https://arm.sputniknews.ru/20250708/htskh-n-merzhel-e-hec-i-nerdrumajin-tsragri-2025-tvakani-masvov-arajarkvvogh-pvopvokhutjunnery-91102650.html
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի` 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի` 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
Sputnik Արմենիա
ՀԷՑ-ն առաջարկել էր նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամ ներդրումներն ավելացնել մինչև 53.98 միլիարդ դրամ։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T17:43+0400
2025-07-08T17:43+0400
2025-07-08T17:44+0400
հայաստան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91102175_0:107:2048:1259_1920x0_80_0_0_b4805ef02331d6d30fe867bb8d8c1473.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի` 2025 թվականի մասով փոփոխությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։ՀԷՑ-ը դիմել էր հաստատման՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագիրը փոփոխելու համար` մասնավորապես 2025 թվականի մասով առաջարկելով նախատեսված ներդրումների ավելացում նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամից մինչև 53.98 միլիարդ դրամ։ Ներկայացված ներդրումային ծրագրի փոփոխության անհրաժեշտությունը ընկերությունը պայմանավորել էր հաստատված ծավալների հստակեցման և նոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։Ըստ հանձնաժողովի` այս արդյունքը հակասում է ՀԾԿՀ-ի հիմնադիր սկզբունքին՝ ապահովել սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը:«Բացի այդ, ընկերության կողմից առաջարկվող զգալիորեն ավելի բարձր ներդրումային գումարը (53.98 միլիարդ դրամ՝ 47.6 միլիարդ դրամի դիմաց) կհանգեցնի նրան, որ մաշվածության և սակագների միջոցով վերականգնվող թույլատրելի շահույթի համակցված գումարը կգերազանցի ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայով սահմանված առավելագույն սահմանաչափը ավելի քան 2 միլիարդ դրամով: Այս գերազանցումը կհանգեցնի ներդրումային ծախսերի ավելի քան 10 միլիարդ դրամի սակագների միջոցով վերականգնման զգալի ուշացման, ինչը ֆինանսական դժվարություններ կստեղծի ընկերության համար»,– նշում է ՀԾԿՀ–ն:Հանձնաժողովը կարծում է, որ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների էական վատթարացումը և ավելացվող ներդրումների՝ ընկերության սակագնային մարժայով փոխհատուցման էականորեն հետաձգման արդյունքում ընկերության համար ֆինանսական խնդիրների հնարավոր առաջացումը, կարող է բերել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության մակարդակի, էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական կայունության նվազման։«ՀԾԿՀ-ն ընդգծում է իր օրենսդրական պարտավորությունը՝ հավասարակշռել սպառողների շահերը կարգավորվող կազմակերպությունների շահերի հետ: Արդյունքում հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ ընկերության առաջարկած փոփոխությունները չեն կարող ապահովել այս անհրաժեշտ հավասարակշռությանը»,– ասված է հաղորդագրությունում։Հանձնաժողովի որոշումն ընդունվել է 3 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ (հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը ներկայացրել է հատուկ կարծիք)։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։Այսօր իրավապահները վաղ առավոտից գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91102175_114:0:1934:1365_1920x0_80_0_0_ba13791d60ba63bbe746b4c5af3985cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հայաստան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի` 2025 թվականի մասով առաջարկվող փոփոխությունները
17:43 08.07.2025 (Թարմացված է: 17:44 08.07.2025) ՀԷՑ-ն առաջարկել էր նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամ ներդրումներն ավելացնել մինչև 53.98 միլիարդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի` 2025 թվականի մասով փոփոխությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։
ՀԷՑ-ը դիմել էր հաստատման՝ իր 2018-2034 թվականների ներդրումային ծրագիրը փոփոխելու համար` մասնավորապես 2025 թվականի մասով առաջարկելով նախատեսված ներդրումների ավելացում նախկինում հաստատված 47.6 միլիարդ դրամից մինչև 53.98 միլիարդ դրամ։ Ներկայացված ներդրումային ծրագրի փոփոխության անհրաժեշտությունը ընկերությունը պայմանավորել էր հաստատված ծավալների հստակեցման և նոր աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։
«Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը որոշեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող հաստատվել երկու հիմնական պատճառով։ Ըստ ընկերության ներկայացրած հաշվարկների` առաջարկվող աշխատանքների իրականացումը կբերի մեծ քանակությամբ պլանային անջատումների և կհանգեցնի հաճախորդների էլեկտրաէներգիայի մատակարարման որակի զգալի վատթարացման: Հիմնական հուսալիության ցուցանիշները՝ համակարգի միջին ընդհատումների տևողության ինդեքսը (SAIDI) և համակարգի միջին ընդհատումների հաճախականության ինդեքսը (SAIFI), զգալիորեն կվատթարանան ՀԷՑ-ի գործող հաստատված ծրագրով սահմանված 2025 թվականի նպատակների և 2021 թվականին սահմանված բազային ցուցանիշների համեմատ»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ հանձնաժողովի` այս արդյունքը հակասում է ՀԾԿՀ-ի հիմնադիր սկզբունքին՝ ապահովել սպառողներին որակյալ ծառայությունների մատուցումը:
«Բացի այդ, ընկերության կողմից առաջարկվող զգալիորեն ավելի բարձր ներդրումային գումարը (53.98 միլիարդ դրամ՝ 47.6 միլիարդ դրամի դիմաց) կհանգեցնի նրան, որ մաշվածության և սակագների միջոցով վերականգնվող թույլատրելի շահույթի համակցված գումարը կգերազանցի ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայով սահմանված առավելագույն սահմանաչափը ավելի քան 2 միլիարդ դրամով: Այս գերազանցումը կհանգեցնի ներդրումային ծախսերի ավելի քան 10 միլիարդ դրամի սակագների միջոցով վերականգնման զգալի ուշացման, ինչը ֆինանսական դժվարություններ կստեղծի ընկերության համար»,– նշում է ՀԾԿՀ–ն:
Հանձնաժողովը կարծում է, որ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների էական վատթարացումը և ավելացվող ներդրումների՝ ընկերության սակագնային մարժայով փոխհատուցման էականորեն հետաձգման արդյունքում ընկերության համար ֆինանսական խնդիրների հնարավոր առաջացումը, կարող է բերել էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության մակարդակի, էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական կայունության նվազման։
«ՀԾԿՀ-ն ընդգծում է իր օրենսդրական պարտավորությունը՝ հավասարակշռել սպառողների շահերը կարգավորվող կազմակերպությունների շահերի հետ: Արդյունքում հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ ընկերության առաջարկած փոփոխությունները չեն կարող ապահովել այս անհրաժեշտ հավասարակշռությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանձնաժողովի որոշումն ընդունվել է 3 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ (հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը ներկայացրել է հատուկ կարծիք)։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի
կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա
հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին
Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին
ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Այսօր իրավապահները վաղ առավոտից
գործողություններ էին իրականացնում ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակում։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Միաժամանակ խուզարկություն է իրականացվել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ
Նարեկ Կարապետյանի տանը։