00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3 ֆեյք, որ կօգտագործվի նոր ստեղծվող քաղաքական ուժի դեմ. ներկայացնում է Նարեկ Կարապետյանը

Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ հաջողությունների հասնելու համար պետք է ներգրավել սփյուռքի լավագույն մասնագետներին, ընդդիմության լավագույն մասնագետներին և մեծ փորձ ունեցող մարդկանց։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի հայտարարած նոր քաղաքական ուժի դեմ իշխանությունները կարող են օգտագործել 3 ֆեյք թեզեր։ Այս մասին տեսաուղերձով հայտնել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով իշխանության պայքարի հնարավոր մեխանիզմները։
Առաջինը նա ռուսական ֆեյք է որակել ու հակադարձել քննադատություններին, թե Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը ՀՀ-ում կուժեղացնի ռուսական ազդեցությունը, ինչը կհարվածի երկրի ինքնիշխանությանը։
«Ամենածայրահեղականներն ասում են, որ Հայաստանը կվերածվի գուբերնիայի։ Եկեք տեսնենք՝ ո՞վ է ՀՀ-ն վերածում գուբերնիայի։ 2018 թվականին Ռուսաստանի դերը ՀՀ առևտրաշրջանառության մեջ կազմել է ընդամենը 27 տոկոս, իսկ այսօր հասել է 45 %` ավելացնելով ևս 15% ՝ ըստ 2024 թ. տվյալների։ 15%–ը հիմնականում արտահանվող ոսկու, թանկարժեք քարերի և մետաղների ցուցանիշն է՝ Ռուսաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ ուղարկվող, այսինքն՝ ևս մի կապ Ռուսաստանի հետ։ Սա մեր «ինքնիշխան» տնտեսական քաղաքականության արդյունքն է։ Վերջին 7 տարիներին ռուսական ներգրավվածությունը ՀՀ առևտրաշրջանառության մեջ 27%–ից հասել է մինչև 60% »,- մանրամասնել է Կարապետյանը։
Կարապետյան արձանագրել է` թվերը փաստում են, որ ՀՀ–ն չունի այլ տնտեսական գործընկեր, որի հետ կարող է զարգացնել տնտեսական հարաբերությունները։ Նրա խոսքով` ՌԴ–ից բացի, տնտեսական գործընկեր հանդիսացող ԵՄ–ի հետ առևտրաշրջանառությունը տարեկան 6 անգամ ավելի քիչ է, Չինաստանի հետ 7 անգամ ավելի քիչ է, քան ՌԴ–ի։ Կարապետյան ընդգծել է` ինքնիշխանության համար երկիրը պետք է հավասարակշիռ տնտեսական քաղաքականություն ունենա, և տնտեսական պատկերը փոխելու 3 ուղղություն է մատնանշել։
«Առաջինը՝ ուսումնասիրել և գտնել երկիր, որտեղ մեր ապրանքները կարող են մրցունակ լինել։ Հետաքրքիր է, որ Հայաստանի արտահանման մեջ նշանակալի դեր ունի, օրինակ, Իրաքի Հանրապետությունը։ Հարուստ երկիր չլինելով, միևնույնն է, դեպի Իրաք արտահանում բավական ակտիվ զարգանում է։ Թուրքիա անգամ Վրաստանով հնարավոր չէ արտահանում անել, իսկ մյուս տարածաշրջանային երկրներն ունեն մրցակցային շատ բարդ կոնյունկտուրա։ ՀՀ կառավարությունն առաջին քայլով պետք է ընտրի երկիր, որտեղ անվճար պահեստ կստեղծի հայկական արտադրողի համար։ Երկրորդը՝ գտնի այդ երկրի մեջ եղած հիմնական սպառող ուղղությունները, առևտրային ցանցերը, մեծ սպառողներին, որոնք գնում են ՀՀ արտադրությունը։ Երրորդ՝ այդ մարդկանց հետ կարողանա աշխատանք տանել։ Բավականին մտահոգիչ է Եվրոպայի շուկա մտնելը, քանի որ կան սերտիֆիկացիոն խոչընդոտներ. եվրոպական երկրները իրենց պաշտպանում են շատ խիստ սերտիֆիկացիայով»,– ներկայացրել է Կարապետյանը։
