https://arm.sputniknews.ru/20250706/israjeli-het-12orja-paterazmic-hetvo-khamenein-arajin-angam-hajtnvel-e-hanrutjan-araj-91017790.html
Իսրայելի հետ 12–օրյա պատերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Իսրայելի հետ 12–օրյա պատերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Sputnik Արմենիա
Իրանի գերագույն առաջնորդը մասնակցել է Աշուրի օրվան նվիրված կրոնական միջոցառմանը: 06.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-06T12:03+0400
2025-07-06T12:03+0400
2025-07-06T12:03+0400
տեսանյութեր
տեսանյութ
իրանի իսլամական հանրապետություն
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/06/91017022_11:0:1280:714_1920x0_80_0_0_bf23624ba36884593936355ed8e7303b.jpg
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ երեկոյան իրանա-իսրայելական հակամարտության սուր փուլից ի վեր առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:Այաթոլլան մասնակցել է Աշուրի օրվան նվիրված կրոնական միջոցառմանը:Այս տարի Աշուրի օրը նշվել է հուլիսի 5-ին: Այն նշում են բոլոր մահմեդականները, բայց դրա նշանակությունը իսլամի տարբեր հոսանքների համար նույնը չէ: Շիաների համար սա առաջին հերթին Մուհամմեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի համար սգալու օրն է։ Իմամ Հուսեյնը գլխատվել է Քերբալայի ճակատամարտում՝ 680 թվականի հոկտեմբերի 10-ին: Սպանվել են նաև նրա հարազատները և նրա 70 ուղեկիցները։ Աշուրի օրը շիաները ինքնախարազանման ծեսեր են անցկացնում։ Այս սովորույթը խորհրդանշում է Հուսեյնի տառապանքը մահվանից առաջ։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/06/91017022_212:0:1164:714_1920x0_80_0_0_eb348bfe13bbc3744ea502c11dc4276e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, видео
տեսանյութեր, տեսանյութ, իրանի իսլամական հանրապետություն, այաթոլլա ալի խամենեի, видео
Իսրայելի հետ 12–օրյա պատերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Իրանի գերագույն առաջնորդը մասնակցել է Աշուրի օրվան նվիրված կրոնական միջոցառմանը:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ երեկոյան իրանա-իսրայելական հակամարտության սուր փուլից ի վեր առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ։ Այս մասին հաղորդում է IRNA-ն:
Այաթոլլան մասնակցել է Աշուրի օրվան նվիրված կրոնական միջոցառմանը:
Այս տարի Աշուրի օրը նշվել է հուլիսի 5-ին: Այն նշում են բոլոր մահմեդականները, բայց դրա նշանակությունը իսլամի տարբեր հոսանքների համար նույնը չէ: Շիաների համար սա առաջին հերթին Մուհամմեդ մարգարեի թոռան՝ Իմամ Հուսեյնի համար սգալու օրն է։ Իմամ Հուսեյնը գլխատվել է Քերբալայի ճակատամարտում՝ 680 թվականի հոկտեմբերի 10-ին: Սպանվել են նաև նրա հարազատները և նրա 70 ուղեկիցները։ Աշուրի օրը շիաները ինքնախարազանման ծեսեր են անցկացնում։ Այս սովորույթը խորհրդանշում է Հուսեյնի տառապանքը մահվանից առաջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Հունիսի 24-ի գիշերը
Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան
հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն: