https://arm.sputniknews.ru/20250724/hhn-karvogh-e-chkatarel-arbitrazhi-vorvoshumy-ete-hakasum-e-hanrajin-kargin-nakharar-91629777.html
ՀՀ–ն կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե հակասում է հանրային կարգին. նախարար
ՀՀ–ն կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե հակասում է հանրային կարգին. նախարար
Sputnik Արմենիա
Սրբուհի Գալյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի ընտանիքն իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարան, որը կարող է ճանաչել արբիտրի... 24.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-24T12:24+0400
2025-07-24T12:24+0400
2025-07-24T12:24+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
սամվել կարապետյան
սրբուհի գալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84750975_0:0:1600:901_1920x0_80_0_0_880bf8c8689378b8e903724b99b29cbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Պետությունը պետք է կատարի միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները, բայց կարող է չկատարել, եթե հակասում է հանրային կարգին։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի հետ կապված որոշմանը։Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։Գալյանը նշեց, որ կոնվենցիաներն ու պայմանագրերը լինում են երկկողմ և բազմակողմ։Նախարարի նշեց` կողմը (Կարապետյանների ընտանիքը) իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարան, որը կարող է ճանաչել արբիտրի որոշումը և այն դարձնել պարտադիր կատարման ենթակա։Գալյանն ընդգծեց, որ միջազգային կոնվենցիաներով ու ներպետական օրենսդրությամբ հնարավորություն կա միջազգային դատարանի որոշումը չկատարելու, եթե այն հակասում է հանրային կարգին։«Ես չեմ կարող ասել՝ դա կարող է հակասել, կհակասի, թե կճանաչվի որպես հանրային կարգի հակասող կամ ոչ։ Կարող եմ ասել, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում մյուս կողմի դիմումում։ Ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ սպառնում էր»,– ասաց Գալյանը։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84750975_177:0:1600:1067_1920x0_80_0_0_bcbaa34074a5f514e1dcc0facff3e2e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, սրբուհի գալյան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան, սրբուհի գալյան
ՀՀ–ն կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե հակասում է հանրային կարգին. նախարար
Սրբուհի Գալյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի ընտանիքն իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարան, որը կարող է ճանաչել արբիտրի որոշումը և այն դարձնել պարտադիր կատարման ենթակա։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Պետությունը պետք է կատարի միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները, բայց կարող է չկատարել, եթե հակասում է հանրային կարգին։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի հետ կապված որոշմանը։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը
հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն
արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Գալյանը նշեց, որ կոնվենցիաներն ու պայմանագրերը լինում են երկկողմ և բազմակողմ։
«ՀԷՑ-ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի շրջանակում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում։ Եթե արբիտրի որոշումը ուսումնասիրվի, ապա այնտեղ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ վճռի չկատարման դեպքում դրա հարկադիր կատարման հնարավորությունը, եթե կողմը ցանկություն ունի պարտադրել կամ հարկադրել այն ի կատար ածել։ Այդ ընթացակարգն առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակում», – ասաց նա։
Նախարարի նշեց` կողմը (Կարապետյանների ընտանիքը) իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարան, որը կարող է ճանաչել արբիտրի որոշումը և այն դարձնել պարտադիր կատարման ենթակա։
Գալյանն ընդգծեց, որ միջազգային կոնվենցիաներով ու ներպետական օրենսդրությամբ հնարավորություն կա միջազգային դատարանի որոշումը չկատարելու, եթե այն հակասում է հանրային կարգին։
«Ես չեմ կարող ասել՝ դա կարող է հակասել, կհակասի, թե կճանաչվի որպես հանրային կարգի հակասող կամ ոչ։ Կարող եմ ասել, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում մյուս կողմի դիմումում։ Ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ սպառնում էր»,– ասաց Գալյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։