00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ–ն թող հրապարակի նաև սրբազանների «կենցաղային խոսակցությունների» ձայնագրությունը. պաշտպան

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Խուդոյան
Հովհաննես Խուդոյան - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2025
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` գործի նյութերի արձանագրության մեջ կա խոսակցություն, երբ «Սրբազան պայքարի» մասնակիցներն ասում են «գնանք այս գործողությունը իրականացնենք, օրինական եղանակով, սակայն ՔԿ–ի ձայնագրության մեջ «օրինական եղանակով» արտահայտությունը հանված է։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների պարզ համադրություններից երևում է, որ դրանք էականորեն աղճատում են բովանդակությունը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` կոչ անելով ՔԿ նախագահին հրապարակել ձայնագրություններն ամբողջությամբ։
Հիսուս Քրիստոսի տունը պետք ազատագրվի, և ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը. Փաշինյան
Նշենք, որ օրեր առաջ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ հրապարակված ձայնագրություններն առանձնացված են, դրանք այն հատվածներն են, որոնք հետաքրքրություն են ներկայացնում գործի տեսանկյունից , մնացածը «կենցաղային խոսակցություններ են»։
Խուդոյանն ընդգծեց, որ եթե մնացածը կենցաղային խոսակցություններ են, ապա որևէ անհրաժեշտություն չկա դրանք թաքուն պահելու։
«Հրապարակեք` հասկանանք` այս հատվածները, որոնք առանձնացվել են, ինչ կոնտեքստից են վերցված, որպեսզի հասկանանք` այդ արտահայտություններն ամբողջական միտք են արտահայտո՞ւմ, թե՞ ոչ, դրանք ձևավորված են նույն ժամանակահատվածում եղած խոսակցությունների՞ց, թե՞ տարբեր օրերի խոսակցություններից, դրանք ինչ ինտոնացիայով են ասված, արդյոք հումորայի՞ն են, տեսական մտքերի քննարկո՞ւմ է, թե՞ չարամիտ դիտավորություն է, և այլն»,– ասաց նա։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ իրենց տրամադրած ձայնագրությունների համադրություններից պարզ է դարձել, որ դրանք կոնտեքստից կտրված նախադասություններ են, տարբեր օրերից հավաքած նախադասություններ, որոնք էականորեն աղճատում են բովանդակությունը։
«Չկոնկրետացնելով խոսակցությունը, որովհետև նախաքննական գաղտնիք է, օրինակ բերեմ. գործի նյութերի արձանագրության մեջ կա խոսակցություն, որ, գնանք, այս գործողությունը իրականացնենք օրինական եղանակով, սակայն ՔԿ–ի ձայնագրության մեջ «օրինական եղանակով» արտահայտությունը հանված է»,–ասաց Խուդոյանը։
Փատաբանն ընդգծեց, որ նման բազմաթիվ հակասություններ են ֆիքսել։
Արձագանքելով բոլոր այն քննադատություններին, թե իրականում ահաբեկչություն նախապատրաստվել է, և իշխանությունները ճիշտ են, Խուդոյանը նշեց, որ եթե ՔԿ–ն իրենց թույլ տա հրապարակել նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ապա հանրությունը կիմանա, թե ով է իրականում մանիպուլացնում և կեղծ տեղեկություններ հայտնում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0