https://arm.sputniknews.ru/20250721/osmancinery-chkarvoghacan-isk-hajy-pvordzum-e-simvonjany-ekeghecu-vra-hardzakumneri-masin-91540491.html
Օսմանցիները չկարողացան, իսկ հայը փորձում է. Սիմոնյանը՝ եկեղեցու վրա հարձակումների մասին
Օսմանցիները չկարողացան, իսկ հայը փորձում է. Սիմոնյանը՝ եկեղեցու վրա հարձակումների մասին
Sputnik Արմենիա
Սիմոնյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդին ձեռնտու չէ պետականության հնարավոր կորստի հետ կապված այս իրավիճակը: 21.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-21T15:40+0400
2025-07-21T15:40+0400
2025-07-21T16:10+0400
մարգարիտա սիմոնյան
հայ առաքելական եկեղեցի
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85872439_0:0:2928:1648_1920x0_80_0_0_346e52dd3519d3512d3e13e358ffcd9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունների պատճառով հայերը կարող են հեռանալ Հայաստանից այնպես, ինչպես երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով հեռացել են Ղարաբաղից, կարծում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:Եթերում նա հիշեցրել է, որ Հայ Առաքելական եկեղեցին երկու հազար տարվա ընթացքում փորձել են ոչնչացնել և՛ հռոմեացիները, և՛ պարսիկները, և՛ օսմանները, և՛ մյուսները, սակայն ապարդյուն: Իսկ հիմա դա առաջին անգամ անում է «ծագումով հայ մարդ»։Նա նշել է, որ Փաշինյանի օգտին քվեարկած յուրաքանչյուր ոք նրա գործողությունների համար նրա հետ պատասխանատվություն է կրում:«Այլապես մենք պետականության մասին կընթերցենք միայն դասագրքերում ու կլինենք աշխարհասփյուռ ժողովուրդ, որը չունի, և այլևս երբեք, նույնիսկ հեռանկարում, հնարավորություն չի ունենա վերագտնել իր պետությունը: Եթե Հայաստանում մարդկանց դա ձեռնտու է, դե ինչ, ուրեմն արժանի են։ Բայց չեմ կարծում, որ դա նրանց ձեռնտու է», - նշել է Սիմոնյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։ Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Ավելի ուշ Փաշինյանն առաջարկեց փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։ Բացի այդ, Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ ղեկավարել Մայր Աթոռի «ազատագրումը»:Եկեղեցու և կաթողիկոսի դեմ գործողությունները վրդովմունք են առաջացրել ոչ միայն հայ հոգևորականների (ի պաշտպանություն արտահայտվել են Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները) և Հայաստանի քաղաքական ընդդիմության շրջանում, այլև բացասաբար են ընդունվել Սփյուռքի և միջազգային կրոնական կազմակերպությունների կողմից: Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հանդես են եկել մի շարք կրոնական կազմակերպություններ, մասնավորապես Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը (CIN), Սիրիայի օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցին: Եկեղեցու հասցեին աջակցության խոսքերի համար կալանավորվել է գործարար Սամվել Կարապետյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85872439_191:0:2922:2048_1920x0_80_0_0_dfb1791b6579c0657b8887d03979b293.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարգարիտա սիմոնյան, հայ առաքելական եկեղեցի, հայաստան, նիկոլ փաշինյան, видео
մարգարիտա սիմոնյան, հայ առաքելական եկեղեցի, հայաստան, նիկոլ փաշինյան, видео
Օսմանցիները չկարողացան, իսկ հայը փորձում է. Սիմոնյանը՝ եկեղեցու վրա հարձակումների մասին
15:40 21.07.2025 (Թարմացված է: 16:10 21.07.2025) Սիմոնյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդին ձեռնտու չէ պետականության հնարավոր կորստի հետ կապված այս իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոտնձգությունների պատճառով հայերը կարող են հեռանալ Հայաստանից այնպես, ինչպես երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների պատճառով հեռացել են Ղարաբաղից, կարծում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Եթերում նա հիշեցրել է, որ Հայ Առաքելական եկեղեցին երկու հազար տարվա ընթացքում փորձել են ոչնչացնել և՛ հռոմեացիները, և՛ պարսիկները, և՛ օսմանները, և՛ մյուսները, սակայն ապարդյուն: Իսկ հիմա դա առաջին անգամ անում է «ծագումով հայ մարդ»։
«Ժամանակն է հետ գալ և հասկանալ, որ դուք հայ եք։ Եվ հայերը մեր եկեղեցուց բացի այլ սրբավայրեր չունեն, նկատի ունեմ հայկական սրբավայրերը։ Բացի Ցեղասպանության հիշողությունից, բացի Ղարաբաղի հետ երբեմնի ընդհանրությունից։ Եվ այդ ամենը նա ոտնատակ տվեց, ուղղակի պոկեց մեզ այդ սրբավայրերից», - հայտարարել է Սիմոնյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։
Նա նշել է, որ Փաշինյանի օգտին քվեարկած յուրաքանչյուր ոք նրա գործողությունների համար նրա հետ պատասխանատվություն է կրում:
«Այլապես մենք պետականության մասին կընթերցենք միայն դասագրքերում ու կլինենք աշխարհասփյուռ ժողովուրդ, որը չունի, և այլևս երբեք, նույնիսկ հեռանկարում, հնարավորություն չի ունենա վերագտնել իր պետությունը: Եթե Հայաստանում մարդկանց դա ձեռնտու է, դե ինչ, ուրեմն արժանի են։ Բայց չեմ կարծում, որ դա նրանց ձեռնտու է», - նշել է Սիմոնյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։
Ավելի ուշ Փաշինյանն առաջարկեց փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ առաջարկելով ամրագրել պետության վճռորոշ դերն այդ գործընթացում։ Բացի այդ, Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ ղեկավարել Մայր Աթոռի «ազատագրումը»:
Եկեղեցու և կաթողիկոսի դեմ գործողությունները վրդովմունք են առաջացրել ոչ միայն հայ հոգևորականների (ի պաշտպանություն արտահայտվել են Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարանները) և Հայաստանի քաղաքական ընդդիմության շրջանում, այլև բացասաբար են ընդունվել Սփյուռքի և միջազգային կրոնական կազմակերպությունների կողմից: Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հանդես են եկել մի շարք կրոնական կազմակերպություններ, մասնավորապես Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Ավստրիայի եկեղեցիների խորհուրդը (CIN), Սիրիայի օրթոդոքս (ուղղափառ) եկեղեցին: Եկեղեցու հասցեին աջակցության խոսքերի համար կալանավորվել է գործարար Սամվել Կարապետյանը։