https://arm.sputniknews.ru/20250708/ekeghecu-dem-arshavy-mi-qani-hancakazm-e-parunakum-hajaqven-datakhazutjun-e-dimel-91084224.html
Եկեղեցու դեմ արշավը մի քանի հանցակազմ է պարունակում. «ՀայաՔվեն» դատախազություն է դիմել
Եկեղեցու դեմ արշավը մի քանի հանցակազմ է պարունակում. «ՀայաՔվեն» դատախազություն է դիմել
Sputnik Արմենիա
Ըստ նախաձեռնության` իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը վերաբերում է քրեական օրենսգրքի միանգամից հոդվածների հանցակազմին։ 08.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-08T12:54+0400
2025-07-08T12:54+0400
2025-07-08T14:07+0400
հայաստան
«հայաքվե»
հհ դատախազություն
ավետիք չալաբյան
եկեղեցի
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91086669_14:0:1920:1072_1920x0_80_0_0_bc87233f1057397707d67a95adc710aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ «ՀայաՔվե» նախաձեռնությունը, ուսումնասիրելով հակաեկեղեցական արշավը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք փաստաթղթավորել են վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ու իրավական գնահատական տվել դրանց։«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք սկսել են կազմակերպված գրոհ հայ առաքելական եկեղեցու դեմ, դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն»,– ասաց Չալաբյանը։Իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավն ուսումնասիրելով` նրանք պարզել են, որ այն վերաբերում է քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածների հանցակազմի` ատելության խոսք, կրոնական կազմակերպության աշխատանքներին միջամտում, անձի անձնական գաղտնիքի բացահայտում, պաշտոնական լիազորությունների չարաշահում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91086669_298:0:1727:1072_1920x0_80_0_0_685b92b45a3b0a1b6cc7d06a960ef7ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «հայաքվե», հհ դատախազություն, ավետիք չալաբյան, եկեղեցի, հանցագործություն, видео
հայաստան, «հայաքվե», հհ դատախազություն, ավետիք չալաբյան, եկեղեցի, հանցագործություն, видео
Եկեղեցու դեմ արշավը մի քանի հանցակազմ է պարունակում. «ՀայաՔվեն» դատախազություն է դիմել
12:54 08.07.2025 (Թարմացված է: 14:07 08.07.2025) Ըստ նախաձեռնության` իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը վերաբերում է քրեական օրենսգրքի միանգամից հոդվածների հանցակազմին։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ «ՀայաՔվե» նախաձեռնությունը, ուսումնասիրելով հակաեկեղեցական արշավը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք փաստաթղթավորել են վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ու իրավական գնահատական տվել դրանց։
«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք սկսել են կազմակերպված գրոհ հայ առաքելական եկեղեցու դեմ, դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն»,– ասաց Չալաբյանը։
Իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավն ուսումնասիրելով` նրանք պարզել են, որ այն վերաբերում է քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածների հանցակազմի` ատելության խոսք, կրոնական կազմակերպության աշխատանքներին միջամտում, անձի անձնական գաղտնիքի բացահայտում, պաշտոնական լիազորությունների չարաշահում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով
կալանավորվեց ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին
2 ամսով կալանավորվեց։