https://arm.sputniknews.ru/20250724/katvoghikvosi-dem-gvortsvoghutjuny-votndzgutjun-klini-hae-i-inqnavarutjan-dem-germanakan-tem-91648819.html
Կաթողիկոսի դեմ գործողությունը ոտնձգություն կլինի ՀԱԵ-ի ինքնավարության դեմ. Գերմանիայի թեմ
Կաթողիկոսի դեմ գործողությունը ոտնձգություն կլինի ՀԱԵ-ի ինքնավարության դեմ. Գերմանիայի թեմ
Sputnik Արմենիա
Մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ վարչապետը հայտարարում է Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու մտադրության մասին, չնայած որ Սահմանադրության համաձայն՝ պետությունն... 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T19:09+0400
2025-07-24T19:09+0400
2025-07-24T20:09+0400
հայ առաքելական եկեղեցի
գերմանիա
թեմ
կաթողիկոս
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91648245_0:184:1000:747_1920x0_80_0_0_b53a8ebba4186615a7a220d8b313289b.png
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը կոչ է անում երկրի իշխանություններին հարգել եկեղեցու անկախությունը և պահպանել իրավունքի և արդարադատության սկզբունքները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր Սարդարյանը։Ավելի վաղ Փաշինյանը հրապարակել էր Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու ծրագիր, ինչի մասին գրում է սոցցանցերում մեկ ամսից ավելի։ Այդքանով չի սահմանափակվել և հայտարարել է ՀԱԵ-ի կանոնադրությունը փոխելու իր մտադրության մասին, որպեսզի այն դառնա «կարճ և հասկանալի փաստաթուղթ բոլորի համար»։Հոգևոր հովիվը նշել է, որ Գարեգին Բ-ի դեմ գործողությունները կլինեն աննախադեպ ոտնձգություն եկեղեցու ինքնավարության նկատմամբ՝ խորը ցնցման մեջ գցելով ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին։Նա ընդգծել է, որ Գարեգին Բ-ն ՀԱԵ ընտրված ղեկավարն է, և նրա ընտրությունը հիմնված է եկեղեցու դարավոր կանոնական ավանդույթների վրա, որոնք բացառում են պետության ցանկացած միջամտություն։ Իսկ այս գործընթացում պետության դերը ուժեղացնելու վերաբերյալ Փաշինյանի կողմից ներկայացված առաջարկները հակասում են ոչ միայն ՀԱԵ–ի եկեղեցական կարգին, այլև ՀՀ Սահմանադրությանը, որը երաշխավորում է եկեղեցու և պետության բաժանումը, և դավանանքի ազատության միջազգային չափանիշներին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/18/91648245_0:145:1000:895_1920x0_80_0_0_d8fdb12e0b340b3205372a6a1e9c8ef4.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, գերմանիա, թեմ, կաթողիկոս, նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի, գերմանիա, թեմ, կաթողիկոս, նիկոլ փաշինյան
Կաթողիկոսի դեմ գործողությունը ոտնձգություն կլինի ՀԱԵ-ի ինքնավարության դեմ. Գերմանիայի թեմ
19:09 24.07.2025 (Թարմացված է: 20:09 24.07.2025) Մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ վարչապետը հայտարարում է Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու մտադրության մասին, չնայած որ Սահմանադրության համաձայն՝ պետությունն ու եկեղեցին առանձին են, և գործադիր իշխանությունն իրավունք չունի միջամտել ՀԱԵ-ի ներքին գործերին։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմը կոչ է անում երկրի իշխանություններին հարգել եկեղեցու անկախությունը և պահպանել իրավունքի և արդարադատության սկզբունքները։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին ասել է Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր Սարդարյանը։
Ավելի վաղ Փաշինյանը հրապարակել էր Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու ծրագիր, ինչի մասին գրում է սոցցանցերում մեկ ամսից ավելի։ Այդքանով չի սահմանափակվել և հայտարարել է ՀԱԵ-ի կանոնադրությունը փոխելու իր մտադրության մասին, որպեսզի այն դառնա «կարճ և հասկանալի փաստաթուղթ բոլորի համար»։
Հոգևոր հովիվը նշել է, որ Գարեգին Բ-ի դեմ գործողությունները կլինեն աննախադեպ ոտնձգություն եկեղեցու ինքնավարության նկատմամբ՝ խորը ցնցման մեջ գցելով ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին։
«Կաթողիկոսի կամ եկեղեցու կանոնական հիմքերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կլիներ ոտնձգություն ոչ միայն եկեղեցու, այլև հայ ազգի հոգևոր և մշակութային հիմքերի նկատմամբ», – ասել է Սարդարյանը։
Նա ընդգծել է, որ Գարեգին Բ-ն ՀԱԵ ընտրված ղեկավարն է, և նրա ընտրությունը հիմնված է եկեղեցու դարավոր կանոնական ավանդույթների վրա, որոնք բացառում են պետության ցանկացած միջամտություն։ Իսկ այս գործընթացում պետության դերը ուժեղացնելու վերաբերյալ Փաշինյանի կողմից ներկայացված առաջարկները հակասում են ոչ միայն ՀԱԵ–ի եկեղեցական կարգին, այլև ՀՀ Սահմանադրությանը, որը երաշխավորում է եկեղեցու և պետության բաժանումը, և դավանանքի ազատության միջազգային չափանիշներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։