00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը վա բանկ է գնում եկեղեցու և Կարապետյանի հետ կոնֆլիկտում. ՌՀՄ նախագահ

© Sputnik / Aram NersesyanԱրա Աբրահամյան
Արա Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2025
Բաժանորդագրվել
Արա Աբրահամյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը վերացնում է անցանկալի անձանց` հասկանալով, որ չի հաղթելու 2026-ի ընտրություններում։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում Հայ առաքելական եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի հետ իր կոնֆլիկտում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։
«Նա (Փաշինյանը) պատրաստվում է (խորհրդարանական) ընտրություններին։ Ինչ ուզում է, անում է, և ոչ ոք դեռ չի կանգնեցնում նրան։ Իսկ գործում է աստիճանաբար՝ սկզբում եկան Կարապետյանի մոտ, հետո` նրա եղբոր, հետո`զարմիկի։ Նա վաբանկ է գնում և վերացնում բոլոր նրանց, ովքեր ցանկալի չեն, քանի որ հասկանում է, որ չի հաղթի ընտրություններում», – ասել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ վարչապետի շրջապատի նախաձեռնությամբ Հայաստանում արդեն 150 քրեական գործ է հարուցվել քաղաքական գործիչների և գործարարների դեմ, որոնք կարող են խանգարել, որ Փաշինյանի կողմնակիցներն իշխանության մնան։
Աբրահամյանն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքներին, իբր նա իշխանությունը զավթելու կոչեր է հնչեցրել։
«Որևէ հեղաշրջում այնտեղ չկա, մարդը (Կարապետյանը) նույնիսկ որևէ բանի չի միջամտել»,– նշել է ՌՀՄ նախագահը։
Աբրահամյանի խոսքով` Սամվել Կարապետյանի` եկեղեցուն աջակցող հայտարարություններն ու գործողությունները պայմանավորված են եղել միայն այն հանգամանքով, որ նա հավատացյալ է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Լրահոս
0