https://arm.sputniknews.ru/20250711/18amja-andranik-chamichjany-2-amsvov-kalanavvorvec-91221602.html
18–ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց. նրա մոտ սթրայքբոլ խաղի պարագաներ էին գտել
18–ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց. նրա մոտ սթրայքբոլ խաղի պարագաներ էին գտել
Sputnik Արմենիա
Դատարանը մերժել է քննչական մարմնի միջնորդությունը տեսակցություններն արգելելու մասին։ 11.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-11T12:23+0400
2025-07-11T12:23+0400
2025-07-11T12:53+0400
կալանք
դատ
ռուբեն մելիքյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91222752_0:360:2331:1671_1920x0_80_0_0_47e4ef4ff99d88f66beff10b559120f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն (ՀԵՄ) անդամ, 18–ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Նրա խոսքով` դատարանը սակայն մերժել է քննչական մարմնի միջնորդությունը տեսակցություններն արգելելու մասին։«Դատարանն այդ մարդասիրական քայլն արեց և առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային թույլատրեց, որպեսզի ծնողները կարողանան նրան տեսակցել»,–ասաց Մելիքյանը։Նա ընդգծեց, որ տղան այնպիսի առողջական խնդիր ունի, որը խոչընդոտ է բանակում ծառայելու համար։ Մելիքյանի խոսքով` քննչականը ընդամենը հայտնաբերել է սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։Նա պարզաբանեց, որ Չամիչյանը այդ խաղի պարագաները տոպրակով տարել թողել է տատիկի տանը, ասել է մի քանի օրից հետ կվերցնեմ, տատիկն էլ մտածել է պետքական չէ, աղբի հետ դուրս է հանել, քաղաքացիներն էլ տեսել են ու ահազանգել իրավապահներին։Ըստ Մելիքյանի` իրավապահներն էլ նախընտրել են ոչ թե լսել ու ստուգել երիտասարդի պարզաբանումները, այլ միանգամից համարել են դրանք ոչ արժանահավատ և սկսել կառուցել այսպիսի պատմություն միայն այն պատճառով, որ Չամիչյանը ՀՅԴ ՀԵՄ անդամ է։Փաստաբանը նշեց, որ մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը։Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0b/91222752_0:39:2331:1787_1920x0_80_0_0_84c28d8e1fd314009242ac28fdf9748b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, դատ, ռուբեն մելիքյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
կալանք, դատ, ռուբեն մելիքյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
18–ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց. նրա մոտ սթրայքբոլ խաղի պարագաներ էին գտել
12:23 11.07.2025 (Թարմացված է: 12:53 11.07.2025) Դատարանը մերժել է քննչական մարմնի միջնորդությունը տեսակցություններն արգելելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն (ՀԵՄ) անդամ, 18–ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն, թե դա ինչ ահաբեկչություն էր, ում դեմ էր արվում, որևէ տեղեկություն քննչական մարմինները այս պահի դրությամբ չունեն»,–ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով` դատարանը սակայն մերժել է քննչական մարմնի միջնորդությունը տեսակցություններն արգելելու մասին։
«Դատարանն այդ մարդասիրական քայլն արեց և առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային թույլատրեց, որպեսզի ծնողները կարողանան նրան տեսակցել»,–ասաց Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ տղան այնպիսի առողջական խնդիր ունի, որը խոչընդոտ է բանակում ծառայելու համար։ Մելիքյանի խոսքով` քննչականը ընդամենը հայտնաբերել է սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։
«Իմ պաշտպանյալի մոտից չի հայտնաբերվել գեթ մեկ առարկա, որ ինքնին կլիներ ապօրինի։ Հայտնաբերված նռնակը ոչ մի կապ չունի իմ պաշտպանյալի հետ։ Սկզբում նրան ձերբակալել էին 2 հոդվածով` ահաբեկչության նախապատրաստման և ապօրինի ռազմամթերք պահելը։ Մեղադրանք առաջադրելիս ապօրինի ռազմամթերք պահելու հոդվածը հանեցին»,–ասաց Մելիքյանը։
Նա պարզաբանեց, որ Չամիչյանը այդ խաղի պարագաները տոպրակով տարել թողել է տատիկի տանը, ասել է մի քանի օրից հետ կվերցնեմ, տատիկն էլ մտածել է պետքական չէ, աղբի հետ դուրս է հանել, քաղաքացիներն էլ տեսել են ու ահազանգել իրավապահներին։
Ըստ Մելիքյանի` իրավապահներն էլ նախընտրել են ոչ թե լսել ու ստուգել երիտասարդի պարզաբանումները, այլ միանգամից համարել են դրանք ոչ արժանահավատ և սկսել կառուցել այսպիսի պատմություն միայն այն պատճառով, որ Չամիչյանը ՀՅԴ ՀԵՄ անդամ է։
Փաստաբանը նշեց, որ մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան
խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին`
Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ
Արսեն Մարտոյանը։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ
ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։