https://arm.sputniknews.ru/20250721/verakangnelu-enq-hetaqrqrutjunneri-balansy-taratsashrjanum-karapetjani-nvor-namaky-91528367.html
«Վերականգնելու ենք հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում». Կարապետյանի նոր նամակը
«Վերականգնելու ենք հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում». Կարապետյանի նոր նամակը
Sputnik Արմենիա
Գործարարն իր նամակը եզրափակել է «Անելո՛ւ ենք մեր ձևով» հայտնի արտահայտությամբ։ 21.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-21T10:17+0400
2025-07-21T10:17+0400
2025-07-21T10:21+0400
հայաստան
սամվել կարապետյան
նամակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_0:84:1600:984_1920x0_80_0_0_65d292dc159bcb9f9ca145d704697f4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ կհեղինակազրկի իրեն, այլ նաև մեր հայրենիքն աշխարհի աչքերում։ Այս հայտարարությունն արել է կալանավայրում գտնվող գործարար Սամվել Կարապետյանը։Նրա պաշտպանության խորհուրդը հրապարակել է նրա «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» խորագրով հերթական նամակը։Նա թվարկել է նաև ՀՀ իշխանությունների մյուս գործողություները` պայմանավորվել դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ու հող տալ՝ փոխարենը ոչինչ չվերցնելով։ Հրաժարվել միջազգային միջնորդներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից, ու ասել, թե Բաքվի հետ ինքնուրույն կբանակցենք, որպեսզի իբր «ուրիշի շահեր չսպասարկենք», բայց հետո Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիային դարձնենք բանակցային փաստացի միակ միջնորդ։Դավաճանել ազգային արժեքներին ու զիջել հակառակորդին ամեն ինչ՝ սպասելով, որ դրա դիմաց կստանան խաղաղության անորոշ խոստում, որևէ արժեք չունեցող թղթի մի կտոր։ Այն էլ՝ ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու համար միայն, իբր տեսե՛ք` խաղաղություն եմ բերել։Կարապետյանը շեշտել է` Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: «Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն: Անելո՛ւ ենք մեր ձևով»,– եզրափակել է նա։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a5a962bde3a2833da90e6f350170519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, նամակ
հայաստան, սամվել կարապետյան, նամակ
«Վերականգնելու ենք հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում». Կարապետյանի նոր նամակը
10:17 21.07.2025 (Թարմացված է: 10:21 21.07.2025) Գործարարն իր նամակը եզրափակել է «Անելո՛ւ ենք մեր ձևով» հայտնի արտահայտությամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ կհեղինակազրկի իրեն, այլ նաև մեր հայրենիքն աշխարհի աչքերում։ Այս հայտարարությունն արել է կալանավայրում գտնվող գործարար Սամվել Կարապետյանը։
Նրա պաշտպանության
խորհուրդը հրապարակել է նրա «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին» խորագրով հերթական նամակը։
«Ներկա իշխանություններին հաջողվեց կորցնել կամ չօգտագործել բոլոր այն ամուր բանակցային դիրքերը, որոնք դեռևս ունեինք 44-օրյա պատերազմից հետո։ Այդ դիրքերից ճիշտ ու սրտացավ բանակցելու դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում, պահպանել Հայաստանի տարածաշրջանային զգալի քաշը, պայմաններ թելադրել խաղաղության պայմանագիր ստորագրելիս։ Բոլոր բանակցային դիրքերը զրոյացնելուց, Արցախը տանուլ տալուց հետո բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ,– գրել է գործարարը։
Նա թվարկել է նաև ՀՀ իշխանությունների մյուս գործողություները` պայմանավորվել դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին ու հող տալ՝ փոխարենը ոչինչ չվերցնելով։ Հրաժարվել միջազգային միջնորդներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու ՌԴ-ից, ու ասել, թե Բաքվի հետ ինքնուրույն կբանակցենք, որպեսզի իբր «ուրիշի շահեր չսպասարկենք», բայց հետո Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիային դարձնենք բանակցային փաստացի միակ միջնորդ։
Դավաճանել ազգային արժեքներին ու զիջել հակառակորդին ամեն ինչ՝ սպասելով, որ դրա դիմաց կստանան խաղաղության անորոշ խոստում, որևէ արժեք չունեցող թղթի մի կտոր։ Այն էլ՝ ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու համար միայն, իբր տեսե՛ք` խաղաղություն եմ բերել։
«Հայաստանում բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց իրական, արժանապատիվ ու կայուն, ոչ թե զուտ ձևական մի թուղթ և անդադար սպառնալիքներ ու նվաստացում: Առաջարկել ինչ-որ «խաչմերուկ», որն իբր տնտեսական օգուտ է բերելու Հայաստանին, բայց վերածել այն Անկարայի երազած «Զանգեզուրի միջանցքի», իսկ Հայաստանը դնել վիլայեթացման ճանապարհին։ Երկար-բարակ խոսել Եվրոպայի հետ եղբայրանալու մասին, բերել եվրոպական դիտորդներ՝ իբր Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար, ամիսը մեկ գրկախառնվել Մակրոնի հետ, բայց փաստացի «քցել» այդ բոլորին ու խախտել խոստումները՝ հիմա էլ փորձելով «միջանցքը» տալ ամերիկացիներին։ Ես հաջողությամբ բիզնես եմ վարել աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ու վստահեցնում եմ՝ այսպիսի վարվելակերպով ու խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ հեղինակազրկելու է իրեն, այլ նաև մեր հայրենիքն աշխարհի աչքերում»,– նշել է գործարարը։
Կարապետյանը շեշտել է` Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից:
«Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն: Անելո՛ւ ենք մեր ձևով»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն
անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով
նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։