https://arm.sputniknews.ru/20250724/pashtpany-bacark-e-nerkajacrel-ajapahjani-kalanqi-dem-bvoghvoqy-qnnvogh-datavvorin-91650631.html
Պաշտպանը բացարկ է ներկայացրել Աջապահյանի կալանքի դեմ բողոքը քննող դատավորին
Պաշտպանը բացարկ է ներկայացրել Աջապահյանի կալանքի դեմ բողոքը քննող դատավորին
Sputnik Արմենիա
Կալանքի դեմ բողոքը քննում է դատավոր Վաչե Մարգարյանը։ 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T19:59+0400
2025-07-24T19:59+0400
2025-07-24T19:59+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
փաստաբան
դատավոր
բացարկ
երեմ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877412_0:167:1600:1067_1920x0_80_0_0_f0822af31c780429393fb1777461487e.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպաններից մեկը` Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել Աջապահյանի կալանքի դեմ բողոքը քննող Վաչե Մարգարյանին: Այս մասին հայտնում է Երեմ Սարգսյանի գրասենյակը։Ավելի վաղ հայտնել էինք, որ սրբազանի կալանքի վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով, քան որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել էր սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ:Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70877412_127:0:1550:1067_1920x0_80_0_0_46cb56641e24f6270735f85e60ea73b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, փաստաբան, դատավոր, բացարկ, երեմ սարգսյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, փաստաբան, դատավոր, բացարկ, երեմ սարգսյան
Պաշտպանը բացարկ է ներկայացրել Աջապահյանի կալանքի դեմ բողոքը քննող դատավորին
Կալանքի դեմ բողոքը քննում է դատավոր Վաչե Մարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպաններից մեկը` Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել Աջապահյանի կալանքի դեմ բողոքը քննող Վաչե Մարգարյանին: Այս մասին հայտնում է Երեմ Սարգսյանի գրասենյակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սրբազանի կալանքի վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով, քան որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը
մերժել էր սրբազանի
պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ:
Այսօր հայտնի էր դարձել նաև, որ սրբազանի պաշտպանական թիմը դատախազին միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։