https://arm.sputniknews.ru/20250718/ishkhvogh-uzhy-i-tarberutjun-samvel-karapetjani-chi-erashkhavvorum-vor-sakaginy-chi-tankana-91483770.html
Իշխող ուժը չի երաշխավորում, որ սակագինը չի թանկանա. ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար
Իշխող ուժը չի երաշխավորում, որ սակագինը չի թանկանա. ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար
Sputnik Արմենիա
Ի տարբերություն ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի` ընկերության կառավարումն իր վրա վերցրած իշխանությունը չի երաշխավորում, որ հոսանքի սակագնի չի բարձրացնի։ 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T20:05+0400
2025-07-18T20:05+0400
2025-07-18T20:27+0400
սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
սակագին
դավիթ ղազինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91487729_0:0:1281:720_1920x0_80_0_0_3be0b5271db1f1e01da4a7e6f5698712.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ենթադրում է, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա։ Մի քանի լրատվամիջոցների հետ ասուլիսում նա հիշեցրեց, որ ՏԿԵ նախարարը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն կարողացել երաշխավորել, որ սակագինի չեն բարձրացնի առնվազն 2 տարի։Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողվը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սամվել Կարապետյանը 10 տարի չի թանկացրել, ևս 10 տարի չի թանկացնելու էլեկտրաէներգիայի սակագինը. Ղազինյան
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը 10 տարի չի թանկացրել, ևս 10 տարի չի թանկացնելու էլեկտրաէներգիայի սակագինը. Ղազինյան
2025-07-18T20:05+0400
true
PT1M33S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91487729_0:0:961:720_1920x0_80_0_0_87cab12079f70b9fcb2a245651c9f8f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սակագին, դավիթ ղազինյան, видео
սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սակագին, դավիթ ղազինյան, видео
Իշխող ուժը չի երաշխավորում, որ սակագինը չի թանկանա. ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար
20:05 18.07.2025 (Թարմացված է: 20:27 18.07.2025) Ի տարբերություն ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի` ընկերության կառավարումն իր վրա վերցրած իշխանությունը չի երաշխավորում, որ հոսանքի սակագնի չի բարձրացնի։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ենթադրում է, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա։ Մի քանի լրատվամիջոցների հետ ասուլիսում նա հիշեցրեց, որ ՏԿԵ նախարարը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն կարողացել երաշխավորել, որ սակագինի չեն բարձրացնի առնվազն 2 տարի։
«ԱԺ-ում, եթե չեմ սխալվում, երկու անգամ հնչել է այդ հարցը, Հ1-ի եթերում՝ ևս մեկ անգամ։ Հարցը եղել է՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ գոնե երկու տարի հոսանքը չի թանկանա։ Բայց իշխող ուժը չի կարողացել երաշխավորել։ Սամվել Կարապետյանը 10 տարի սակագինը չի բարձրացրել (չի դիմել հանձնաժողովին՝ թանկացնելու)` չնայած եղել են բազմաթիվ պատճառներ, և ևս 10 տարի չէր թանկացնելու», – ասաց Դավիթ Ղազինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողվը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով
վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։