https://arm.sputniknews.ru/20250531/tskhakhvot-tmranjut-ev-voch-miajn-inchpes-haskanal-vor-derahasy-khndirner-uni-harc-hvogebanin-89556087.html
Ծխախոտ, թմրանյութ և ոչ միայն. ինչպես հասկանալ, որ դեռահասը խնդիրներ ունի. «Հարց հոգեբանին»
Ծխախոտ, թմրանյութ և ոչ միայն. ինչպես հասկանալ, որ դեռահասը խնդիրներ ունի. «Հարց հոգեբանին»
Sputnik Արմենիա
Ինչպե՞ս կարող է ծնողը վերլուծել դեռահասի վարքը, որո՞նք են այն կարևոր նշանները, որոնք չի կարելի անտեսել, ինչպե՞ս պահպանել ծնող–երեխա հարաբերությունների ամուր... 31.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-31T21:35+0400
2025-05-31T21:35+0400
2025-05-31T21:35+0400
հայաստան
երեխա
ծնող
հոգեբան
ծխախոտ
թմրանյութ
հարց հոգեբանին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1e/89561222_0:0:1600:900_1920x0_80_0_0_632e9107a1416c4f1542f5806e911e1e.jpg
Դեռահասության ճգնաժամը երեխայի կյանքում ամենաբարդ փուլերից մեկն է, երբ նա մանկությունից անցում է կատարում դեպի հասուն կյանք։ Հենց այս տարիքում են երեխաներն առավել խոցելի դառնում և կարող են տարբեր խնդիրների բախվել. թմրանյութերի առուվաճառքից մինչև ինքնասպանություն։ «Հարց հոգեբանին» հաղորդման եթերում պրակտիկ հոգեբան Անահիտ Խաչատրյանը ներկայացրել է դեռահասության ճգնաժամին բնորոշ նշանները և այն հաղթահարելու մեխանիզմները։Նրա խոսքով` եթե երեխան տանը ծնողից չի ստանում իրեն անհրաժեշտ տեղեկությունը, ծնողի աջակցությունը, զգում է, որ լսված և ընդունված չէ, ապա իր պահանջմունքների բավարարումը փնտրում է այլ տեղում։ Բայց միշտ չէ, որ այդ տեղը լինում է ապահով և անվտանգ։ Եթե դեռահասը վատ շրջապատ է ընկնում, սկսում է ծխել, թմրանյութեր օգտագործել, եթե դպրոցում և փողոցում նրան ճնշում են, ծեծում են կամ բուլինգի ենթարկում, նրա վարքում կտրուկ փոփոխություններ են լինում։Ինչո՞ւ են կանայք տանը ծննդաբերում. երևույթի հոգեբանական ու իրավական կողմերը«Ծնողը պետք է ուշադրություն դարձնի 3 կարևոր կետերի վրա` արդյոք փոխվել է երեխայի ախորժակը (սկսել է չուտել կամ չափից դուրս շատ ուտել), քունը (առկա են մղձավանջներ, անքնություն), և արդյոք առկա են հոգեսոմատիկ երևույթներ (տարօրինակ ժեստեր, շարժումներ, փոխվել է դեմքի գույնը, տարատեսակ ցավեր և այլն)։ Օրինակ` եթե երեխան անընդհատ փորձում է քնել, ուրեմն նա ունի մի խնդիր, որից փախչում է։ Նա փորձում է խուսափել բոլոր տեսակի կոնտակներից` մտածելով, որ իրեն չեն հասկանա։ Մինչդեռ ծնող–երեխա հարաբերություններում երեխան միշտ պետք է հասկանա թիկունքի գաղափարը, որ նա մենակ չէ, իրեն կհասկանան, կաջակցեն։ Հակառակ դեքում դեռահասը մտածում է, որ ինքը ոչ մեկին պետք չէ, եթե չի խաղում իր ծնողների թելադրած կանոններով, ուրեմն նրանց էլ պետք չէ»,– ասում է Խաչատրյանը։Դեռահասները շատ հաճախ կրկնօրինակում են իրենց ծնողների վարքը, ուստի ծնողներն էլ պետք է զգոն լինեն։ Օրինակ` ծխող հայրը որքան էլ փորձի դեռահասին բացատրել, թե ծխելը վատ բան է, երեխան նրան չի լսի։ Կամ դեռահասին որքան էլ արգելեն սոցցանցերում երկար ժամանակ անցկացնել, եթե նա տեսնի, որ իր ծնողներն ամբողջ օրը հեռախոսի մեջ են, ապա դժվար թե նրանց խոսքերին լուրջ վերաբերվի։Խաչատրյանը խոսել է նաև դեռահասների ինքնագնահատականի, ծնողների ճիշտ դաստիարակության, մյուս երեխաների հետ համեմատելու բացասական հետևանքների և դեռահասների մասնակցությամբ աղմկահարույց դեպքերի մասին։Մանրամասները` տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ծխախոտ, թմրանյութ և ոչ միայն. ինչպես հասկանալ, որ դեռահասը խնդիրներ ունի. «Հարց հոգեբանին»
Sputnik Արմենիա
Ծխախոտ, թմրանյութ և ոչ միայն. ինչպես հասկանալ, որ դեռահասը խնդիրներ ունի. «Հարց հոգեբանին»
2025-05-31T21:35+0400
