբան
սթրես
վախ
տեսանյութեր
տեսանյութ
հիպերվերահսկողություն
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91679016_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b5c4df88ddf3de2992e2389c69c9a0cf.jpg
Հիպերվերահսկողությունը բոլորին և ամեն ինչ վերահսկելու մոլուցքն է, որը լրջորեն խաթարում է մարդու թե՛ անձնական, թե՛ գործնական հարաբերությունները։ Հիպերվերահսկողությունը ստեղծում է մշտական լարվածություն և սթրես, որը բացասաբար է անդրադառնում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Այն ուղեկցվում է անհանգստությամբ, անքնությամբ ու գերհոգնածությամբ, իսկ դեպրեսիան և խուճապային գրոհները սպառնում են «հյուր գալ»։ Այս մասին «Հարց հոգեբանին» հաղորդման եթերում ասաց հոգեբան Անահիտ Խաչատրյանը։Նա ընդգծեց, որ վերահսկողությունը տալիս է մարդուն ապահովության զգացում։ Անընդհատ փոփոխվող աշխարհում մարդն իրեն կեղծ հույսեր է տալիս, որ ինքն ինչքան շատ բան վերահսկի, այնքան ապահով կլինի։ Պետք է ֆիքսել, որ հիպերվերահսկող մարդիկ սարսափում են անորոշությունից և ամեն ինչ անում են դրանից խուսափելու հույսով։ Պարադոքսն այն է, որ փորձելով պաշտպանվել կյանքի անակնկալներից, մարդը նվազեցնում է կյանքը վայելելու իր ունակությունը և դառնում է սեփական սպասումների գերին։Ժամանակի «գողը» կամ հետաձգված կյանքի սինդրոմ. ի՞նչ անել, երբ թելադրողը պրոկրաստինացիան էԻ վերջո, ամեն ինչ մանրակրկիտ վերահսկելու փորձի հետևում թաքնված են ինքնավստահության պակասը և վախերը, որոնք կարելի է հաղթահարել՝ սովորելով վստահել կյանքին և տրվելով դրա ընթացքին։ Երբեմն բավական է պարզապես ընդունել, որ կյանքում հնարավոր չէ ամեն ինչ կանխատեսել և ամեն ինչի համար ունենալ սցենար։ Գիտակցել, որ փոփոխություններն անխուսափելի են, և դրանք հարմարվելու և կյանքին նորովի նայելու համար են։ Իսկ թե որոնք են հիպերվերահսկողության ախտանշանները և այն հաղթահարելու մեծանիզմները, կարող եք դիտել տեսանյութում։Ծխախոտ, թմրանյութ և ոչ միայն. ինչպես հասկանալ, որ դեռահասը խնդիրներ ունի. «Հարց հոգեբանին»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Աստղիկ Սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/77/22187743_323:82:810:569_100x100_80_0_0_1ae5741b96c37e4496d98b3ca43a996a.jpg
Աստղիկ Սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/77/22187743_323:82:810:569_100x100_80_0_0_1ae5741b96c37e4496d98b3ca43a996a.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/19/91679016_362:0:1802:1080_1920x0_80_0_0_2b16635e18dfd8a22b28ef71229d64d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Աստղիկ Սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/77/22187743_323:82:810:569_100x100_80_0_0_1ae5741b96c37e4496d98b3ca43a996a.jpg
հարց հոգեբանին, հոգեբան, սթրես, վախ, տեսանյութեր, տեսանյութ, հիպերվերահսկողություն, հեղինակներ, видео
հարց հոգեբանին, հոգեբան, սթրես, վախ, տեսանյութեր, տեսանյութ, հիպերվերահսկողություն, հեղինակներ, видео
Ինչպե՞ս ազատվել ամեն ինչ վերահսկելու մոլուցքից և սկսել լիարժեք ապրել. «Հարց հոգեբանին»
Հիպերվերահսկող մարդիկ սարսափում են անորոշությունից և ամեն ինչ անում են դրանից խուսափելու հույսով։ Պարադոքսն այն է, որ փորձելով պաշտպանվել կյանքի անակնկալներից, մարդը նվազեցնում է կյանքը վայելելու իր ունակությունը և դառնում է սեփական սպասումների գերին։
Հիպերվերահսկողությունը բոլորին և ամեն ինչ վերահսկելու մոլուցքն է, որը լրջորեն խաթարում է մարդու թե՛ անձնական, թե՛ գործնական հարաբերությունները։ Հիպերվերահսկողությունը ստեղծում է մշտական լարվածություն և սթրես, որը բացասաբար է անդրադառնում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Այն ուղեկցվում է անհանգստությամբ, անքնությամբ ու գերհոգնածությամբ, իսկ դեպրեսիան և խուճապային գրոհները սպառնում են «հյուր գալ»։ Այս մասին «Հարց հոգեբանին» հաղորդման եթերում ասաց հոգեբան Անահիտ Խաչատրյանը։
«Եթե մարդ չվերահսկի իր կյանքը, այն կվերածվի քաոսի, սակայն պետք է հստակ հասկանալ` որտեղ է ավարտվում առողջ վերահսկողությունը և սկսվում անառողջը։ Երբ մարդը հասկանում է, որ ուզում է վերահսկել ոչ միայն այն, ինչ վերաբերում է իր կյանքին, այլև ուրիշների կյանքը` այն, ինչ դուրս է իր վերահսկողությունից, առաջանում է խնդիր, քանի որ այդ ճանապարհին մարդը զրկվում է քնից, ախորժակից, լավ տրամադրությունից, ուրիշներին վստահելուց, և վերահսկում է անգամ մանրուքները։ Տպավորություն է, որ եթե մի բան վերահսկողությունից դուրս գա, աշխարհը փուլ կգա»,–ասաց հոգեբանը։
Նա ընդգծեց, որ վերահսկողությունը տալիս է մարդուն ապահովության զգացում։ Անընդհատ փոփոխվող աշխարհում մարդն իրեն կեղծ հույսեր է տալիս, որ ինքն ինչքան շատ բան վերահսկի, այնքան ապահով կլինի։ Պետք է ֆիքսել, որ հիպերվերահսկող մարդիկ սարսափում են անորոշությունից և ամեն ինչ անում են դրանից խուսափելու հույսով։ Պարադոքսն այն է, որ փորձելով պաշտպանվել կյանքի անակնկալներից, մարդը նվազեցնում է կյանքը վայելելու իր ունակությունը և դառնում է սեփական սպասումների գերին։
Ի վերջո, ամեն ինչ մանրակրկիտ վերահսկելու փորձի հետևում թաքնված են ինքնավստահության պակասը և վախերը, որոնք կարելի է հաղթահարել՝ սովորելով վստահել կյանքին և տրվելով դրա ընթացքին։ Երբեմն բավական է պարզապես ընդունել, որ կյանքում հնարավոր չէ ամեն ինչ կանխատեսել և ամեն ինչի համար ունենալ սցենար։ Գիտակցել, որ փոփոխություններն անխուսափելի են, և դրանք հարմարվելու և կյանքին նորովի նայելու համար են։ Իսկ թե որոնք են հիպերվերահսկողության ախտանշանները և այն հաղթահարելու մեծանիզմները, կարող եք դիտել տեսանյութում։