https://arm.sputniknews.ru/20250721/hec-tnoreni-zhp-davit-ghazinjany-hrazharakani-dimum-grelu-mtadrutjun-chuni-91531626.html
ՀԷՑ տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի
ՀԷՑ տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի
Sputnik Արմենիա
Դավիթ Ղազինյանը կոչով դիմեց ընկերության աշխատակիցներին։ 21.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-21T12:36+0400
2025-07-21T12:36+0400
2025-07-21T13:05+0400
հայաստան
դավիթ ղազինյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91530084_0:0:1600:900_1920x0_80_0_0_c9af3d8778de4f3397db01617b18e198.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` արձագանքելով ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանն այսօր այցել է ՀԷՑ և հայտարարել` Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու։Նա ընդգծեց` փորձ է արվում կոտրել դիմադրությունը, որ տեսեք` Ղազինյանին «беспредел»–ով հանեցինք, բա ձե՞զ ինչ կանեն։«Կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցներին, որոնցից մեծ մասին անձամբ ճանաչում եմ, մնալ և աշխատել մեր ձևով` ի բարօրություն մեր ժողովրդի»,– ասաց Ղազինյանը։Նա ընդգծեց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անկախ չէ, ինչը, ըստ նրա, փաստում են նաև Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հայտարարությունները։«Հանձնաժողովի նախագահի ապօրինի տրված լիազորության հիման վրա վարույթն արդեն համարվում է փակված, Պետրոսյանը համարում է, որ վստահություն չունեմ։ Սակայն վարույթի ժամկետ կա, և կառավարիչն իրավունք չունի որևէ բան հայտարարելու։ Վարույթը բացում է հանձնաժողովը, իսկ իրեն ներգրավում է որպես աշխատող», – ասաց ՀԷՑ–ի տնօրենի ԺՊ–ն։Ինչ վերաբերում է նորանշանակ կառավարչի կողմից աուդիտ անցկացնելու հայտարարությանը, Ղազինյանը նշեց, որ ինքն էլ պարբերաբար աուդիտ իրականացրել է։«Որպես իրացման տնօրեն՝ իմ աշխատակիցների հետ միասին բացահայտել եմ չարաշահումներ։ Նորանշանակ կառավարչին հարցրեք՝ վերջին 10 օրվա ընթացքում որքան նյութական պատասխանատու է ազատվել աշխատանքից», – ասաց Ղազինյանը։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91530084_198:0:1398:900_1920x0_80_0_0_dc81544b40981330c349ee935cd05f31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայաստան, դավիթ ղազինյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ՀԷՑ տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի
12:36 21.07.2025 (Թարմացված է: 13:05 21.07.2025) Դավիթ Ղազինյանը կոչով դիմեց ընկերության աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` արձագանքելով ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոսյանն այսօր այցել է ՀԷՑ և
հայտարարել` Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու։
«Նա ինչ-որ հայտարարություն է արել, որ եթե ես հրաժարականի դիմում չգրեմ, ապա իրենք ինձ կազատեն։ Խնդրեմ։ Եթե մենք գնում ենք անօրինականության ճանապարհով, ապա այո՝ փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ հնարավոր է», - ասաց ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Նա ընդգծեց` փորձ է արվում կոտրել դիմադրությունը, որ տեսեք` Ղազինյանին «беспредел»–ով հանեցինք, բա ձե՞զ ինչ կանեն։
«Կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցներին, որոնցից մեծ մասին անձամբ ճանաչում եմ, մնալ և աշխատել մեր ձևով` ի բարօրություն մեր ժողովրդի»,– ասաց Ղազինյանը։
Նա ընդգծեց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անկախ չէ, ինչը, ըստ նրա, փաստում են նաև Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հայտարարությունները։
«Հանձնաժողովի նախագահի ապօրինի տրված լիազորության հիման վրա վարույթն արդեն համարվում է փակված, Պետրոսյանը համարում է, որ վստահություն չունեմ։ Սակայն վարույթի ժամկետ կա, և կառավարիչն իրավունք չունի որևէ բան հայտարարելու։ Վարույթը բացում է հանձնաժողովը, իսկ իրեն ներգրավում է որպես աշխատող», – ասաց ՀԷՑ–ի տնօրենի ԺՊ–ն։
Ինչ վերաբերում է նորանշանակ կառավարչի կողմից աուդիտ անցկացնելու հայտարարությանը, Ղազինյանը նշեց, որ ինքն էլ պարբերաբար աուդիտ իրականացրել է։
«Որպես իրացման տնօրեն՝ իմ աշխատակիցների հետ միասին բացահայտել եմ չարաշահումներ։ Նորանշանակ կառավարչին հարցրեք՝ վերջին 10 օրվա ընթացքում որքան նյութական պատասխանատու է ազատվել աշխատանքից», – ասաց Ղազինյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի
պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։