https://arm.sputniknews.ru/20240405/fitch-y-turqiajum-2024-in-mijiny-58-tvokvos-gnatsh-e-aknkalum-2025-in-29-tvokvos-74246475.html
Fitch-ը Թուրքիայում 2024-ին միջինը 58 տոկոս գնաճ է ակնկալում, 2025-ին՝ 29 տոկոս
Fitch-ը Թուրքիայում 2024-ին միջինը 58 տոկոս գնաճ է ակնկալում, 2025-ին՝ 29 տոկոս
Sputnik Արմենիա
Մարտին Fitch-ը արտարժույթով Թուրքիայի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «Բ»- ից բարձրացրել էր մինչեւ «Բ+»՝ դրական փոփոխություններ կանխատեսելով: 05.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-05T22:00+0400
2024-04-05T22:00+0400
2024-04-05T22:12+0400
թուրքիա
լիրա
գնաճ
fitch
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47753244_110:0:1543:806_1920x0_80_0_0_68e368a0453222c4b372059b984c72f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի –Sputnik. Fitch Ratings գործակալությունը Թուրքիայում գնաճի միջին մակարդակը 2024 թվականին կանխատեսում է 58%, իսկ 2025 թվականին՝ 29%: Տեղեկությունը նշված է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում տարեկան գնաճը մարտին արագացել է մինչև 68,5 տոկոս՝ փետրվարի 67,07 տոկոսից, մինչդեռ ENAG անկախ փորձագիտական խումբն այն գնահատում է 124,63 տոկոս:Fitch-ը նաև նշում է, որ Պարսից ծոցի բանկերը, որոնք մասնաճյուղեր ունեն Թուրքիայում, կշահեն երկրի տնտեսական ճշգրտումներից: Գնաճի դանդաղումը կնվազեցնի իրենց թուրքական դուստր ձեռնարկությունների դրամական կորուստները, իսկ թուրքական լիրայի արժեզրկման դանդաղումը կնվազեցնի կապիտալի վրա բացասական ազդեցությունը:2023 թվականին Պարսից ծոցի բանկերի թուրքական դուստր ձեռնարկությունների դրամական կորուստները կազմել են 2,6 միլիարդ դոլար։ Fitch-ը կանխատեսում է, որ այդ կորուստները 2024 թվականին կավելանան մինչև 2,8 միլիարդ, իսկ 2025 թվականին կկրճատվեն մինչև 1,4 միլիարդ՝ հաշվի առնելով գնաճի սպասվող դինամիկան:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/05/47753244_0:0:1075:806_1920x0_80_0_0_9cae30c91d36fb128c76f551f24bc6c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, լիրա, գնաճ, fitch
թուրքիա, լիրա, գնաճ, fitch
Fitch-ը Թուրքիայում 2024-ին միջինը 58 տոկոս գնաճ է ակնկալում, 2025-ին՝ 29 տոկոս
22:00 05.04.2024 (Թարմացված է: 22:12 05.04.2024) Մարտին Fitch-ը արտարժույթով Թուրքիայի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «Բ»- ից բարձրացրել էր մինչեւ «Բ+»՝ դրական փոփոխություններ կանխատեսելով:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի –Sputnik. Fitch Ratings գործակալությունը Թուրքիայում գնաճի միջին մակարդակը 2024 թվականին կանխատեսում է 58%, իսկ 2025 թվականին՝ 29%: Տեղեկությունը նշված է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Թուրքիայում տարեկան գնաճը մարտին արագացել է մինչև 68,5 տոկոս՝ փետրվարի 67,07 տոկոսից, մինչդեռ ENAG անկախ փորձագիտական խումբն այն գնահատում է 124,63 տոկոս:
Մարտին Fitch-ը արտարժույթով Թուրքիայի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «Բ»- ից բարձրացրել էր մինչև «Բ+»՝ դրական փոփոխություններ կանխատեսելով: Գործակալությունն ընդգծում է, որ Թուրքիան, հավատարիմ մնալով մակրոտնտեսական քաղաքականության ճշգրտմանը և ավելի ավանդական ու հետևողական մեթոդներին անցնելուն, կդանդաղեցնի գնաճը:
Fitch-ը նաև նշում է, որ Պարսից ծոցի բանկերը, որոնք մասնաճյուղեր ունեն Թուրքիայում, կշահեն երկրի տնտեսական ճշգրտումներից: Գնաճի դանդաղումը կնվազեցնի իրենց թուրքական դուստր ձեռնարկությունների դրամական կորուստները, իսկ թուրքական լիրայի արժեզրկման դանդաղումը կնվազեցնի կապիտալի վրա բացասական ազդեցությունը:
2023 թվականին Պարսից ծոցի բանկերի թուրքական դուստր ձեռնարկությունների դրամական կորուստները կազմել են 2,6 միլիարդ դոլար։ Fitch-ը կանխատեսում է, որ այդ կորուստները 2024 թվականին կավելանան մինչև 2,8 միլիարդ, իսկ 2025 թվականին կկրճատվեն մինչև 1,4 միլիարդ՝ հաշվի առնելով գնաճի սպասվող դինամիկան: