https://arm.sputniknews.ru/20250720/saudjan-arabiaji-qnats-arqajazn-al-validy-mahacel-e-20-tarva-kvomajic-hetvo-91517635.html
Սաուդյան Արաբիայի «քնած արքայազն» Ալ-Վալիդը մահացել է 20 տարվա կոմայից հետո
Սաուդյան Արաբիայի «քնած արքայազն» Ալ-Վալիդը մահացել է 20 տարվա կոմայից հետո
Sputnik Արմենիա
Այս տարիների ընթացքում հայրը հրաժարվել է անջատել նրան թոքերի արհեստական շնչառության սարքից։ Սաուդյան արքայազնին հրաժեշտ կտան երեք օր՝ կիրակի, երկուշաբթի և... 20.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-20T12:18+0400
2025-07-20T12:18+0400
2025-07-20T12:39+0400
սաուդյան արաբիա
արքայազն
մահ
կոմա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/14/91516581_0:524:775:959_1920x0_80_0_0_e3937051e18fcecb03b3eb5246dcc1b3.jpg
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20 — Sputnik. Սաուդյան Արաբիայում 36 տարեկան հասակում մահացել է արքայազն Ալ-Վալիդ բին Խալեդ բին Թալալը, որը հայտնի էր որպես «քնած արքայազն»։ Նա գտնվում էր կոմայի մեջ 20 տարի։ Նրա մահվան մասին X սոցիալական ցանցում տեղեկացրել է հայրը՝ Խալեդ իբն Թալալը, գրում է The Siasat Daily-ը։«Ալլահի կամքի և որոշման հանդեպ հավատով, խոր վշտով և ցավով սգում ենք մեր սիրելի որդու՝ արքայազն Ալ-Վալիդ բին Խալեդ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի մահը։ Թող Ալլահը ողորմի նրան», - ասվում է Աբդուլազիզի գրառման մեջ։2005-ին Ալ-Վալիդը սովորում էր Լոնդոնի ռազմական քոլեջում։ Նա 16 տարեկան էր, երբ տեղի ունեցավ չարաբաստիկ ճանապարհատրանսպորտային պատահարը։ Վթարի հետևանքով արքայազնը ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք և ուղեղի արյունազեղում՝ ընկնելով կոմայի մեջ։Նրան տեղափոխել էին Էր Ռիադ, որտեղ հրավիրվել էին նաև արտասահմանյան բժիշկներ, սակայն բոլորի կանխատեսումները նույնն էին՝ ապաքինումն անհնար է։ «Արքայազնը գտնվում էր վեգետատիվ վիճակում, միացված էր արհեստական շնչառության սարքերին և սնվում էր զոնդի միջոցով։ Նրա հայրը հրաժարվել էր անջատել որդուն կենսական սարքավորումներից»,- գրում են ԶԼՄ-ները։Հայտնի է, որ հայրը ամեն օր այցելում էր որդուն հիվանդանոցում։ 2019 թվականին հաղորդվել էր, որ «քնած արքայազնը» շարժել է ձեռքը։
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/14/91516581_0:451:775:1032_1920x0_80_0_0_3c4df4363848b8a1e904e4c774f6de71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սաուդյան արաբիա, արքայազն, մահ, կոմա
սաուդյան արաբիա, արքայազն, մահ, կոմա
Սաուդյան Արաբիայի «քնած արքայազն» Ալ-Վալիդը մահացել է 20 տարվա կոմայից հետո
12:18 20.07.2025 (Թարմացված է: 12:39 20.07.2025) Այս տարիների ընթացքում հայրը հրաժարվել է անջատել նրան թոքերի արհեստական շնչառության սարքից։ Սաուդյան արքայազնին հրաժեշտ կտան երեք օր՝ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի։
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20 — Sputnik. Սաուդյան Արաբիայում 36 տարեկան հասակում մահացել է արքայազն Ալ-Վալիդ բին Խալեդ բին Թալալը, որը հայտնի էր որպես «քնած արքայազն»։ Նա գտնվում էր կոմայի մեջ 20 տարի։ Նրա մահվան մասին X սոցիալական ցանցում տեղեկացրել է հայրը՝ Խալեդ իբն Թալալը, գրում է The Siasat Daily-ը։
«Ալլահի կամքի և որոշման հանդեպ հավատով, խոր վշտով և ցավով սգում ենք մեր սիրելի որդու՝ արքայազն Ալ-Վալիդ բին Խալեդ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի մահը։ Թող Ալլահը ողորմի նրան», - ասվում է Աբդուլազիզի գրառման մեջ։
2005-ին Ալ-Վալիդը սովորում էր Լոնդոնի ռազմական քոլեջում։ Նա 16 տարեկան էր, երբ տեղի ունեցավ չարաբաստիկ ճանապարհատրանսպորտային պատահարը։ Վթարի հետևանքով արքայազնը ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք և ուղեղի արյունազեղում՝ ընկնելով կոմայի մեջ։
Նրան տեղափոխել էին Էր Ռիադ, որտեղ հրավիրվել էին նաև արտասահմանյան բժիշկներ, սակայն բոլորի կանխատեսումները նույնն էին՝ ապաքինումն անհնար է։ «Արքայազնը գտնվում էր վեգետատիվ վիճակում, միացված էր արհեստական շնչառության սարքերին և սնվում էր զոնդի միջոցով։ Նրա հայրը հրաժարվել էր անջատել որդուն կենսական սարքավորումներից»,- գրում են ԶԼՄ-ները։
Հայտնի է, որ հայրը ամեն օր այցելում էր որդուն հիվանդանոցում։ 2019 թվականին հաղորդվել էր, որ «քնած արքայազնը» շարժել է ձեռքը։