00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չոր նավահանգստի» նախագիծը դեռ արդիական է․ էկոնոմիկայի նախարարության պատասխանը Մալասին

© Photo : provided by Lilit HakobyanՇառլ Մալաս
Շառլ Մալաս - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2025
Բաժանորդագրվել
Գյումրու «չոր նավահանգիստը» պետք է առաջինը դառնար տարածաշրջանում, սակայն Վրաստանն առաջ անցավ Հայաստանից՝ մայիսին Թբիլիսիում բացելով իր «չոր նավահանգիստը»։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Գյումրիում շարունակվում են «չոր նավահանգիստ» նախագծի իրականացման աշխատանքները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելի վաղ նախագիծը մշակող Շառլ Մալասը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այլևս չի համագործակցում նախարարության հետ: Նրա խոսքով՝ 2024 թվականին ինքը գերատեսչությունից էլեկտրոնային նամակ է ստացել հետևյալ ձևակերպմամբ․ «Նախագիծն իմաստ չունի, քանի դեռ Թուրքիայի հետ սահմանը չի բացվել»։ Մալասը նշել է, որ հասցրել է ներգրավել պոտենցիալ ներդրողների, որոնք այցելել են Գյումրի և պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել նախագծում: Նրա գնահատմամբ՝ սկզբնական փուլում «չոր նավահանգիստը» կարող էր մոտ 2 հազար աշխատատեղ ստեղծել։
Վրաստանը առաջ անցավ Հայաստանից. ի՞նչ պատահեց Գյումրու «չոր նավահանգիստ» հավակնոտ նախագծին
Էկոնոմիկայի նախարարությունից, ընդհակառակը, հայտնել են, որ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումն ավարտվել է, մշակվել է իրականացման պլանը և ճանապարհային քարտեզը։ Ներկայում, գերատեսչության հավաստիացմամբ, ակտիվ աշխատանք է տարվում ներդրողների ներգրավման ուղղությամբ` ներառյալ միջազգային կառույցները: Այնուամենայնիվ, իրականացման մեկնարկի ժամկետները դեռ որոշված չեն․ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի ծրագրի օպերատոր գտնել:
«Չոր նավահանգստի» շրջանակներում նախատեսվում է ստեղծել լոգիստիկ հանգույց, արդյունաբերական գոտի, ազատ տնտեսական գոտի և պահեստային ենթակառուցվածք: Նախագիծը պետք է ապահովի ապրանքների տեղափոխումը տարբեր երկրներ՝ օգտագործելով ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտը: Դրա իրականացումը, ինչպես ընդգծում են նախարարությունում, Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժ կդառնա։ Գերատեսչությունը հայտարարել է ցանկացած շահագրգիռ կողմի հետ մանրամասները քննարկելու պատրաստակամության մասին։
Խոստումներ VS իրականություն․ իշխանությունների ո՞ր մեգանախագծերը այդպես էլ չիրականացվեցին
Ինչ վերաբերում է Շառլ Մալասի արտահայտություններին, նախարարությունից պարզաբանել են, որ նա իսկապես զբաղեցրել է խորհրդականի պաշտոնը և մասնակցել է նախագծի մշակմանը մինչև 2024 թվականի մարտը, երբ նրա հետ պայմանագիրը խզվել է։
Հիշեցնենք, որ «չոր նավահանգստի» հայեցակարգն այլընտրանք է ծովային նավահանգիստներին՝ դեպի ծով ելք չունեցող երկրների համար։ Նման լոգիստիկ կենտրոններում նավերի փոխարեն օգտագործվում են երկաթուղիները, բեռնատարները և օդային տրանսպորտը: Գյումրին ծրագրի իրականացման համար ընտրվել է զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքների առկայության և Թուրքիայի և Վրաստանի հետ սահմաններին մոտ լինելու շնորհիվ, ինչը Սև ծովի նավահանգիստներով Ռուսաստանի և Եվրոպայի շուկաներ դուրս գալու ներուժ է ստեղծում։
Լրահոս
0