https://arm.sputniknews.ru/20250707/hutinery-hardzakvel-en-tel-avivi-ben-gurivon-odanavakajani-ev-ashkelvoni-elektrakajani-vra-91043487.html
Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա
Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա
Sputnik Արմենիա
Հութիները պնդում են, որ «հրթիռներն ու անօդաչուները հաջողությամբ հասել են իրենց թիրախներին, իսկ որսացող համակարգերը չեն կարողացել ոչնչացնել դրանք»։ 07.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-07T13:42+0400
2025-07-07T13:42+0400
2025-07-07T13:43+0400
իսրայել
հութի
եմեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_0:84:1600:984_1920x0_80_0_0_2560cf2e1d5642a9fccca9f7d146eec7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ գրոհել է Իսրայելը 11 հրթիռով և անօդաչուներով՝ ի պատասխան Եմենի արևմուտքում գտնվող նավահանգիստների և էլեկտրակայանի վրա Իսրայելի հասցրած հարվածների։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Նրանք հավելել են, որ «համատեղ գործողությունը թիրախավորել էր նաև Ումմ ալ-Ռաշրաշի (Էյլաթ – խմբ.) նավահանգիստը՝ ութ անօդաչուի կիրառմամբ»։Հութիները պնդում են՝ «հրթիռներն ու անօդաչուները հաջողությամբ հասել են իրենց թիրախներին, իսկ որսացող համակարգերը չեն կարողացել ոչնչացնել դրանք»։Եմենի հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանինԿիրակի երեկոյան Իսրայելը տասից ավելի ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Հոդեյդա քաղաքի նավահանգստին և երկրի այդ հատվածում գտնվող էլեկտրակայանին։
իսրայել
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277880_89:0:1512:1067_1920x0_80_0_0_804a65a1f7ef1fea87a7551c58f29d4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հութի, եմեն
Հութիները հարձակվել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Աշկելոնի էլեկտրակայանի վրա
13:42 07.07.2025 (Թարմացված է: 13:43 07.07.2025) Հութիները պնդում են, որ «հրթիռներն ու անօդաչուները հաջողությամբ հասել են իրենց թիրախներին, իսկ որսացող համակարգերը չեն կարողացել ոչնչացնել դրանք»։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ գրոհել է Իսրայելը 11 հրթիռով և անօդաչուներով՝ ի պատասխան Եմենի արևմուտքում գտնվող նավահանգիստների և էլեկտրակայանի վրա Իսրայելի հասցրած հարվածների։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եմենի զինված ուժերի համատեղ գործողության արդյունքում երեք գերձայնային հրթիռներով հարձակման են ենթարկվել Լոդ օդանավակայանը (Բեն Գուրիոն – խմբ.), Աշկելոնի էլեկտրակայանը և Աշդոդի նավահանգիստը», – ասվում է Al Masirah հեռուստաալիքի եթերում հութիների զինված ուժերի հաղորդման մեջ։
Նրանք հավելել են, որ «համատեղ գործողությունը թիրախավորել էր նաև Ումմ ալ-Ռաշրաշի (Էյլաթ – խմբ.) նավահանգիստը՝ ութ անօդաչուի կիրառմամբ»։
Հութիները պնդում են՝ «հրթիռներն ու անօդաչուները հաջողությամբ հասել են իրենց թիրախներին, իսկ որսացող համակարգերը չեն կարողացել ոչնչացնել դրանք»։
Կիրակի երեկոյան Իսրայելը տասից ավելի ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Հոդեյդա քաղաքի նավահանգստին և երկրի այդ հատվածում գտնվող էլեկտրակայանին։