00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլա Ազնավուրն ուզում է ԱԲ-ի օգնությամբ Հայաստանում վերստեղծել հոր ներկայությունը բեմում

© Sputnik / Aram Nersesyan , Aram NersesyanНиколя Азнавур на церемонии открытия "Национального суперкомпьютерного центра Армении" (31 мая 2024). Еревaн
Николя Азнавур на церемонии открытия Национального суперкомпьютерного центра Армении (31 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2024
Բաժանորդագրվել
Հայտնի երաժշտի որդին պատմել է, որ իր հայրը սիրում էր համակարգիչներ և նորագույն մոդելները գնում էր դեռևս 80-ականների սկզբից:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Նիկոլա Ազնավուրը մտածում է Հայաստանում միջոցառում անցկացնելու գաղափարի մասին, որտեղ նա արհեստական բանականության օգնությամբ կվերստեղծի իր հոր ներկայությունը բեմում: Այս մասին Նիկոլան ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում՝ Երևանի Ինժեներական քաղաքում գերհամակարգչի բացման ժամանակ։
Սուպերհամակարգիչն անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անունով, թեև Ազնավուրի անվան հիմնադրամը (որը ղեկավարում է Նիկոլան) դրա գնմանը կամ առաքմանը չի մասնակցել: Նիկոլան խոստովանել է, որ իր հոր հիշատակի հանդեպ նման հարգանքը շատ կարևոր է իր համար։ Հիմա նա մտածում է, թե ինչպես օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները հոր հիշատակին նվիրված համերգների կամ մշակութային երեկոների համար։
«Դեռ չեմ կարող հստակ ասել, թե ինչ նախագիծ է լինելու, բայց ընդհանուր գաղափարն այդ է»,-հավելել է Նիկոլան:
Սա մեզ առաջ է մղելու երազանքի ճանապարհին․ ՀՀ-ում գերհամակարգչային ազգային կենտրոն բացվեց
Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրը կուրախանար, եթե Հայաստանում ժամանակակից հաշվիչ կենտրոն տեսներ, քանի որ շատ էր սիրում տեխնիկա։ Նա սկսել է համակարգիչների նոր մոդելներ գնել դեռևս 80-ականների սկզբից (ընդ որում՝ տեխնիկայի նորույթներով «երես էր տալիս» նաև իր երեխաներին)։ Սկզբում նա դրանք օգնությամբ տպում և խմբագրում էր իր տեքստերը, հետո էլեկտրոնային սինթեզատոր ձեռք բերեց, որը ձայնագրող սարքերի հետ միասին միացնում էր համակարգչին՝ իր երգերի փորձնական նմուշները (դեմո տարբերակները) ձայնագրելու համար։
Նույնիսկ 2000-ականներին, երբ մաեստրոն 80 տարեկան էր, նա սովորեց օգտագործել Apple-ի GarageBand ծրագիրը, որը նախատեսված էր տանը ձայնագրություններ անելու համար: Իհարկե, այստեղ էլ նա ձայնագրում էր դեմո-տարբերակները, իսկ հետո, արդեն ստուդիայում, մշակում էր դրանք պրոֆեսիոնալ երաժիշտների հետ։
«Նոր տեխնոլոգիաները նրան միշտ էին հետաքրքրում։ Իհարկե, նա միշտ չէ, որ կատարելապես տիրապետում էր դրանց, բայց ես նրան օգնում էի. կարելի է ասել՝ նրա տան ձայնագրման ինժեներն էի»,-ասում է Նիկոլան։
Հիշեցնենք, որ Երևանում տեղադրված գերհամակարգիչը ստեղծել է ֆրանսիական Atos ընկերությունը (աշխարհի խոշորագույն մեծ հզորության ԷՀՄ-ներ արտադրողներից մեկը): Այն ստեղծվել է Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի (IRIT) հետ համագործակցության շրջանակներում, որն էլ հայ գործընկերներին է փոխանցել ԷՀՄ-ն, որը նախկինում օգտագործվում էր Թուլուզում Airbus-ի արտադրական համալիրի օբյեկտներից մեկում: Հայաստանում աշխատելու համար գերհամակարգիչը «ափդեյթ» է անցել Atos-ում, որտեղ այն մի քանի անգամ ուժեղացրել են։
Լրահոս
0