00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու». ՀԷՑ–ի նորանշանակ կառավարիչ

© PhotoՌոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2025
Բաժանորդագրվել
Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց` մասսայական ազատումներ այս պահին չեն լինելու, բայց զգուշացրեց` սաբոտաժ չի հանդուրժելու։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն իր առաջին աշխատանքային օրը հայտարարեց, որ աշխատանքից ազատվելու է ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին, որը հայտարարել էր, թե ՀԷՑ–ի ղեկավարությունը աշխատանքից ազատվելու դիմում չի գրելու։
«Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ը այս վիճակին հասցրածներից մեկը կարծես թե հենց ինքն է։ Այս պահին նա ի պաշտոնե իմ ենթական է, նրա լիազորությունները դադարել են ուրբաթ օրը` ժամը 18։00–ից, և իր ասուլիսը նա տվել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ, այդ պահին նա ժամանակավոր պաշտոնակատար չէր»,– հայտարարեց պետրոսյանը։
Նա խոստացավ` մասսայական ազատումներ այս պահին չեն լինելու, բայց զգուշացրեց` սաբոտաժ չի հանդուրժելու։
«Ազատումներ կլինեն թոփ մենեջմենտի շրջանակում, կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում ՀԷՑ–ը ավելի քան 3 միլիոն բնակչի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն է ունեցել»,- հայտարարեց Պետրոսյանը։
Նա Դավիթ Ղազինյանին հորդորեց ինքնակամ դիմում գրել, հակառակ դեպքում իր առաջին գործը Ղազինյանին աշխատանքից ազատելը կլինի։
«Մի բան ակնհայտ է՝ վերջին շաբաթներին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունները, այդ թվում՝ այս գործընթացի (ՀԾԿՀ-ի կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակելու) իրավականության և լեգիտիմության տորպեդահարումը, ինձ համոզել են, որ այստեղ վստահության խնդիր կա։ Օգտվելով իմ լիազորություններից՝ այս պահին կոչ եմ անում ազատման դիմում ներկայացնել և հեռանալ, հակառակ դեպքում իմ առաջին հրամանը լինելու է պարոն Ղազինյանին ազատել իր այսօրվա կարգավիճակից՝ վստահության կորստի հիմքով», – ասաց Պետրոսյանը։
Նորանշանակ կառավարիչն անդրադարձավ նաև հոսանքի սակագնի հնարավոր թանկացմանը։ Նա նշեց, որ այս պահին որևէ բան ասել չի կարող։
«Չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կընթանա, բայց կարող եմ երաշխավորել, որ այն բխելու է բացառապես օբյեկտիվ և իրական ցուցանիշներից, որոնք կարձանագրվեն ՀԷՑ-ի գործունեության մեջ», – հավելեց նա։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ՀԷՑ-ում աուդիտ է իրականացվելու խնդիրները վեր հանելու նպատակով։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Լրահոս
0