https://arm.sputniknews.ru/20250717/serzh-sargsjani-ev-garegin-bi-heracman-mijev-zugaher-anckacneln-anteghi-e-astvatsaban-91442555.html
Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ–ի հեռացման միջև զուգահեռ անցկացնելն անտեղի է. աստվածաբան
Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ–ի հեռացման միջև զուգահեռ անցկացնելն անտեղի է. աստվածաբան
Sputnik Արմենիա
Վարդան Խաչատրյանի համոզմամբ` Հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերում չի կարելի կամայականություն, զգացմունքային մոտեցում թույլ տալ, քանի որ դա կարող է... 17.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-17T20:55+0400
2025-07-17T20:55+0400
2025-07-17T20:55+0400
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
նիկոլ փաշինյան
վարդան խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75731412_0:0:1600:901_1920x0_80_0_0_d6583e66561c48dff64883057cfddaeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած իրադարձությունները Գարեգին Բ կաթողիկոսին հեռացնելու փորձերի հետ համեմատելն անտեղի է, քանի որ խոսքը տարբեր համակարգերի մասին է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աստվածաբան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «կազատագրի վեհարանն այնպես, ինչպես 2018 թ. Հայաստանն ազատագրեցին Սերժ Սարգսյանից», այսինքն՝ մտադիր է կրկնել հեղափոխությունը, բայց արդեն եկեղեցում։Նա նաև հիշեցրեց, որ 2016 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երևանի կենտրոնում իր քարոզում կոչ է արել աշխարհասփյուռ հայերին դառնալ խաղաղության դեսպաններ, քանի որ հայերն ի զորու են միջազգային հանրության առջև խնդիրներ բարձրացնել:Խաչատրյանն այն համոզմանն է, որ Հայաստանը կկարողանա իր պահանջներն ու խնդիրները հասցնել միջազգային հանրությանը միայն այն դեպքում, եթե նրա թիկունքում լինի Հայ առաքելական եկեղեցին:Նրա կարծիքով՝ ամեն դեպքում չի կարելի թույլ տալ կամայականություն, զգացմունքային մոտեցում, քանի որ դա կարող է վնասել հայ ժողովրդին, և պետք է պահպանել պետության և եկեղեցու գոյություն ունեցող տարանջատումը։Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, թե ինքը Հայ եկեղեցու հավատարիմ հետևորդն է, Խաչատրյանն ընդգծեց, որ եկեղեցու հետևորդները ենթարկվում են եկեղեցական կանոնակարգին, և նրանց նպատակը չի կարող լինել Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75731412_68:0:1491:1067_1920x0_80_0_0_395d62935a9c2fad3f6624f7f6a364a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, վարդան խաչատրյան
եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, վարդան խաչատրյան
Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ–ի հեռացման միջև զուգահեռ անցկացնելն անտեղի է. աստվածաբան
Վարդան Խաչատրյանի համոզմամբ` Հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերում չի կարելի կամայականություն, զգացմունքային մոտեցում թույլ տալ, քանի որ դա կարող է վնասել հայ ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած իրադարձությունները Գարեգին Բ կաթողիկոսին հեռացնելու փորձերի հետ համեմատելն անտեղի է, քանի որ խոսքը տարբեր համակարգերի մասին է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աստվածաբան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմաբան Վարդան Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ
հայտարարել էր, որ «կազատագրի վեհարանն այնպես, ինչպես 2018 թ. Հայաստանն ազատագրեցին Սերժ Սարգսյանից», այսինքն՝ մտադիր է կրկնել հեղափոխությունը, բայց արդեն եկեղեցում։
«Նման զուգահեռներ անցկացնելը և այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանի և կաթողիկոսին հեռացնելը նույնն է, տարրական քննադատության անգամ չի դիմանում։ Ինձ համար դժվար է պատկերացնել, թե որտեղից է առաջացել նման դիսկուրսը, քանի որ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է, իսկ իշխանությունները ժամանակավոր են. յուրաքանչյուր իշխանություն սահմանափակված է կոնկրետ ժամկետով, իսկ եկեղեցու պատմությունը 1700 տարվա պատմություն ունի, և այն գոյություն կունենա այնքան, որքան գոյություն կունենա մարդկությունը»,– ընդգծեց Խաչատրյանը։
Նա նաև հիշեցրեց, որ 2016 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երևանի կենտրոնում իր քարոզում կոչ է արել աշխարհասփյուռ հայերին դառնալ խաղաղության դեսպաններ, քանի որ հայերն ի զորու են միջազգային հանրության առջև խնդիրներ բարձրացնել:
Խաչատրյանն այն համոզմանն է, որ Հայաստանը կկարողանա իր պահանջներն ու խնդիրները հասցնել միջազգային հանրությանը միայն այն դեպքում, եթե նրա թիկունքում լինի Հայ առաքելական եկեղեցին:
Նրա կարծիքով՝ ամեն դեպքում չի կարելի թույլ տալ կամայականություն, զգացմունքային մոտեցում, քանի որ դա կարող է վնասել հայ ժողովրդին, և պետք է պահպանել պետության և եկեղեցու գոյություն ունեցող տարանջատումը։
«Իշխանության կողմից այդ բոլոր քայլեր որքանո՞վ են համապատասխանում սահմանադրական շրջանակին։ Եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Ինչպե՞ս կարելի է մանիպուլյացիաներով ներխուժել եկեղեցի, ի՞նչ հիմքով: Ինչո՞ւ ենք մենք անհասկանալի պառակտում ստեղծում եկեղեցու և իշխանության միջև։ Չէ՞ որ Հայ առաքելական եկեղեցին միշտ նպաստել է հայոց պետականության ամրապնդմանը»,– նկատեց աստվածաբանը։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին, թե ինքը Հայ եկեղեցու հավատարիմ հետևորդն է, Խաչատրյանն ընդգծեց, որ եկեղեցու հետևորդները ենթարկվում են եկեղեցական կանոնակարգին, և նրանց նպատակը չի կարող լինել Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։