Նա կարևորել է նոր զարգացող շուկաների՝ Հարավային Ասիայի և Միջին Արևելքի վրա կենտրոնանալը՝ չանտեսելով աշխարհի ամենամեծ ներմուծողի` ԱՄՆ-ի հետ գործակցության ամրապնդումը։ Ըստ Կարապետյանի՝ իշխանությունները 7 տարվա ընթացքում 100 անգամ ինքնիշխանության մասին թեզեր են արտահայտել, սակայն որևէ այլ երկրի հետ տնտեսական հարաբերություն չեն խորացրել։
«Լարսի խնդիր է լինում, երբեմն տարածաշրջանային կոնֆլիկտներ են լինում, և Հայաստանը պետք է ունենա այլ տնտեսական գործընկեր։ Բայց այստեղ ոչ թե մենք պետք է մուտք գործենք քաղաքական օրակարգով, այլ տնտեսական հստակ օրակարգով՝ առանց հակադրությունների, միայն իրար հետ աշխատելու, իրար հետ գործ անելու, իրար հետ բիզնես անելու տրամաբանությամբ», – ընդգծել է Կարապետյանը։
Կապ այլ ուժերի հետ. ըստ նրա` սա երկրորդ ֆեյքն է, որ իշխանությունները կարող են օգտագործել նոր ստեղծվող ուժի դեմ։ Կարապետյանն ընդգծել է` այն քաղաքական ռազմավարությունը, որ հաջողել է 2000-ականների սկզբին, այսօր արդյունավետ լինել չի կարող. երկրի կառավարմանը պետք է մասնակցեն պրոֆեսիոնալները, իսկ ՀՀ բոլոր իշխանություններ քաղաքականացրել են պետական կառավարումը։
«Որպեսզի քո երկիրն ունենա ուժեղ ղեկավար կազմ, պետք է ապաքաղաքականացնես երկրիդ որոշում կայացնողներին։ Այսինքն՝ նախարարությունները պետք է լինեն միայն պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա ստեղծված, էգալիտարիզմի հիմքի վրա ստեղծված համակարգեր։ Մեր քաղաքական թիմի գործընկերներն էլ գիտեն և հասկանում են, որ հիմնականում գնահատվելու է միայն պրոֆեսիոնալիզմը։ Այսպիսի քաղաքականացված պետական ապարատով դու չես կարող հաջողությունների հասնել։ Դու պետք է ներգրավես սփյուռքից լավագույն մասնագետներին, պետք է ներգրավես նաև ընդդիմության լավագույն մասնագետներին և մեծ փորձ ունեցող մարդկանց բիզնեսից։ Շատերն ասում են՝ բիզնեսը պետք է չմտնի պետական ապարատ։ Լավ, եկեք համարենք, որ բիզնեսը չի մտնում պետական ապարատ։ Ովքե՞ր պետք է լինեն մեծ պետական համակարգերի կառավարիչները, եթե ոչ այն մարդիկ, ովքեր ունեն փորձ։ Միայն կորպորացիաների ղեկավարները կարող են ունենալ այդ փորձը՝ կառավարել 5000, 10000 անձնակազմից բաղկացած թիմ, ինչպես անում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, անգամ՝ Ռուսաստանում», — նշել է Կարապետյանը։
Նա որպես 3–րդ ֆեյք առանձնացրել է Փաշինյանի կառավարության գաղափարը, թե «սփյուռքը չպետք է միջամտի ՀՀ ներքին գործերին»` հիշեցնելով, որ սփյուռքը ամեն տարի ՀՀ–ին ուղարկում է 5 մլրդ ԱՄՆ դոլար, որը ՀՀ ՀՆԱ–ի 20-25 %–ն է։

«Այսինքն` սփյուռքը պետք է փող ուղարկի, բայց երբ ուզի խոսք ասել ՀՀ–ի ներքին կյանքի մասին, նա պետք է այդ իրավունքը չունենա։ Սա ընդունելի չէ։ ՀՀ–ի ամենագլխավոր բնական դաշնակիցը հայկական սփյուռքն է»,– եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Հուլիսի 4–ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Լրահոս
0