https://arm.sputniknews.ru/20250708/narek-karapetjanin-iravapahnern-ughekcel-en-hec-qnnchakan-gvortsvoghutjunnerin-masnakcelu-91076614.html
Իրավապահները Նարեկ Կարապետյանին ուղեկցել են ՀԷՑ՝ քննչական գործողություններին մասնակցելու
Իրավապահները Նարեկ Կարապետյանին ուղեկցել են ՀԷՑ՝ քննչական գործողություններին մասնակցելու
Sputnik Արմենիա
ՀԷՑ-ում քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T11:06+0400
2025-07-08T11:06+0400
2025-07-08T11:12+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
նարեկ կարապետյան
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91074895_0:9:1548:879_1920x0_80_0_0_954c521bfe8b86138057e98d39d2730c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն` ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին, իրավապահներն ուղեկցել են ՀԷՑ գլխամասային գրասենյակ՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարապետյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը։Հիշեցնենք` իրավապահներն առավոտյան մտել են գործարար, բարերար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու` ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ–ն անհետաձգելի քննչական գործողություններ է իրականացնում Նարեկ Կարապետյանի տանը։Իրավապահները գործողություններ են իրականացնում նաև ՀէՑ–ում։ Իրավապահները մինչև աշխատանքային օրվա սկիզբն են եկել և աշխատակիցներից որևէ մեկին ներս չեն թողնում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91074895_0:0:1376:1031_1920x0_80_0_0_e4e512bb081c4a86e5a08a1bbd9afc4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նարեկ կարապետյան, փաստաբան
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), նարեկ կարապետյան, փաստաբան
Իրավապահները Նարեկ Կարապետյանին ուղեկցել են ՀԷՑ՝ քննչական գործողություններին մասնակցելու
11:06 08.07.2025 (Թարմացված է: 11:12 08.07.2025) ՀԷՑ-ում քննչական գործողություններ են իրականացվում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդուն` ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին, իրավապահներն ուղեկցել են ՀԷՑ գլխամասային գրասենյակ՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարապետյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը։
«Նարեկ Կարապետյանը եկել է այստեղ՝ իրականացվող գործողություններին մասնակցելու»,- ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք` իրավապահներն առավոտյան մտել են գործարար, բարերար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու` ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ–ն անհետաձգելի քննչական գործողություններ է իրականացնում Նարեկ Կարապետյանի տանը։
Իրավապահները գործողություններ են իրականացնում նաև ՀէՑ–ում։ Իրավապահները մինչև աշխատանքային օրվա սկիզբն են եկել և
աշխատակիցներից որևէ մեկին ներս չեն թողնում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին
Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին
ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։