https://arm.sputniknews.ru/20250724/samvel-karapetjani-pashtpanutjany-karvogh-en-mianal-jefri-rvobertsvony-ev-amal-qlunin-91630167.html
Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին
Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին
Sputnik Արմենիա
Ամալ Քլունիի ներգրավումը կարող է դիտարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացուցչության հետագա փուլերում։ 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T12:32+0400
2025-07-24T12:32+0400
2025-07-24T12:37+0400
հայաստան
սամվել կարապետյան
փաստաբան
ամալ քլունի
ջեֆրի ռոբերտսոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_0:38:1600:939_1920x0_80_0_0_fd8b2c34b48a286f4d06679f9f3565b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։Խորհրդից նշում են, որ ավստրալա–բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան–գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։Այդ իսկ պատճառով Ռոբերտսոնն այժմ դիտարկում է Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։Կարապետյանի պաշտպանության խորհրդից նաև հայտնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։Խորհրդից հիշեցրել են, որ Ջեֆրի Ռոբերտսոնը «Doughty Street Chambers» ընկերության հիմնադիր–ղեկավարն է, և նախկինում նա Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։Նրա փաստաբանները զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով 11 քաղաքացիական հայց են ներկայացրել, որոնցից ութն արդեն վարույթ են ընդունվել։Մինչ այդ դատարանը Կարապետյանի հայցով կալանք է դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի բանկային հաշիվների վրա։ Ըստ մամուլի՝ հայցեր են ներկայացվել նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանը, քաղաքագետներ Հարություն Մկրտչյանի, Լևոն Շիրինյանի և Ռուբեն Մեհրաբյանի դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_176:0:1596:1065_1920x0_80_0_0_297b5a6bccbc9f2688c78cc7ceb3ae35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, փաստաբան, ամալ քլունի, ջեֆրի ռոբերտսոն
հայաստան, սամվել կարապետյան, փաստաբան, ամալ քլունի, ջեֆրի ռոբերտսոն
Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին
12:32 24.07.2025 (Թարմացված է: 12:37 24.07.2025) Ամալ Քլունիի ներգրավումը կարող է դիտարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացուցչության հետագա փուլերում։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին։ Այս մասին հայտնում է
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
Խորհրդից նշում են, որ ավստրալա–բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան–գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։
«Ռոբերտսոնի գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին»,– ասված է հայտարարության մեջ։
Այդ իսկ պատճառով Ռոբերտսոնն այժմ դիտարկում է Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։
Կարապետյանի պաշտպանության խորհրդից նաև հայտնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։
Խորհրդից հիշեցրել են, որ Ջեֆրի Ռոբերտսոնը «Doughty Street Chambers» ընկերության հիմնադիր–ղեկավարն է, և նախկինում նա Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։
Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն
անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Նրա փաստաբանները զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով
11 քաղաքացիական հայց են ներկայացրել, որոնցից ութն արդեն վարույթ են ընդունվել։
Մինչ այդ դատարանը Կարապետյանի հայցով կալանք է դրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի բանկային հաշիվների վրա։ Ըստ մամուլի՝ հայցեր են ներկայացվել նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի և Լուսինե Քեսոյանը, քաղաքագետներ Հարություն Մկրտչյանի, Լևոն Շիրինյանի և Ռուբեն Մեհրաբյանի դեմ։