00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իրավական տեռոր է». փաստաբանը` ՀԷՑ–ում իրականացվող խուզարկությունների մասին

© SputnikԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2025
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանը տպավորություն ունի, որ իրավապահներն ուղղակի հրահանգ են ստացել։ Նրա գնահատմամբ`եթե հուլիսի 4-ի հանրային հավաքը լիներ շատ ավելի սակավաթիվ, այսօր այս իրավիճակը չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Այն, ինչ կատարվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, ընդհանրապես որևէ առնչություն չունի օրինականության հետ և իրավական տեռոր է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Իրավապահները վաղ առավոտից գործողություններ են իրականացնում ՀԷՑ գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը, որից հետո նա իրավապահների ուղեկցությամբ ՀԷՑ է բերվել՝ քննչական գործողություններին տեղում մասնակցելու։
«Շատ բարդ է ասել, թե ինչ են փնտրում իրավապահները ՀԷՑ–ում և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։ Այս պահի դրությամբ առավել մեծ վտանգ ներկայացնող երկու առարկա է առգրավվել խուզարկության շրջանակում։ Վստահ եմ, որ դրա նկատմամբ հանրային մեծ պահանջ կա։ Խոսքը 2 գլխարկի մասին է։ Ենթադրում եմ, որ հանրահավաքի ամենավտանգավոր գործիքներից մեկը գլխարկն է։ Ես ենթադրում եմ, որ ժողովրդավարությանը բնորոշ իրավիճակում ցանկացած գլխարկ, որ պետք է առնչվի հանրահավաքի հետ, պետք է դառնա ամենաինտենսիվ միջամտության առարկա»,– հեգնեց փաստաբանը ավելացնելով`թեև հայ հասարակությունը վաղուց սովորել է խուզարկություններին, բայց իրականում այն խիստ ինտենսիվ միջամտություն է համարվում։
Վարդևանյանը չբացառեց, որ սա հանրությանը վախեցնելու միտում ունի։
Փաստաբանը տեղյակ չէ, թե Նարեկ Կարապետյանը դատավարական ինչ կարգավիճակ ունի։ Նրա խոսքով` ՔԿ–ն այդ մասին չի տեղեկացրել ո՛չ Կարապետյանին, ո՛չ նրա փաստաբանին։
Անդրադառնալով ՀԷՑ–ում իրականացվող գործողություններին` Արամ Վարդևանյանը նշեց` թեև կա խուզարկության մասին դատարանի որոշում, բայց դրանում չկա հստակություն, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է այն իրականացվում և ինչ անհրաժեշտությամբ։
«Երբ խուզարկության որոշումից հնարավոր չէ հասկանալ` ի վերջո ինչ շրջանակի է վերաբերում այդ ինտենսիվ միջամտությունը, դա ևս խոսում է այն մասին, որ նշվածը օրինականության հետ ընդհանրապես որևէ առնչություն չունի»,– ասաց փաստաբանը։
Իրականացվող քննչական գործողություններից Արամ Վարդևանյանը տպավորություն ունի, որ իրավապահներն ուղղակի հրահանգ են ստացել վաղ առավոտից խուզարկություններ իրականացնելու, ինչը և անում են։
«Կարծում եմ, որ եթե հուլիսի 4-ի հանրային հավաքը լիներ շատ ավելի սակավաթիվ, այսօր մենք այստեղ չէինք լինի»,– ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Լրահոս
0