https://arm.sputniknews.ru/20250724/miqajel-srbazani-pashtpannery-datakhazin-mijnvordel-en-nra-khapanman-mijvocy-pvokhelu-harcvov-91642425.html
Միքայել սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդել են նրա խափանման միջոցը փոխելու հարցով
Միքայել սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդել են նրա խափանման միջոցը փոխելու հարցով
Sputnik Արմենիա
Սրբազանի կալանքի տակ պահելու թե՛ հիմքերը, թե՛ անհրաժեշտությունը, ըստ պաշտպանների, վերացել են։ 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T16:36+0400
2025-07-24T16:36+0400
2025-07-24T16:39+0400
փաստաբան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատախազ
միջնորդություն
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90730141_0:0:826:465_1920x0_80_0_0_feabaf99ac70ac0eb7a65fa7b04e7b62.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպաններն այսօր դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել սրբազանի պաշտպանական թիմը։Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։«Հարկ է նշել, որ դատարանի որոշմամբ կալանավորումը պայմանավորված էր երկու հիմքով՝ խոչընդոտելու և հանցանք կատարելու: Չխորանալով դրանց հիմնավորվածության մեջ՝ հարկ է արձանագրել, որ նախաքննության ավարտման փաստի ուժով արդեն կարելի է պնդել, որ վարույթի ընթացքին խոչընդոտելու ռիսկը հասցված է նվազագույնի, իսկ իրատեսական դաշտում այն ի սկզբանե զրոյական էր: Այժմ նախաքննական մարմինը գտել է, որ անխոչընդոտ հավաքել է այն բոլոր հնարավոր ապացույցները, որոնց հիման վրա, քննիչի կարծիքով, մեծապես հավանական է մեղադրանքի հաստատումը: Հետևաբար, քրեական վարույթի շրջանակներում ապացույցներ հավաքելու կամ բացահայտումներ անելու գործընթացն ավարտվելով՝ ավարտվել է նաև դրանց խոչընդոտելու ռիսկի դրսևորման հնարավորությունը: Այս մասով կալանքը կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող այս հիմքը վերացել է»,– գրված է հայտարարության մեջ:Սրբազանի խափանման միջոց կալանքը ընտրելու մյուս հիմքը, ըստ փաստաբանների, կրկին «կոչեր հնչեցնելու հնարավորությունն է»: Փաստաբաններն ընդգծել են, որ ի սկզբանե այս հիմքի համար կալանքը հանդիսացել է ոչ պիտանի միջոց, քանի որ բանտի պատերով խոսք բացառել հնարավոր չէ:Փաստաբանական խումբը կարծում է, որ սրբազանին կալանքի տակ պահելու թե՛ հիմքերը, թե՛ անհրաժեշտությունը վերացել է, ուստի դատախազը կարող է վերացնել կամ փոփոխել դատարանի կողմից ընտրված կալանքը:Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90730141_137:0:757:465_1920x0_80_0_0_c11eb548aa785fb8828bdaede3909783.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փաստաբան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատախազ, միջնորդություն, կալանք
փաստաբան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատախազ, միջնորդություն, կալանք
Միքայել սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդել են նրա խափանման միջոցը փոխելու հարցով
16:36 24.07.2025 (Թարմացված է: 16:39 24.07.2025) Սրբազանի կալանքի տակ պահելու թե՛ հիմքերը, թե՛ անհրաժեշտությունը, ըստ պաշտպանների, վերացել են։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպաններն այսօր դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին
հայտարարություն է տարածել սրբազանի պաշտպանական թիմը։
Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
«Հարկ է նշել, որ դատարանի որոշմամբ կալանավորումը պայմանավորված էր երկու հիմքով՝ խոչընդոտելու և հանցանք կատարելու: Չխորանալով դրանց հիմնավորվածության մեջ՝ հարկ է արձանագրել, որ նախաքննության ավարտման փաստի ուժով արդեն կարելի է պնդել, որ վարույթի ընթացքին խոչընդոտելու ռիսկը հասցված է նվազագույնի, իսկ իրատեսական դաշտում այն ի սկզբանե զրոյական էր: Այժմ նախաքննական մարմինը գտել է, որ անխոչընդոտ հավաքել է այն բոլոր հնարավոր ապացույցները, որոնց հիման վրա, քննիչի կարծիքով, մեծապես հավանական է մեղադրանքի հաստատումը: Հետևաբար, քրեական վարույթի շրջանակներում ապացույցներ հավաքելու կամ բացահայտումներ անելու գործընթացն ավարտվելով՝ ավարտվել է նաև դրանց խոչընդոտելու ռիսկի դրսևորման հնարավորությունը: Այս մասով կալանքը կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող այս հիմքը վերացել է»,– գրված է հայտարարության մեջ:
Սրբազանի խափանման միջոց կալանքը ընտրելու մյուս հիմքը, ըստ փաստաբանների, կրկին «կոչեր հնչեցնելու հնարավորությունն է»: Փաստաբաններն ընդգծել են, որ ի սկզբանե այս հիմքի համար կալանքը հանդիսացել է ոչ պիտանի միջոց, քանի որ բանտի պատերով խոսք բացառել հնարավոր չէ:
«Դրա լավագույն ապացույցը սրբազանի կողմից կալանավորված վիճակում մինչ այժմ տարաբնույթ հայտարարություններ անելն էր, որը ցույց է տալիս և ապացուցում, որ եթե իրականում նման ցանկություն լինի, ապա դրան խոչընդոտող որևէ հանգամանք առկա չէ, ուստի կալանքն այս իմաստով քրեադատավարական խնդիր չի լուծում, այլ դառնում է աննպատակ և ակամա վերածվում է ազատ խոսքի համար պատժի: Գտնում ենք, որ արդեն միայն այս վերացական հիմքով կալանքի կիրառման անհրաժեշտությունը նույնպես վերացել է»,– մանրամասնել են պաշտպանները:
Փաստաբանական խումբը կարծում է, որ սրբազանին կալանքի տակ պահելու թե՛ հիմքերը, թե՛ անհրաժեշտությունը վերացել է, ուստի դատախազը կարող է վերացնել կամ փոփոխել դատարանի կողմից ընտրված կալանքը:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։