00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի քաղաքականությունն է. ուղղափառ միությունը՝ ՀԱԵ–Փաշինյան հակամարտության մասին

© Photo / official site of the Prime minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2025
Բաժանորդագրվել
Փորձագետները նշում են, որ Հայաստանի քաղաքական իրավիճակը նման է նրան, ինչ ժամանակին տեղի էր ունենում Ուկրաինայում։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կատարվում են արտաքին ազդեցության ներքո, սակայն դա ինքնին «լուրջ սխալ է»։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է մերձավորարևելյան ուղղափառ «էլ Մաշրիք» միության գլխավոր քարտուղար և «Ալ Արաբի Ալ Մաշրիքի» հետազոտական կենտրոնի ղեկավար Իլյաս էլ Մորը:
«Նա արտաքին հրահանգներ է կատարում, որոնց նպատակն է խաթարել Հայաստանի պատմական կապերը դաշնակիցների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, և թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում»,-ասել է էլ Մորը:
Խոսքը Արևմուտքի կողմից պարտադրված քաղաքականության մասին է, որն ուղղված է եկեղեցու համակարգային թուլացմանը, ինչպես դա արդեն տեղի է ունեցել արևելաեվրոպական մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Մոլդովայում և Ռումինիայում։ Մորը հավելել է, որ ազդեցիկ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումն ազգային արժեքների դեմ կազմակերպված արշավի մի մասն է, որտեղ գլխավոր թիրախը հայկական եկեղեցին է:
Ուղղափառ միության ղեկավարը հիշեցրել է, որ հայկական իշխանությունների և եկեղեցու միջև առճակատումը սկսվել է դեռևս 2018 թվականից՝ Փաշինյանի իշխանության գալուց և արևմտամետ ուղղություն վերցնելուց հետո, որը հեռու է հայ հասարակության և հոգևորականության ավանդույթներից: Իրավիճակը սրվեց 2020 թվականի 44–օրյա պատերազմից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կտրուկ քննադատեց Փաշինյանին և հրաժարականի կոչ արեց։
«Ներկայում Հայաստանում ներքին խոր հակամարտություն կա երկու ուղղությունների միջև. դրանցից մեկը ձգտում է պահպանել եկեղեցում մարմնավորված մշակութային, հոգևոր և պատմական ժառանգությունը, իսկ մյուսը երկիրը քաշում է արևմտյան հովանոցի տակ՝ այն գործիք դարձնելով սեփական դաշնակիցների և հարևանների դեմ»,-ընդգծել է գործակալության զրուցակիցը:
Միաժամանակ Ռուսաստանի, Եվրասիայի և հետխորհրդային տարածքի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից, բրազիլացի փորձագետ Գիլյերմե Կոնսեյսաուն ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական հակամարտությունը վերածելով հոգևորականության դեմ «խաչակրաց արշավանքի», հարված է հասցնում այն մշակութային և հոգևոր բազմակարծությանը, որն առհասարակ պահում է երկրի ինքնությունը:
Կոնսեյսաուն նշում է, որ Արևմուտքի երկրները չեն դատապարտում նման ռեպրեսիվ մեթոդները, քանի որ նրանք շահագրգռված են «Հայաստանը ռուսական ազդեցությունից պոկելու» հարցում, և ընդգծում է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի նմանությունը նրան, ինչ ժամանակին տեղի էր ունենում Ուկրաինայում:
Ի դեպ, Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյից (ԵԱՀԿ ինստիտուտներից մեկը) և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից պատասխանել են, որ տեղյակ են Հայ առաքելական եկեղեցու շուրջ առկա հակասությունների մասին և հույս ունեն, որ իրավիճակը կլուծվի պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0