https://arm.sputniknews.ru/20250707/irany-datapartum-e-israjeli-emenin-ev-libananin-hascrats-aviaharvatsnery-baghaji-91051038.html
Իրանը դատապարտում է Իսրայելի` Եմենին և Լիբանանին հասցրած ավիահարվածները. Բաղայի
Իրանը դատապարտում է Իսրայելի` Եմենին և Լիբանանին հասցրած ավիահարվածները. Բաղայի
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ–ն կոչ է արել վերջ դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությանը։ 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T16:22+0400
2025-07-07T16:22+0400
2025-07-07T16:22+0400
իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
եմեն
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Թեհրանը դատապարտում է Եմենին ու Լիբանանի տարածքին Իսրայելի հասցրած ավիահարվածները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Իրանցի դիվանագետը կոչ է արել վերջ դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությանը՝ «ի պատասխան ռեժիմի կողմից Եմենի ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունների»։Թեհրանը դեմ է հակահայկական ձևակերպումներին. Իրանի ԱԳՆ–ն` ԻՀԿ-ի «Ստամբուլի հռչակագրի» մասինՆա նշել է, որ Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող հարձակումները հրադադարի, այդ պետության ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են: Այդ գրոհները, իրանցի դիվանագետի խոսքով, ուղղված են Լիբանանի քաղաքացիների անվտանգությանը։Հուլիսի 6-ի երեկոյան Իսրայելը տասից ավելի ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմտյան հատվածում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Հոդեյդա քաղաքի նավահանգստին և երկրի այդ հատվածում գտնվող էլեկտրակայանին: Թել Ավիվի զինվորականները նախօրեին նաև հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին:Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
եմեն
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, եմեն, լիբանան
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, եմեն, լիբանան
Իրանը դատապարտում է Իսրայելի` Եմենին և Լիբանանին հասցրած ավիահարվածները. Բաղայի
Իրանի ԱԳՆ–ն կոչ է արել վերջ դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությանը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Թեհրանը դատապարտում է Եմենին ու Լիբանանի տարածքին Իսրայելի հասցրած ավիահարվածները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իսմայիլ Բաղային վճռականորեն դատապարտել է Եմենի տարբեր շրջաններին, այդ թվում՝ Հոդեյդային, Ռաս Իսային, Սալիֆին և Ռաս էլ-Խատիբ էլեկտրակայանին Իսրայելի ռեժիմի հասցրած ավիահարվածները։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելի կողմից Եմենի տնտեսական և հասարակական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ օդանավակայաններին, նավահանգիստներին, էլեկտրակայաններին և արդյունաբերական պահեստներին հասցված բազմակի հարվածները որակել է որպես Եմենի ժողովրդի դեմ ուղղված աղաղակող հանցագործություն», – ասվում է Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իրանցի դիվանագետը կոչ է արել վերջ դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությանը՝ «ի պատասխան ռեժիմի կողմից Եմենի ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունների»։
Նա նշել է, որ Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող հարձակումները հրադադարի, այդ պետության ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են: Այդ գրոհները, իրանցի դիվանագետի խոսքով, ուղղված են Լիբանանի քաղաքացիների անվտանգությանը։
Հուլիսի 6-ի երեկոյան Իսրայելը տասից ավելի ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմտյան հատվածում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Հոդեյդա քաղաքի նավահանգստին և երկրի այդ հատվածում գտնվող էլեկտրակայանին: Թել Ավիվի զինվորականները նախօրեին նաև հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին: