https://arm.sputniknews.ru/20250718/erevanum-bacvec-sharl-aznavuri-ardzany-91459974.html
Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը
Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը
Sputnik Արմենիա
Հուշարձանը ձուլվել է Գյումրիում, տեղադրվում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: 18.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-18T12:12+0400
2025-07-18T12:12+0400
2025-07-18T12:34+0400
շառլ ազնավուր
արձան
երևան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91459670_0:0:1276:718_1920x0_80_0_0_9a239170190cf0f9eb6675cc40dcea7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Երևանում այսօր բացվեց ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Արարողությունը տեղի ունեցավ նրա անունը կրող հրապարակում՝ «ԿինոՄոսկվայի» շենքի դիմաց, որտեղ էլ տեղադրվեց հուշարձանը։Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր հուշարձան տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, սակայն ավելի ուշ ավագանու որոշմամբ արձանի տեղը փոխվեց:Արձանի բացման արարողությանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Շառլ Ազնավուրը թեև ապրել է Ֆրանսիայում, բայց մինչև իր կյանքի վերջին օրը սերտորեն կապված է եղել Հայաստանի հետ: Նա իր ներդրումն է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ակտիվորեն օգնել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածներին, մի շարք նախագծեր ու ծրագրեր է նախաձեռնել պատմական հայրենիքում:Ավինյանն ավելացրեց, որ հուշարձանը Երևանի քաղաքապետարանի առաջին լիարժեք նախաձեռնությունն է:Փարիզի կենտրոնում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակՄիաժամանակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը նշեց, որ հայրը սիրահարված էր Հայաստանին։ Նա պատմեց, որ հայրը, գալով պատմական հայրենիք, միշտ հանգրվանել է Ազնավուրի հրապարակում գտնվող հյուրանոցում և երկար ժամանակ հիացել նրա պատուհանից բացվող համայնապատկերով։Նիկոլա Ազնավուրը խորհրդանշական համարեց հենց այս հրապարակում հուշարձանի բացումը՝ նշելով, որ դրանով հավերժանում է իր հոր հիշատակը։Նշենք, որ հուշարձանը ձուլվել է Գյումրիում, տեղադրվում է լեգենդար երգիչ, երգահան և դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 100–ամյակի տարում:Քանդակի հեղինակը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բաց մրցույթի հաղթող Դավիթ Մինասյանն է:Նիկոլա Ազնավուրն ուզում է ԱԲ-ի օգնությամբ Հայաստանում վերստեղծել հոր ներկայությունը բեմում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91459670_100:0:1057:718_1920x0_80_0_0_10410baeae9a5c66c887286960723046.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ ազնավուր, արձան, երևան, տեսանյութեր, տեսանյութ, видео
շառլ ազնավուր, արձան, երևան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը
12:12 18.07.2025 (Թարմացված է: 12:34 18.07.2025) Հուշարձանը ձուլվել է Գյումրիում, տեղադրվում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Երևանում այսօր բացվեց ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Արարողությունը տեղի ունեցավ նրա անունը կրող հրապարակում՝ «ԿինոՄոսկվայի» շենքի դիմաց, որտեղ էլ տեղադրվեց հուշարձանը։
Ավելի վաղ
Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր հուշարձան տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, սակայն ավելի ուշ ավագանու որոշմամբ արձանի տեղը փոխվեց:
«Մենք իսկապես նախատեսել էինք տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, սակայն այդ դեպքում քաղաքացիները չէին կարողանա մոտենալ հուշարձանին և մոտիկից տեսնել այն, ուստի ավելի ուշ որոշեցինք փոխել գտնվելու վայրը»,– Sputnik Արմենիային ասացին քաղաքապետարանից։
Արձանի բացման արարողությանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Շառլ Ազնավուրը թեև ապրել է Ֆրանսիայում, բայց մինչև իր կյանքի վերջին օրը սերտորեն կապված է եղել Հայաստանի հետ: Նա իր ներդրումն է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ակտիվորեն օգնել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածներին, մի շարք նախագծեր ու ծրագրեր է նախաձեռնել պատմական հայրենիքում:
Ավինյանն ավելացրեց, որ հուշարձանը Երևանի քաղաքապետարանի առաջին լիարժեք նախաձեռնությունն է:
Միաժամանակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը նշեց, որ հայրը սիրահարված էր Հայաստանին։ Նա պատմեց, որ հայրը, գալով պատմական հայրենիք, միշտ հանգրվանել է Ազնավուրի հրապարակում գտնվող հյուրանոցում և երկար ժամանակ հիացել նրա պատուհանից բացվող համայնապատկերով։
Նիկոլա Ազնավուրը խորհրդանշական համարեց հենց այս հրապարակում հուշարձանի բացումը՝ նշելով, որ դրանով հավերժանում է իր հոր հիշատակը։
«Նա հավատում էր այս երկրի ուժին, մշակույթին և ապագային, և շատ էր ուզում, որ մենք՝ իր ընտանիքը, տեղափոխվեինք Հայաստանում ապրելու»,– նշեց Նիկոլա Ազնավուրը։
Նշենք, որ հուշարձանը ձուլվել է Գյումրիում, տեղադրվում է լեգենդար երգիչ, երգահան և դերասան Շառլ Ազնավուրի ծննդյան 100–ամյակի տարում:
Քանդակի հեղինակը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բաց մրցույթի հաղթող Դավիթ Մինասյանն է: