https://arm.sputniknews.ru/20250718/pashinjani-tken-ugharkats-namaki-bvovandakutjuny-heci-het-chi-qnnarkvel-tnoreni-zhp-91481911.html
Փաշինյանի` ՏԿԵՆ ուղարկած նամակի բովանդակությունը ՀԷՑ–ի հետ չի քննարկվել. տնօրենի ԺՊ
Փաշինյանի` ՏԿԵՆ ուղարկած նամակի բովանդակությունը ՀԷՑ–ի հետ չի քննարկվել. տնօրենի ԺՊ
Sputnik Արմենիա
ՀԷՑ տնօերենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով` իշխանությունը չի կարող ապացուցել, որ իրենց ներկայացվել է ՏԿԵՆ նամակի բովադակությունը։ 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T19:20+0400
2025-07-18T19:20+0400
2025-07-18T19:23+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
դավիթ ղազինյան
տեսանյութեր
տեսանյութ
ազգայնացում / պետականացում
պետականացում
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
նիկոլ փաշինյան
ռոմանոս պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91481462_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f9238be82c1e07075b44cac72819fede.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացման օրենսդրական նախաձեռնությունը բացարձակ անգրագիտություն էր։ Այսօր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ նախագիծը ոչ միայն սահմանադրական նորմերն է խախտում, այլև ակնհայտ քաղաքական որոշում է, ինչը հաստատվում է Սամվել Կարապետյանի կալանավորման և ՀԷՑ-ի պետականացման նախագծի ժամանակագրությամբ։Նրա համոզմամբ՝ ՀԷՑ-ի պետականացման ակնհայտ քաղաքական որոշման մասին փաստում է նաև նոր կառավարչի նշանակումը (Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոմանոս Պետրոսյանին այսօր նշանակեց ՀԷՑ կառավարիչ)։«Նշանակվում է կառավարիչ իշխող քաղաքական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ չունենալով որևէ մասնագիտական փորձ, մեկ օր անգամ չաշխատելով այս ընկերությունում։ Իսկ ՀԷՑ-ը սպեցիֆիկ ոլորտ է և՛ ռազմավարական, և՛ մասնագիտական առումով», – ընդգծեց Ղազինյանը։ՀԷՑ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պատահական չի համարում, որ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ սկսեց այս գործընթացը։«Ես մեկ ապացույց է, որ պրոցեսը քաղաքական է, քանի որ մենք 6800 աշխատող ունենք, երևի իրենց պետք են այդ աշխատակիցները»,– շեշտեց Ղազինյանը։Ղազինյանը մանիպուլյացիա որակեց իշխանության հայտարարությունները, թե 2023 թվականին ՀԷՑ–ն ունեցել է 500 հազար դիմում, 2024–ին` 1 մլն։ Նրա խոսքով` դիմումների մեջ են նաև նոր բաժանորդ դառնալու վերաբերյալ դիմումները։ Ղազինյանը նշեց, որ ՀԿԾՀ–ի հարուցած վարույթների հարցը նույնպես ճիշտ չի ներկայացվում։Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91481462_140:0:1580:1080_1920x0_80_0_0_e081576dc916f547a4b4c301b091ec54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ ղազինյան, տեսանյութեր, տեսանյութ, видео, ազգայնացում / պետականացում, պետականացում, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), նիկոլ փաշինյան, ռոմանոս պետրոսյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դավիթ ղազինյան, տեսանյութեր, տեսանյութ, видео, ազգայնացում / պետականացում, պետականացում, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), նիկոլ փաշինյան, ռոմանոս պետրոսյան
Փաշինյանի` ՏԿԵՆ ուղարկած նամակի բովանդակությունը ՀԷՑ–ի հետ չի քննարկվել. տնօրենի ԺՊ
19:20 18.07.2025 (Թարմացված է: 19:23 18.07.2025) ՀԷՑ տնօերենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով` իշխանությունը չի կարող ապացուցել, որ իրենց ներկայացվել է ՏԿԵՆ նամակի բովադակությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացման օրենսդրական նախաձեռնությունը բացարձակ անգրագիտություն էր։ Այսօր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ նախագիծը ոչ միայն սահմանադրական նորմերն է խախտում, այլև ակնհայտ քաղաքական որոշում է, ինչը հաստատվում է Սամվել Կարապետյանի կալանավորման և ՀԷՑ-ի պետականացման նախագծի ժամանակագրությամբ։
«Փաշինյանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան–խմբ.) կողմից ՏԿԵՆ ուղարկված նամակի բովանդակությունը, որը վերաբերում էր ՀԷՑ-ի պետականացմանը, մեզ որևէ կերպ չի բացահայտվել։ Այդ մեկ ամսվա ընթացքում անգամ մոտավոր քննարկումներ այդ թեմայով չեն եղել։ Որքան գիտեմ, նամակում գրված է, որ եթե այս ժամանակներում հարցը չլուծվի, ապա կպետականացվի։ Եթե կա մի պետական մարմին, որն ասում է, թե այդ հարցը մեզ հետ քննարկել են, մեղմ ասած՝ թող ապացուցի», – ասաց Ղազինյանը։
Նրա համոզմամբ՝ ՀԷՑ-ի պետականացման ակնհայտ քաղաքական որոշման մասին փաստում է նաև նոր կառավարչի նշանակումը (Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
Ռոմանոս Պետրոսյանին այսօր նշանակեց ՀԷՑ կառավարիչ)։
«Նշանակվում է կառավարիչ իշխող քաղաքական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ չունենալով որևէ մասնագիտական փորձ, մեկ օր անգամ չաշխատելով այս ընկերությունում։ Իսկ ՀԷՑ-ը սպեցիֆիկ ոլորտ է և՛ ռազմավարական, և՛ մասնագիտական առումով», – ընդգծեց Ղազինյանը։
ՀԷՑ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պատահական չի համարում, որ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ սկսեց այս գործընթացը։
«Ես մեկ ապացույց է, որ պրոցեսը քաղաքական է, քանի որ մենք 6800 աշխատող ունենք, երևի իրենց պետք են այդ աշխատակիցները»,– շեշտեց Ղազինյանը։
Ղազինյանը մանիպուլյացիա որակեց իշխանության հայտարարությունները, թե 2023 թվականին ՀԷՑ–ն ունեցել է 500 հազար դիմում, 2024–ին` 1 մլն։ Նրա խոսքով` դիմումների մեջ են նաև նոր բաժանորդ դառնալու վերաբերյալ դիմումները։ Ղազինյանը նշեց, որ ՀԿԾՀ–ի հարուցած վարույթների հարցը նույնպես ճիշտ չի ներկայացվում։
«Ասում են` 11 վարույթ։ Ասեմ ձեզ, որ վերջին 11 վարույթից ոչ մեկը չի վերաբերում հոսանքազրկումներին։ Այդտեղ կա տեղակատվության տրամադրման հետ կապված և այլն։ Չի եղել որևէ քննարկում։Առաջարկել եմ ուղիղի եթերում իրենց ուզած ձևաչափով քննարկեն իրենց փաստարկներն ու մեր հակափաստարկները։ Մենք հարց չտան, այլ իրենք տան, իսկ մենք պատասխանենք»,– նշեց Ղազինյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։