https://arm.sputniknews.ru/20250708/tashiry-mtahvogvats-e-hecum-khuzarkutjunneri-ev-qnnchakan-gvortsvoghutjunneri-masshtabnervov-91115729.html
«Տաշիրը» մտահոգված է ՀԷՑ–ում խուզարկությունների և քննչական գործողությունների մասշտաբներով
«Տաշիրը» մտահոգված է ՀԷՑ–ում խուզարկությունների և քննչական գործողությունների մասշտաբներով
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական... 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T22:11+0400
2025-07-08T22:11+0400
2025-07-08T22:11+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91074855_0:167:1600:1067_1920x0_80_0_0_73d6ecbccd377253ef165c01dcd8b2de.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Տաշիր» ընկերությունների խումբը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել խստորեն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր: Այս մասին հայտնում է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված քննչական գործողությունների շրջանակներում ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը շենք է բերվել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղեկցությամբ։ Այս պահին նա ձերբակալված չէ, նրա իրավական կարգավիճակը պաշտոնապես չի որոշվել, նա սպասում է հարցաքննության հրավերի։«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Այսօր իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91074855_0:0:1424:1067_1920x0_80_0_0_7256d9c349911c5e8bb5aae9c3d0b328.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, խուզարկություն
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, խուզարկություն
«Տաշիրը» մտահոգված է ՀԷՑ–ում խուզարկությունների և քննչական գործողությունների մասշտաբներով
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «Տաշիր» ընկերությունների խումբը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել խստորեն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր: Այս մասին հայտնում է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված քննչական գործողությունների շրջանակներում ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը շենք է բերվել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղեկցությամբ։ Այս պահին նա ձերբակալված չէ, նրա իրավական կարգավիճակը պաշտոնապես չի որոշվել, նա սպասում է հարցաքննության հրավերի։
«ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում: Այնուամենայնիվ, մտահոգված ենք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով։ Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի»,– նշված է ընկերությունների խմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին
Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին
ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Այսօր իրավապահները վաղ առավոտից
գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ
Նարեկ Կարապետյանի տանը։