https://arm.sputniknews.ru/20250709/hrajr-sarkavagin-veragrvvogh-meghadranqy-zavesht-e-na-erbeq-zenq-chi-vercrel-dzerqy-pastaban-91137055.html
Հրայր սարկավագին վերագրվող մեղադրանքը զավեշտ է, նա երբեք զենք չի վերցրել ձեռքը. փաստաբան
Հրայր սարկավագին վերագրվող մեղադրանքը զավեշտ է, նա երբեք զենք չի վերցրել ձեռքը. փաստաբան
Sputnik Արմենիա
Ըստ փաստաբանի` Հրայր սարկավագի մեղքն այն է, որ նա` որպես հոգևորական, ծառայել է Արցախում և այնտեղից հարկադրաբար վերադառնալուց հետո եղել է Բագրատ սրբազանի... 09.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-09T12:44+0400
2025-07-09T12:44+0400
2025-07-09T12:57+0400
հայաստան
հրայր սարկավագ հակոբյան
հոգևորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/09/91124519_0:84:1600:984_1920x0_80_0_0_c39a1738b1cce7b5ba0293c496466279.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հրայր սարկավագ Հակոբյանին վերագրվող մեղադրանքը զավեշտ է, նա իր գիտակցական կյանքում երբևէ որևէ զենքի տեսակ ձեռքը չի վերցրել, դրանց չի տիրապետում։ Այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հրայր սարկավագի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։Ինչպես հայտնի է, Հրայր սարկավագ Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է «հեղաշրջման գործով»։ Նրա կալանավորումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի երկխոսության սղագրություն, որում իբր Հրայր սարկավագ Հակոբյանը հարցնում է. «Եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից», «Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք»:Փաստաբանի խոսքով` երբ սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել Հրայր սարկավագ Հակոբյանին վերագրվող խոսքերը, ինքն անձամբ է հանդիպել նրան և ճշտել` արդյոք նրա խոսքերն են։ Հրայր սարկավագը ոչ միայն հերքել է, այլև ընդգծել, որ իրեն վերագրվող խոսակցությունը ընդհանուր բովանդակությունից կտրված է։Փաստաբանն ընդգծեց` նախաքննական մարմինն այնպիսի խոսքեր և արտահայտություններ է կիրառում, որոնք կարող են շատ արագ և էֆեկտիվ ազդել հանրության վրա։ Խնդիր է դրված անպայման ձևակերպել այն հանգամանքը, որ գործել է ահաբեկչական խումբ, և իշխանության զավթման նախապատրաստություն է տեղի ունեցել։Նա շեշտեց, որ իրականում Հրայր սարկավագի մեղքն այն է, որ նա` որպես հոգևորական, ծառայել է Արցախում և այնտեղից հարկադրաբար վերադառնալուց հետո եղել է Բագրատ սրբազանի կողքին։Փաստաբանը վերջում հեգնեց, թե հայոց լեզուն հարուստ լեզու է, կարող էին Հրայր սարկավագին անգամ միջուկային զենք օգտագործելու մեջ էլ մեղադրել։«Հրայր սարկավագին վերագրվող մեղադրանքի որևէ փաստական տվյալ առկա չէ»,– շեշտեց Սարգսյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/09/91124519_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4cb07a1946cb69e88ac66f2f714c0c53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հրայր սարկավագ հակոբյան, հոգևորական
հայաստան, հրայր սարկավագ հակոբյան, հոգևորական
Հրայր սարկավագին վերագրվող մեղադրանքը զավեշտ է, նա երբեք զենք չի վերցրել ձեռքը. փաստաբան
12:44 09.07.2025 (Թարմացված է: 12:57 09.07.2025) Ըստ փաստաբանի` Հրայր սարկավագի մեղքն այն է, որ նա` որպես հոգևորական, ծառայել է Արցախում և այնտեղից հարկադրաբար վերադառնալուց հետո եղել է Բագրատ սրբազանի կողքին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հրայր սարկավագ Հակոբյանին վերագրվող մեղադրանքը զավեշտ է, նա իր գիտակցական կյանքում երբևէ որևէ զենքի տեսակ ձեռքը չի վերցրել, դրանց չի տիրապետում։ Այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հրայր սարկավագի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Ինչպես հայտնի է, Հրայր սարկավագ Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է «հեղաշրջման գործով»։ Նրա կալանավորումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի երկխոսության սղագրություն, որում իբր Հրայր սարկավագ Հակոբյանը հարցնում է. «Եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից», «Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք»:
Փաստաբանի խոսքով` երբ սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել Հրայր սարկավագ Հակոբյանին վերագրվող խոսքերը, ինքն անձամբ է հանդիպել նրան և ճշտել` արդյոք նրա խոսքերն են։ Հրայր սարկավագը ոչ միայն հերքել է, այլև ընդգծել, որ իրեն վերագրվող խոսակցությունը ընդհանուր բովանդակությունից կտրված է։
Փաստաբանն ընդգծեց` նախաքննական մարմինն այնպիսի խոսքեր և արտահայտություններ է կիրառում, որոնք կարող են շատ արագ և էֆեկտիվ ազդել հանրության վրա։ Խնդիր է դրված անպայման ձևակերպել այն հանգամանքը, որ գործել է ահաբեկչական խումբ, և իշխանության զավթման նախապատրաստություն է տեղի ունեցել։
«Նախաքննական մարմինը Հրայր սարկավագ Հակոբյանի կալանքի որոշման մեջ գրել է. «Քրեական վարույթի քննությամբ ստացված փաստական տվյալները թույլ են տալիս արձանագրել, որ Հրայր Հակոբյանը տիրապետում է ահաբեկչական գործողությունները նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված գործիքների և միջոցների տեսակներին, դրանց թաքստոցներին կամ գտնվելու վայրերին»։ Միայն թե այստեղ հարց է առաջանում, իսկ ով է Հրայր սարկավագը, ընդամենը ճեմարան ավարտած, ձեռնադրված հոգևորական, մարդ, որն իր գիտակցական կյանքում երբևէ որևէ զենքի տեսակի չի տիրապետում, բայց հանկարծ իրեն վերագրվում է այնպիսի գործողություններ, որից ենթադրվում է, որ նա ահաբեկչական գործողությունների է տիրապետում»,–ասաց փաստաբանը։
Նա շեշտեց, որ իրականում Հրայր սարկավագի մեղքն այն է, որ նա` որպես հոգևորական, ծառայել է Արցախում և այնտեղից հարկադրաբար վերադառնալուց հետո եղել է Բագրատ սրբազանի կողքին։
Փաստաբանը վերջում հեգնեց, թե հայոց լեզուն հարուստ լեզու է, կարող էին Հրայր սարկավագին անգամ միջուկային զենք օգտագործելու մեջ էլ մեղադրել։
«Հրայր սարկավագին վերագրվող մեղադրանքի որևէ փաստական տվյալ առկա չէ»,– շեշտեց Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Գարեգին Երկրորդը հունիսի 22-ին
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը
կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա
կալանավորվեց։ Նրա նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։