00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է

© SputnikՄիքայել սրբազան
Միքայել սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2025
Բաժանորդագրվել
Միքայել սրբազանը կալանքի տակ է հունիսի 28-ից։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Միքայել սրբազանի պաշտպանների թիմը:
Պաշտպանները նախաքննության ավարտի մասին ծանուցումը ստացել են այսօր։
Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է հուլիսի 24-ին։
Նրանք ներկայացրել են իրադարձությունների հետագա զարգացումը։ Ըստ այդմ` քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնելու է հսկող դատախազին: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:
Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:
«Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակելու է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնելու մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել, այն կիրառելու հարցը»,– հայտնում են պաշտպանները:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը(«հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։
Ավելի ուշ Փաշինյանն առաջարկեց փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։ Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է անձամբ ղեկավարել Մայր աթոռի «ազատագրումը»:
Եկեղեցու և կաթողիկոսի դեմ գործողությունները վրդովմունք են առաջացրել ոչ միայն հայ հոգևորականների (ի պաշտպանություն արտահայտվել են Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները) և Հայաստանի քաղաքական ընդդիմության շրջանում, այլև բացասաբար են ընդունվել սփյուռքի և միջազգային կրոնական կազմակերպությունների կողմից: Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու հանդես են եկել մի շարք կրոնական կազմակերպություններ, մասնավորապես Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը (CIN), Սիրիայի օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցին: Եկեղեցու հասցեին աջակցության խոսքերի համար կալանավորվել է գործարար Սամվել Կարապետյանը։
Լրահոս
0