https://arm.sputniknews.ru/20250708/aravvotjan-ekanq-ners-chen-tvoghnum-inch-e-katarvum-heci-glkhamasajin-grasenjakum-91070187.html
Առավոտյան եկանք, ներս չեն թողնում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում
Առավոտյան եկանք, ներս չեն թողնում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում
Sputnik Արմենիա
Մամուլի խոսնակի տեղեկություններով՝ գլխավոր տնօրենի ԺՊ-ն ներսում է, մյուսներին արգելում են շենք մտնել։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T09:44+0400
2025-07-08T09:44+0400
2025-07-08T09:59+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
խուզարկու
խուզարկություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069440_14:0:1920:1072_1920x0_80_0_0_7bc6e70f136d69bbb136b5bcc4021023.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի գլխամասային գրասենյակում վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀԷՑ–ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, թե իրավապահ որ մարմինն է ներսում և ինչ է կատարվում։Հավելենք, որ առավոտյան իրավապահները մտել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և խուզարկություն են իրականացնում։Նրա խոսքով՝ ներս չթողնող ոստիկանության ծառայողներն էլ ոչինչ չեն բացատրում, պարզապես արգելում են շենք մտնել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069440_444:0:1873:1072_1920x0_80_0_0_b35fad46eec4284e43b6c676042017d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), խուզարկու, խուզարկություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), խուզարկու, խուզարկություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Առավոտյան եկանք, ներս չեն թողնում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում
09:44 08.07.2025 (Թարմացված է: 09:59 08.07.2025) Մամուլի խոսնակի տեղեկություններով՝ գլխավոր տնօրենի ԺՊ-ն ներսում է, մյուսներին արգելում են շենք մտնել։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի գլխամասային գրասենյակում վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀԷՑ–ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, թե իրավապահ որ մարմինն է ներսում և ինչ է կատարվում։
«Ես, անկեղծ ասած, չգիտեմ։ Մեր աշխատանքը 9-ին է սկսվում, իրավապահները մինչև աշխատանքային օրվա սկիզբն են եկել և որևէ մեկին ներս չեն թողնում։ Գիտեմ, որ գլխավոր տնօրենի ԺՊ-ն այս պահին ներսում է, բայց մյուսներին թույլ չեն տալիս շենք մուտք գործել»,- հայտնեց Սարջանյանը։
Նրա խոսքով՝ ներս չթողնող ոստիկանության ծառայողներն էլ ոչինչ չեն բացատրում, պարզապես արգելում են շենք մտնել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին
Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին
ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։