00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրեն Պարսյանը ներկայացրել է` ինչպե՞ս պարտադրել միջազգային դատարանի վճռի կատարումը

© Sputnik / Aram NersesyanՏնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայում
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2025
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ստոկհոլմյան արբիտրաժի վճիռները, ըստ միջազգային իրավունքի, ենթակա են պարտադիր կատարման՝ Նյու Յորքի կոնվենցիայի հիմքով, որին անդամակցում են ավելի քան 170 պետություն, այդ թվում` Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ստոկհոլմյան արբիտրաժը գործում է որպես անկախ արբիտրաժային հաստատություն, որի որոշումները համարվում են իրավական ուժ ունեցող, ինչպես ազգային դատարանների վճիռները։ Տելեգրամի իր ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով Ստոկհոլմյան արբիտրաժի արտակարգ որոշմանը։
«Ստոկհոլմյան արբիտրաժի վճիռները, ըստ միջազգային իրավունքի, ենթակա են պարտադիր կատարման՝ Նյու Յորքի կոնվենցիայի (1958) հիմքով, որին անդամակցում են ավելի քան 170 պետություններ, այդ թվում` Հայաստանը։ Եթե պատասխանողը չի կատարում վճիռը, ապա հակառակ կողմը կարող է դիմել այն պետության դատարաններին, որտեղ գտնվում են պատասխանողի ակտիվները (գույքը), և պահանջել կատարողական վարույթ»,– բացատրել է տնտեսագետը։
Պարսյանի խոսքով` պետությանը կարելի է ստիպել կատարել միջազգային արբիտրաժային վճիռը Նյու Յորքի կոնվենցիայի մեխանիզմով։
«Եթե պատասխանողի ակտիվները կան որևէ կոնվենցիային միացած պետությունում, ապա դիմում է ներկայացվում տվյալ երկրի դատարան՝ վճիռը ճանաչելու և կատարել տալու։ Կարող է դիմում լինել նոր արբիտրաժային հայցով՝ վնասների փոխհատուցման համար, եթե որոշումը չկատարվի՝ կարելի է նոր դատական/արբիտրաժային գործընթաց սկսել՝ պահանջելով լրացուցիչ վնասներ վճիռը չկատարելու հիմքով»,– գրել է Սուրեն Պարսյանը։
Արդեն հայտնել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0