true
PT22M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1e/89561222_200:0:1400:900_1920x0_80_0_0_246aa4e104971966456d543557438765.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երեխա, ծնող, հոգեբան, ծխախոտ, թմրանյութ, հարց հոգեբանին, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երեխա, ծնող, հոգեբան, ծխախոտ, թմրանյութ, հարց հոգեբանին, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ծխախոտ, թմրանյութ և ոչ միայն. ինչպես հասկանալ, որ դեռահասը խնդիրներ ունի. «Հարց հոգեբանին»
Ինչպե՞ս կարող է ծնողը վերլուծել դեռահասի վարքը, որո՞նք են այն կարևոր նշանները, որոնք չի կարելի անտեսել, ինչպե՞ս պահպանել ծնող–երեխա հարաբերությունների ամուր կապը։ Պրակտիկ հոգեբան Անահիտ Խաչատրյանն այս և այլ հարցերի է պատասխանել «Հարց հոգեբանին» հաղորդման եթերում։
Դեռահասության ճգնաժամը երեխայի կյանքում ամենաբարդ փուլերից մեկն է, երբ նա մանկությունից անցում է կատարում դեպի հասուն կյանք։ Հենց այս տարիքում են երեխաներն առավել խոցելի դառնում և կարող են տարբեր խնդիրների բախվել. թմրանյութերի առուվաճառքից մինչև ինքնասպանություն։ «Հարց հոգեբանին» հաղորդման եթերում պրակտիկ հոգեբան Անահիտ Խաչատրյանը ներկայացրել է դեռահասության ճգնաժամին բնորոշ նշանները և այն հաղթահարելու մեխանիզմները։
«Շատ հաճախ ծնողները փորձում են երեխային խիստ սահմանափակել նրա վարքը կանոնակարգելու համար։ Օրինակ` ծնողն ասում է` տուր ինձ հեռախոսդ, ես այն կկոտրեմ, համակարգչին մոտ չգնաս, ընկերներիդ հետ ժամանակ չանցկացնես և այլն։ Բայց այս ամենը չի կարող երկարատև արդյունքի հանգեցնել։ Միգուցե այդ պահին երեխան ծնողի կամքը կատարի, բայց արդյունքում կկտրվի ծնող–երեխա կապը»,–ասում է Խաչատրյանը։
Նրա խոսքով` եթե երեխան տանը ծնողից չի ստանում իրեն անհրաժեշտ տեղեկությունը, ծնողի աջակցությունը, զգում է, որ լսված և ընդունված չէ, ապա իր պահանջմունքների բավարարումը փնտրում է այլ տեղում։ Բայց միշտ չէ, որ այդ տեղը լինում է ապահով և անվտանգ։ Եթե դեռահասը վատ շրջապատ է ընկնում, սկսում է ծխել, թմրանյութեր օգտագործել, եթե դպրոցում և փողոցում նրան ճնշում են, ծեծում են կամ բուլինգի ենթարկում, նրա վարքում կտրուկ փոփոխություններ են լինում։
«Ծնողը պետք է ուշադրություն դարձնի 3 կարևոր կետերի վրա` արդյոք փոխվել է երեխայի ախորժակը (սկսել է չուտել կամ չափից դուրս շատ ուտել), քունը (առկա են մղձավանջներ, անքնություն), և արդյոք առկա են հոգեսոմատիկ երևույթներ (տարօրինակ ժեստեր, շարժումներ, փոխվել է դեմքի գույնը, տարատեսակ ցավեր և այլն)։ Օրինակ` եթե երեխան անընդհատ փորձում է քնել, ուրեմն նա ունի մի խնդիր, որից փախչում է։ Նա փորձում է խուսափել բոլոր տեսակի կոնտակներից` մտածելով, որ իրեն չեն հասկանա։ Մինչդեռ ծնող–երեխա հարաբերություններում երեխան միշտ պետք է հասկանա թիկունքի գաղափարը, որ նա մենակ չէ, իրեն կհասկանան, կաջակցեն։ Հակառակ դեքում դեռահասը մտածում է, որ ինքը ոչ մեկին պետք չէ, եթե չի խաղում իր ծնողների թելադրած կանոններով, ուրեմն նրանց էլ պետք չէ»,– ասում է Խաչատրյանը։
Դեռահասները շատ հաճախ կրկնօրինակում են իրենց ծնողների վարքը, ուստի ծնողներն էլ պետք է զգոն լինեն։ Օրինակ` ծխող հայրը որքան էլ փորձի դեռահասին բացատրել, թե ծխելը վատ բան է, երեխան նրան չի լսի։ Կամ դեռահասին որքան էլ արգելեն սոցցանցերում երկար ժամանակ անցկացնել, եթե նա տեսնի, որ իր ծնողներն ամբողջ օրը հեռախոսի մեջ են, ապա դժվար թե նրանց խոսքերին լուրջ վերաբերվի։
Խաչատրյանը խոսել է նաև դեռահասների ինքնագնահատականի, ծնողների ճիշտ դաստիարակության, մյուս երեխաների հետ համեմատելու բացասական հետևանքների և դեռահասների մասնակցությամբ աղմկահարույց
դեպքերի մասին։
Մանրամասները` տեսանյութում։