00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:55
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անտիոքի պատրիարքը դատապարտել է ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը

© SputnikՈւժայինները Մայր աթոռի տարածքում
Ուժայինները Մայր աթոռի տարածքում - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2025
Բաժանորդագրվել
Սիրիական եկեղեցին իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Գարեգին Բ կաթողիկոսին:
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Սիրիայի ուղղափառ եկեղեցին դատապարտել է ՀՀ իշխանությունների հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա: Համապատասխան հայտարարությունը X սոցցանցում հրապարակել է Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ Երկրորդը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, լինելով Հայաստանի ամենահին կառույցը, հոգևոր, պատմական և ազգային մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի և Արևելյան ուղղափառ եկեղեցիների ամբողջ ընտանիքի համար: Այս առիթով սիրիական եկեղեցին իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Գարեգին Բ կաթողիկոսին:
«Նրա սրբությունը խաթարելու, նրա ներքին կառավարումը խախտելու կամ հոգևորականներին հետապնդելու ցանկացած փորձ կրոնական ազատության և եկեղեցական ամբողջականության լուրջ խախտում է»,-ասվում է հայտարարության մեջ:
Սիրիական եկեղեցում նշել են, որ արքեպիսկոպոսների և քահանաների ձերբակալությունը, սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունը և եկեղեցու կանոնական կյանքին միջամտելը գործողություններ են, որոնք կարող են ընկալվել որպես ազգի հոգևոր հիմքերի և եկեղեցու նվիրական անկախության խաթարում:
«Սիրիայի ուղղափառ եկեղեցին խստորեն դատապարտում է նման գործողությունները և վերահաստատում իր անսասան հավատարմությունը եկեղեցու կրոնական ազատության և ինքնավարության սկզբունքներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սիրիայի ուղղափառ եկեղեցին Հայաստանի կառավարությանը երկխոսության, արդարության և եկեղեցու հանդեպ հարգանքի կոչ է արել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա գրել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
Լրահոս
0