00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հերթական «մասկի շոուն» է լինելու․ փաստաբանները որոշեցին հեռանալ ՔԿ-ի մոտից

© Sputnik / Aram NersesyanՔննչական վարչության շենքի մոտ
Քննչական վարչության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2025
Բաժանորդագրվել
Փաստաբանները նշում են, որ չեն ցանկանում իրենց մասնակցությամբ լեգիտիմացնել տեղի ունեցող ապօրինի գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Ձերբակալված դաշնակցական գործիչների փաստաբանները, որոնք արդեն շուրջ 3 ժամ է՝ թույլ չեն տալիս մուտք գործել Քննչական կոմիտե և հանդիպել իրենց պաշտպանյալների հետ, որոշում են կայացրել հեռանալ շենքի մոտից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ իրենց անգամ թույլ չեն տվել դիմում մուտք անել։
«Մենք՝ փաստաբաններս, որոշում կայացրեցինք, որ մենք այստեղ անելիք չունենք, որովհետև սա հերթական ապօրինի «մասկի շոուն» է լինելու, հերթական ահաբեկչական ինչ-որ խմբավորում հայտնաբերելն է լինելու, նույնիսկ ՄԻՊ աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել մուտք գործել, հասկացել ենք, որ մեր մասնակցությունով մենք լեգիտիմացնելու ենք այս գործընթացը»,- նշեց Հարությունյանը։
Նա հիշեցնում է՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում արդեն հանգամանալից բացատրել ու ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել։ Մասնավորապես, Մելիքյանը պատմել էր, որ անցած գիշերը ոստիկանները բերման էին ենթարկել իր պաշտպանյալին, որի ձեռքում՝ տոպրակի մեջ, այդ ժամանակ եղել էին հայտնի սթրայքբոլ տակտիկական խաղի պարագաներ, այդ թվում՝ խաղային պայթուցիչ։ Գիշերը մոտ 2-3 ժամ տևած հարցաքննության ընթացքում բացատրվել է, թե ինչ պարագաներ են, որտեղից և ինչի համար են ձեռքբերվել։ Երիտասարդի նկատմամբ 72 ժամվա ռեժիմ է կիրառվել, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ըստ Մելիքյանի՝ ոստիկանները զեկուցագրում նաև կեղծ տեղեկություններ էին ներառել՝ իբրև թե երիտասարդն ասել էր, որ այդ ամենը սովորել է «ՀՅԴ ռազմաուսումնական հավաքների ժամանակ», մինչդեռ երիտասարդը հերքում է՝ պնդելով, որ ցուցմունքում նման բան չի ասել։
«Պարզ է, որ այս շենքում գտնվող անձինք պետք է հասկանային, որ այդ տղային պետք է անմիջապես բաց թողնել և մեղադրանք չառաջադրվի։ Բայց քանի որ դա առիթ և հիմք է դարձել, որ այսօր այս շոուն ներկայացվի՝ Բագրատ սրբազանի շոուից հետո այս «մասկի շոուն» է ներկայացվում, հաշվի առնելով այս ամբողջ ապօրինի գործընթացը, հեռանում ենք»,- հայտարարեց Հարությունյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։
Լրահոս
0