https://arm.sputniknews.ru/20250708/sa-voch-te-ekeghecu-dem-e-ajl-hanun-ekeghecu-arshakjany-katvoghikvosi-dem-arshavi-masin-91081700.html
Սա ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հանուն եկեղեցու․ Արշակյանը՝ կաթողիկոսի դեմ արշավի մասին
Սա ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հանուն եկեղեցու․ Արշակյանը՝ կաթողիկոսի դեմ արշավի մասին
Sputnik Արմենիա
ԱԺ փոխխոսնակը պնդում է՝ անձերի նկատմամբ կատարվողը պետք չէ վերագրել ամբողջ համակարգին։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T12:17+0400
2025-07-08T12:17+0400
2025-07-08T12:19+0400
հայաստան
հակոբ արշակյան
եկեղեցի
նիկոլ փաշինյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82379558_0:0:1600:901_1920x0_80_0_0_30e79d2ab61856f9d2a44cecdae0be96.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը վստահ է, որ այն, ինչ կատարվում է վերջին շրջանում, ոչ թե հակաեկեղեցական արշավ է և եկեղեցու դեմ է, այլ հակառակը` հանուն եկեղեցու է։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կաթողիկոսին հեռացնելու և վեհարանն ազատագրելու վերաբերյալ գրառումները։Նրա խոսքով՝ բարոյականությունը չի կարող արտահայտվել նրանց կողմից, ովքեր չեն պահում իրենց ուխտը։«Մենք մինչև այսօր չենք լսել կաթողիկոսին արված հարցադրման պատասխանները։ Անձանց նկատմամբ կատարվողը չենք վերագրում համակարգի նկատմամբ կատարվողին, իսկ եթե վերագրում ենք, ապա առողջացման համար»,- նշեց Արշակյանը։Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իշխանություններն անընդհատ պնդում են, որ «ժողովուրդն ուզում է իմանալ», «հանրային պահանջ կա» և այլն, որտեղի՞ց տեղեկությունները, արդյոք հարցումներ կամ ուսումնասիրություններ են արվել` Արշակյանը նշեց՝ իրենք հանրային, քաղաքական գործիչներ են և անընդհատ շփվում են ժողովրդի հետ։«Մենք հանրային քաղաքական գործունեություն ենք ծավալում, ընտրություններով է ձևավորվում իշխանությունը, մենք էլ ժողովրդի կամքը կատարողն ենք»,- ասաց նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։Հիսուս Քրիստոսի տունը պետք ազատագրվի, և ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82379558_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9608c42f3af2a502105078cdb30cb486.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հակոբ արշակյան, եկեղեցի, նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, հակոբ արշակյան, եկեղեցի, նիկոլ փաշինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Սա ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հանուն եկեղեցու․ Արշակյանը՝ կաթողիկոսի դեմ արշավի մասին
12:17 08.07.2025 (Թարմացված է: 12:19 08.07.2025) ԱԺ փոխխոսնակը պնդում է՝ անձերի նկատմամբ կատարվողը պետք չէ վերագրել ամբողջ համակարգին։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը վստահ է, որ այն, ինչ կատարվում է վերջին շրջանում, ոչ թե հակաեկեղեցական արշավ է և եկեղեցու դեմ է, այլ հակառակը` հանուն եկեղեցու է։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կաթողիկոսին հեռացնելու և վեհարանն ազատագրելու վերաբերյալ գրառումները։
«Ես միանշանակ կարող եմ ասել, որ սա հանուն եկեղեցու, հանուն արժանապատվության, հանուն հայ ժողովրդի նորմալ եկեղեցի ունենալու է կատարվում։ Այս քայլերը բերելու են դրան»,- ասաց Արշակյանը։
Նրա խոսքով՝ բարոյականությունը չի կարող արտահայտվել նրանց կողմից, ովքեր չեն պահում իրենց ուխտը։
«Մենք մինչև այսօր չենք լսել կաթողիկոսին արված հարցադրման պատասխանները։ Անձանց նկատմամբ կատարվողը չենք վերագրում համակարգի նկատմամբ կատարվողին, իսկ եթե վերագրում ենք, ապա առողջացման համար»,- նշեց Արշակյանը։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իշխանություններն անընդհատ պնդում են, որ «ժողովուրդն ուզում է իմանալ», «հանրային պահանջ կա» և այլն, որտեղի՞ց տեղեկությունները, արդյոք հարցումներ կամ ուսումնասիրություններ են արվել` Արշակյանը նշեց՝ իրենք հանրային, քաղաքական գործիչներ են և անընդհատ շփվում են ժողովրդի հետ։
«Մենք հանրային քաղաքական գործունեություն ենք ծավալում, ընտրություններով է ձևավորվում իշխանությունը, մենք էլ ժողովրդի կամքը կատարողն ենք»,- ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով
կալանավորվեց ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին
2 ամսով կալանավորվեց։