00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղրի առարկա են դարձնում ուժային ծառայություններին. ՀԵՄ–ը` Չամիչյանին կալանավորելու մասին

Անդրանիկ Չամիչյան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2025
Բաժանորդագրվել
ՀԵՄ–ը համոզված է, որ դաշնակցականների դեմ գործողությունները կհամախմբեն գաղափարական ընկերներին ու համակիրներին։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Այն, ինչ կատարվում է դաշնակցականների նկատմամբ, հիշեցնում է խորհրդային ռեպրեսիվ ավանդույթները։ Այս հայտարարությունն արել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչությունը` անդրադառնալով դաշնակցականների տներում իրականացված խուզարկություններին, ձերբակալություններին և մասնավորապես ՀԵՄ անդամ, 18–ամյա Անդրանիկ Չամիչյանի կալանքին։
«Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նկատմամբ ուղղված զրպարտչական, վարկաբեկման և մանիպուլյատիվ արշավի, որը ոչ թե հիմնված է իրականության վրա, այլ թելադրված է քաղաքական իշխանության կողմից»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԵՄ–ը համարում է, որ ուժայինների գործողությունների նպատակն է վախեցնել, լռեցնել ու ահաբեկել քաղաքականապես գիտակից, գաղափարական համոզմունքներով առաջնորդվող հայ երիտասարդներին։
«Մեր ընկերների նկատմամբ իրականացվող գործողությունները՝ անօրինական ձերբակալություններ, խուզարկություններ, կեղծ մեղադրանքներ, հիշեցնում են խորհրդային ռեպրեսիվ ավանդույթները։ Երիտասարդներին ձերբակալել խաղային զենքերի, օրենքի սահմաններում ազատ վաճառքի դրված խաղային այլ իրեր ձեռք բերելու համար ոչ այլ ինչ է, քան ծաղրի առարկա դարձնել ուժային և հատուկ ծառայություններին։ Հրապարակել 135-ամյա կուսակցության գրեթե նույն տարիքի կարգախոսով շապիկ և պարծենալ «բացահայտված ահաբեկչական գործողություններով», ոչ այլ ինչ է, քան ազգային ամոթ»,– ասված է հայտարարությունում։
ՀԵՄ–ն ընդգծել է, որ ՀՀ իրավապահ համակարգը Հայաստանի արտաքին սպառնալիքների արձագանքելու, սահմաններն ամրացնելու փոխարեն զբաղված է «սթրայքբոլի սիրահարների «բացահայտման և վնասազերծման» լուրջ ու պատասխանատու աշխատանքով»։
«Մենք հպարտ ենք մեր ընկերներով, որոնք պատվի ու սկզբունքի հարց են համարում պայքարը հանուն հայրենիքի, և ոչ մի կարծրատիպ, սպառնալիք կամ զրպարտություն չի կոտրի այդ կամքը։ Իսկ այս շինծու գործընթացները ոչ թե կվախեցնեն, այլ նոր համոզմունք ու իմաստ կտան մեր պայքարին և կապահովեն մեր գաղափարական ընկերների և համակիրների համախմբումը»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` հուլիսի 10-ին խուզարկություններ են իրականացվել դաշնակցականների տներում, որից հետո 7 անձ ձերբակալվել է և տարվել ՀՀ քննչական կոմիտե։ 3 ժամից ավելի փաստաբաններին թույլ չէին տալիս մուտք գործել շենք ու հանդիպել վստահորդների հետ, անգամ ՄԻՊ–ի միջամտությունից հետո իրավիճակը չփոխվեց։ Ժամեր անց փաստաբանները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ հեռանալու որոշում են կայացրել, քանի որ այն, ինչ կատարվում է, իրավական գործընթաց չէ։
Ձերբակալվածներից մեկը 18–ամյա Անդրանիկ Չամիչյանն էր, որն այսօր կալանավորվեց 2 ամսով։
Լրահոս
0