https://arm.sputniknews.ru/20250723/arbitrazhajin-datarani-vtshrvov-petq-e-gnal-registr-u-pvokhel-heci-karavarchin-nairi-sargsjan-91601612.html
Արբիտրաժային դատարանի վճռով պետք է գնալ ռեգիստր ու փոխել ՀԷՑ–ի կառավարչին. Նաիրի Սարգսյան
Արբիտրաժային դատարանի վճռով պետք է գնալ ռեգիստր ու փոխել ՀԷՑ–ի կառավարչին. Նաիրի Սարգսյան
Sputnik Արմենիա
Կառավարության կողմից ստոկհոլմյան արբիտրաժային դատարանի վճիռը չկատարելու հնարավոր խոչընդոտները նույնպես ենթակա են իրավական պատժի և գնահատականի։ 23.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-23T16:21+0400
2025-07-23T16:21+0400
2025-07-23T16:21+0400
նաիրի սարգսյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
արբիտրաժային դատարան
ռոմանոս պետրոսյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86441581_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf2fb1295c708e2c53c487cb2e6967c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) վճռի կատարումը կարող է զարգանալ 2 սցենարով։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։Նաիրի Սարգսյանը նշեց, որ այս դեպքում առաջին սցենարը իրավական ճանապարհն է, որի դեպքում պետք է առաջնորդվել այն փաստով, որ միջազգային դատարանի վճիռը ենթակա է պարտադիր կատարման։Նաիրի Սարգսյանի խոսքով՝ երկրորդը իշխանությունների կողմից ուժի կիրառման սցենարն է։«Այսինքն՝ զուտ ուժային կամ նիկոլփաշինյանական ձևաչափով առաջնորդվելը։ Հնարավոր է, որ դեռևս որոշակի ժամանակահատված արհեստական խոչընդոտներ ստեղծեն։ Իհարկե, այդ խոչընդոտներն էլ ենթակա են իրավական պատժի և գնահատականի»,– եզրափակեց Նաիրի Սարգսյանը։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86441581_177:0:1600:1067_1920x0_80_0_0_17d1d9025b081c37a853c112f31c4d96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաիրի սարգսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), արբիտրաժային դատարան, ռոմանոս պետրոսյան, սամվել կարապետյան
նաիրի սարգսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), արբիտրաժային դատարան, ռոմանոս պետրոսյան, սամվել կարապետյան
Արբիտրաժային դատարանի վճռով պետք է գնալ ռեգիստր ու փոխել ՀԷՑ–ի կառավարչին. Նաիրի Սարգսյան
Կառավարության կողմից ստոկհոլմյան արբիտրաժային դատարանի վճիռը չկատարելու հնարավոր խոչընդոտները նույնպես ենթակա են իրավական պատժի և գնահատականի։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) վճռի կատարումը կարող է զարգանալ 2 սցենարով։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն այսօր հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը
հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն
արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Նաիրի Սարգսյանը նշեց, որ այս դեպքում առաջին սցենարը իրավական ճանապարհն է, որի դեպքում պետք է առաջնորդվել այն փաստով, որ միջազգային դատարանի վճիռը ենթակա է պարտադիր կատարման։
«Հետևաբար, վճռի առկայության պարագայում պետք է գնան ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն և իրականացնեն կառավարչի փոփոխություն, որպեսզի ՀԷՑ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը հենց այսօրվանից սկսած»,– ասաց Սարգսյանը։
Նաիրի Սարգսյանի խոսքով՝ երկրորդը իշխանությունների կողմից ուժի կիրառման սցենարն է։
«Այսինքն՝ զուտ ուժային կամ նիկոլփաշինյանական ձևաչափով առաջնորդվելը։ Հնարավոր է, որ դեռևս որոշակի ժամանակահատված արհեստական խոչընդոտներ ստեղծեն։ Իհարկե, այդ խոչընդոտներն էլ ենթակա են իրավական պատժի և գնահատականի»,– եզրափակեց Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։