https://arm.sputniknews.ru/20250715/pashinjany-nvor-katvoghikvosi-teknatsu-e-pntrum-ara-abrahamjan-91353350.html
Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա Աբրահամյան
Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա Աբրահամյան
Sputnik Արմենիա
Ռուսաստանի հայերի միության նախագահի կարծիքով` վարչապետին առաջնորդում է այն մտավախությունը, որ եկեղեցին առաջիկա ընտրություններին կկոնսոլիդացնի իր դեմ տրամադրված... 15.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-15T16:38+0400
2025-07-15T16:38+0400
2025-07-15T16:39+0400
հայաստան
եկեղեցի
արա աբրահամյան
նիկոլ փաշինյան
կաթողիկոս
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39784522_0:79:1600:979_1920x0_80_0_0_1496fcf580b7577d4dea33b662420a27.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում, որը կփոխարինի Գարեգին Երկրորդին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։Նրա կարծիքով՝ Փաշինյանն այս հարցում չի հաջողի, քանի որ եկեղեցին ուժեղ է։«Կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ են հնչում, սակայն դա նրա գործը չէ։ Դու (նկատի ունի Փաշինյանին–խմբ.)։ Ո՞վ է կաթողիկոսը։ Նա ընտրովի մարդ է։ Ինչ–որ բան ունե՞ս ասելու` ասացիր, իրենք կորոշեն… Ասում է` ես անձամբ եմ ղեկավարելու (նկատի ունի Փաշինյանի հայտարարած Մայր աթոռի «ազատագրման շարժումը»): Տարակուսանք հարուցող հայտարարություն»,– ընդգծել է Աբրահամյանը։Ըստ նրա` վարչապետին առաջնորդում է այն մտավախությունը, որ եկեղեցին առաջիկա ընտրություններին կկոնսոլիդացնի իր դեմ տրամադրված ընտրողներին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39784522_138:0:1561:1067_1920x0_80_0_0_7dd1431be539289a18d0ff3eaefddbfb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, արա աբրահամյան, նիկոլ փաշինյան, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի
հայաստան, եկեղեցի, արա աբրահամյան, նիկոլ փաշինյան, կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցի
Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա Աբրահամյան
16:38 15.07.2025 (Թարմացված է: 16:39 15.07.2025) Ռուսաստանի հայերի միության նախագահի կարծիքով` վարչապետին առաջնորդում է այն մտավախությունը, որ եկեղեցին առաջիկա ընտրություններին կկոնսոլիդացնի իր դեմ տրամադրված ընտրողներին։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում, որը կփոխարինի Գարեգին Երկրորդին։
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Գիտեմ, որ նա բանակցում է տարբեր մարդկանց հետ, թե ով կլինի կաթողիկոսը։ Նա գնում և համոզում է մարդկանց` խոսեք եկեղեցու ղեկավարության դեմ, ամեն ինչ կանեն ձեզ համար»,– ասել է Աբրահամյանը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանն այս հարցում չի հաջողի, քանի որ եկեղեցին ուժեղ է։
«Կաթողիկոսի հասցեին մեղադրանքներ են հնչում, սակայն դա նրա գործը չէ։ Դու (նկատի ունի Փաշինյանին–խմբ.)։ Ո՞վ է կաթողիկոսը։ Նա ընտրովի մարդ է։ Ինչ–որ բան ունե՞ս ասելու` ասացիր, իրենք կորոշեն… Ասում է` ես անձամբ եմ ղեկավարելու (նկատի ունի Փաշինյանի հայտարարած Մայր աթոռի «ազատագրման շարժումը»): Տարակուսանք հարուցող հայտարարություն»,– ընդգծել է Աբրահամյանը։
Ըստ նրա` վարչապետին առաջնորդում է այն մտավախությունը, որ եկեղեցին առաջիկա ընտրություններին կկոնսոլիդացնի իր դեմ տրամադրված ընտրողներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին
հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա
գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։