https://arm.sputniknews.ru/20250708/azhn-qnnum-e-patgamavvor-artur-sargsjanin-azatazrkelu-mijnvordutjuny-91096992.html
ԱԺ–ն քննում է պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատազրկելու միջնորդությունը
ԱԺ–ն քննում է պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատազրկելու միջնորդությունը
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազի խոսքով՝ Արթուր Սարգսյանը ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ոչ միայն անօրինական ազդեցություն գործել դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ... 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T16:24+0400
2025-07-08T16:24+0400
2025-07-08T16:26+0400
հայաստան
արթուր սարգսյան
աննա վարդապետյան
պատգամավոր
ազատազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91046769_0:49:800:500_1920x0_80_0_0_d6589a57bae06f07d283662365ab7509.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովը քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։Նշենք, որ րոպեներ առաջ ԱԺ 107 պատգամավորներից 62-ը կողմ քվեարկեցին Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։Դատախազությունը կասկածներ ունի նաև, որ Արթուր Սարգսյանը կարող է թաքցնել կամ ոչնչացնել վարույթի համար նշանակություն ունեցող նյութերը։Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։Գլխավոր դատախազը չի բացառում, որ ԱԺ կմտնի նաև Գառնիկ Դանիելյանի և Իշխան Սաղաթելյանի հետևիցՀիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 7-ին զրկվեցին անձեռնմխելիությունից։Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/07/91046769_0:0:712:534_1920x0_80_0_0_e2bd7f744f7162b081b62e6306385d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր սարգսյան, աննա վարդապետյան, պատգամավոր, ազատազրկում
հայաստան, արթուր սարգսյան, աննա վարդապետյան, պատգամավոր, ազատազրկում
ԱԺ–ն քննում է պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատազրկելու միջնորդությունը
16:24 08.07.2025 (Թարմացված է: 16:26 08.07.2025) Գլխավոր դատախազի խոսքով՝ Արթուր Սարգսյանը ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է ոչ միայն անօրինական ազդեցություն գործել դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ, այլև թաքցնել կամ ոչնչացնել ապացույցներ։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովը քննում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։
Նշենք, որ րոպեներ առաջ ԱԺ 107 պատգամավորներից 62-ը
կողմ քվեարկեցին Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։
«Ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել քրեական վարույթով ապացույցների ձեռքբերման գործընթացը դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, այդ թվում՝ օգտագործելով իր դիրքն ու դիրքով պայմանավորված հեղինակությունը»,- ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում այսպես հիմնավորեց Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու անհրաժեշտությունը։
Դատախազությունը կասկածներ ունի նաև, որ Արթուր Սարգսյանը կարող է թաքցնել կամ ոչնչացնել վարույթի համար նշանակություն ունեցող նյութերը։
Նշենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 7-ին
զրկվեցին անձեռնմխելիությունից։
Ըստ քրեական վարույթի նյութերի` Սեյրան Օհանյանը կասկածվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։ Օհանյանը մեղադրվում է նրա համար, որ 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ը, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2010-2015թթ ընթացքում զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք։ Խոսքը վերաբերում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված 10,526 քմ տարածքին և այնտեղ կառուցված առանձնատանը։
Արծվիկ Մինասյանը կասկածվում է այն բանում, որ 2016 թ. սեպտեմբերի 27–ից մինչև 2018 թ. մայիսի 12–ը զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը և ի պաշտոնե լինելով «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի խորհրդի նախագահի տեղակալ, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայողական շահերին հակառակ` կատարելով առանձնապես ծանր հանցագործություն, մասնավորապես՝ նրա գործողության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է։