https://arm.sputniknews.ru/20250708/patgamavvor-artur-sargsjany-gnacel-e-qk-na-vstah-e-vor-iren-kdzerbakalen-91098149.html
Պատգամավոր Արթուր Սարգսյանը գնացել է ՔԿ. նա վստահ է, որ իրեն կձերբակալեն
Պատգամավոր Արթուր Սարգսյանը գնացել է ՔԿ. նա վստահ է, որ իրեն կձերբակալեն
Sputnik Արմենիա
Արթուր Սարգսյանը համոզված է, որ հայ ազգը ոտքի է կանգնելու և հեռացնելու է իշխանությանը։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T16:49+0400
2025-07-08T16:49+0400
2025-07-08T17:02+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
արթուր սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91099260_0:0:1280:721_1920x0_80_0_0_78bb275166eb9bdb3ebd058b04576d64.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել է ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։Նշենք, որ ԱԺ 107 պատգամավորներից 62-ն այսօր կողմ քվեարկեցին Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։ Խորհրդարանն այժմ քննում է նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։Գլխավոր դատախազը չի բացառում, որ ԱԺ կմտնի նաև Գառնիկ Դանիելյանի և Իշխան Սաղաթելյանի հետևիցՀիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 7-ին զրկվեցին անձեռնմխելիությունից։Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91099260_214:0:1198:738_1920x0_80_0_0_7ccf0fa015b9fd5e66b348566b85ca97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, արթուր սարգսյան, видео
հայաստան, հհ քննչական կոմիտե, արթուր սարգսյան, видео
Պատգամավոր Արթուր Սարգսյանը գնացել է ՔԿ. նա վստահ է, որ իրեն կձերբակալեն
16:49 08.07.2025 (Թարմացված է: 17:02 08.07.2025) Արթուր Սարգսյանը համոզված է, որ հայ ազգը ոտքի է կանգնելու և հեռացնելու է իշխանությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել է ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։
«Այս կալանավորումները հենց իրենց վախերն են, և մեր կալանավորումներով ոչինչ չի վերջանալու։ Ես վստահ եմ, որ մեր հայ ազգը ոտքի է կանգնելու և հեռացնելու է այս դավաճան իշխանություններին»,–ասաց Սարգսյանը։
Նշենք, որ ԱԺ 107 պատգամավորներից 62-ն այսօր
կողմ քվեարկեցին Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։ Խորհրդարանն այժմ
քննում է նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 7-ին
զրկվեցին անձեռնմխելիությունից։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։
Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։