https://arm.sputniknews.ru/20250724/veraqnnich-datavvor-merzhel-e-miqajel-srbazani-pashtpanneri-banavvor-qnnutjan-mijnvordutjuny-91627419.html
Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել սրբազանի պաշտպանների բանավոր քննության միջնորդությունը
Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել սրբազանի պաշտպանների բանավոր քննության միջնորդությունը
Sputnik Արմենիա
Վերաքննիչ դատարանը դատական ակտը կհրապարակի 2025թ.–ի հուլիսի 30-ին։ 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T11:26+0400
2025-07-24T11:26+0400
2025-07-24T13:34+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90730327_0:0:821:461_1920x0_80_0_0_ac2697c01a70a08da4346d86fadaf978.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի կալանքի վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը։Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները պահանջում են, որ վերաքննիչ բողոքը քննվի բանավոր, ոչ թե գրավոր ընթացակարգով։ Բանավոր ընթացակարգով հնարավորություն կստեղծվեր կողմերի` իրենց իրավունքը լիարժեք իրացնելու հարցում։ Պաշտպանները չէին բացառել նաև գործը նախագահող դատավորին բացարկ հայտնելը։ Վերաքննիչ դատարանը դատական ակտը կհրապարակի 2025թ.–ի հուլիսի 30-ին։Երեկ հայտնի դարձավ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90730327_53:0:668:461_1920x0_80_0_0_9be50525f9b23c2d193978b61cc02f55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել սրբազանի պաշտպանների բանավոր քննության միջնորդությունը
11:26 24.07.2025 (Թարմացված է: 13:34 24.07.2025) Վերաքննիչ դատարանը դատական ակտը կհրապարակի 2025թ.–ի հուլիսի 30-ին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի կալանքի վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները պահանջում են, որ վերաքննիչ բողոքը քննվի բանավոր, ոչ թե գրավոր ընթացակարգով։ Բանավոր ընթացակարգով հնարավորություն կստեղծվեր կողմերի` իրենց իրավունքը լիարժեք իրացնելու հարցում։ Պաշտպանները չէին բացառել նաև գործը նախագահող դատավորին բացարկ հայտնելը։
«Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ»,– ասված է հայտարարության մեջ։
Վերաքննիչ դատարանը դատական ակտը կհրապարակի 2025թ.–ի հուլիսի 30-ին։
Երեկ
հայտնի դարձավ, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։