https://arm.sputniknews.ru/20250630/tehrany-dem-e-hakahajkakan-dzevakerpumnerin-irani-agnn-ihk-i-stambuli-hrchakagri-masin-90789253.html
Թեհրանը դեմ է հակահայկական ձևակերպումներին. Իրանի ԱԳՆ–ն` ԻՀԿ-ի «Ստամբուլի հռչակագրի» մասին
Թեհրանը դեմ է հակահայկական ձևակերպումներին. Իրանի ԱԳՆ–ն` ԻՀԿ-ի «Ստամբուլի հռչակագրի» մասին
Sputnik Արմենիա
Իրանցի դիվանագետը մեկնաբանել է Թեհրանի դիրքորոշումը Ստամբուլում ընդունված փաստաթղթի վերաբերյալ։ 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T14:13+0400
2025-06-30T14:13+0400
2025-06-30T14:41+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայ-ադրբեջանական
ադրբեջան
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:55:1024:631_1920x0_80_0_0_ce70cf87c856fd3e01abb39d9f9e689d.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ–ն պարզաբանել է իր դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված, հակահայկական ձևակերպումներ պարունակող «Ստամբուլի հռչակագրի» վերաբերյալ։Մասնավորապես, Բաքվի հրահրմամբ հռչակագրում հիշատակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և կոչ էր պարունակում Հայաստանին «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը։ Իրանի նախագահը Հայաստան կժամանի ամռանը. դեսպանԻրանական կողմը, որը բազմիցս բանավոր աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին։ Թեհրանի դիրքորոշումը բացատրելով՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը։Ավելի վաղ, մեկնաբանելով հռչակագիրը, ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանը քննարկումներ է անցկացնում ԻՀԿ անդամ առանձին պետությունների հետ հռչակագրում առկա ձևակերպումների վերաբերյալ։Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը. Ալի Խամենեիի խորհրդական
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իսմայիլ բաղայի
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իսմայիլ բաղայի
Թեհրանը դեմ է հակահայկական ձևակերպումներին. Իրանի ԱԳՆ–ն` ԻՀԿ-ի «Ստամբուլի հռչակագրի» մասին
14:13 30.06.2025 (Թարմացված է: 14:41 30.06.2025) Իրանցի դիվանագետը մեկնաբանել է Թեհրանի դիրքորոշումը Ստամբուլում ընդունված փաստաթղթի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ–ն պարզաբանել է իր դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված, հակահայկական ձևակերպումներ պարունակող «Ստամբուլի հռչակագրի» վերաբերյալ։
Մասնավորապես, Բաքվի հրահրմամբ հռչակագրում հիշատակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և կոչ էր պարունակում Հայաստանին «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը։
Իրանական կողմը, որը բազմիցս բանավոր աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին։ Թեհրանի դիրքորոշումը բացատրելով՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը։
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Միևնույն ժամանակ մենք չենք ողջունում կոնկրետ այդ կետում հասկացությունների և բառերի կիրառումը, և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են արտացոլել տարածքների վերանայման ցանկություն, ընդհանրապես տեղին չեն», - հավելել է Բաղային։
Ավելի վաղ, մեկնաբանելով հռչակագիրը, ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանը քննարկումներ է անցկացնում ԻՀԿ անդամ առանձին պետությունների հետ հռչակագրում առկա ձևակերպումների վերաբերյալ։