https://arm.sputniknews.ru/20250604/vrastany-araj-ancav-hajastanic-inch-patahec-gjumru-chvor-navahangist-havaknvot-nakhagtsin-89708537.html
Վրաստանը առաջ անցավ Հայաստանից. ի՞նչ պատահեց Գյումրու «չոր նավահանգիստ» հավակնոտ նախագծին
Վրաստանը առաջ անցավ Հայաստանից. ի՞նչ պատահեց Գյումրու «չոր նավահանգիստ» հավակնոտ նախագծին
Sputnik Արմենիա
Հայաստանը կարող էր տարածաշրջանում առաջինը բացել «չոր նավահանգիստ»՝ նախագիծը ներկայացվել էր դեռ 2019 թվականին, բայց այն այդպես էլ մնաց թղթի վրա։ Մինչդեռ... 04.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-04T20:40+0400
2025-06-04T20:40+0400
2025-06-04T20:40+0400
չոր նավահանգիստ
գյումրի
վրաստանի հանրապետություն
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82388697_0:322:3067:2047_1920x0_80_0_0_1bc62512033d853646654ecd2035cdfa.jpg
Հարևան Վրաստանում բացվել է Հարավային Կովկասի առաջին՝ «Tbilisi Dry Port» երկաթուղային կոնտեյներային տերմինալը, թեև այն տեխնիկական հզորությամբ զիջում է Գյումրու նախագծին:ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Շառլ Մալասից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ եղավ հայկական «չոր նավահանգստի» նախագիծը և պարզեցինք, որ նախագիծը սառեցված է:Ինչպես սկսվեց ամեն ինչՄալասը նախագիծը մշակել էր դեռևս 2011 թվականին, սակայն Հայաստանի իշխանությունների հետ առաջին քննարկումները սկսվեցին 2019 թվականին, դրա մասին ակտիվորեն սկսեցին խոսել արդեն 2021-2023 թվականներին՝ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի օրոք (մինչև փետրվարի 14-ին պաշտոնից հեռանալը և դրանից երկու օր անց տենդերների աղմկահարույց գործով տնային կալանքի ենթարկվելը նա ակտիվորեն առաջ էր տանում «չոր նավահանգստի» իրագործման գաղափարը)։2023 թվականի դեկտեմբերին MTBS նիդեռլանդական ընկերությունը պատրաստել էր «չոր նավահանգստի» տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։ 2024 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ներդրումային կոմիտեն անցկացրեց նիստ, որի ընթացքում քննարկեց և հավանություն տվեց Շիրակի մարզի համար նախատեսված նախագիծը: Ավելին, այն ցանկանում էին ներառել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, իսկ շինարարությունը նախատեսվում էր սկսել արդեն 2024 թվականի երկրորդ կեսին։Այն ժամանակ Sputnik Արմենիային ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ իշխանություններն ԱՄԷ-ում, Իրաքում և Կատարում ակտիվորեն զբաղված են կառուցող օպերատորի փնտրտուքով։Սակայն, ըստ Մալասի, ինչ-որ բան այնպես չգնաց։«2024 թվականին էկոնոմիկայի նախարարությունից էլեկտրոնային նամակ ստացա, որով ինձ հայտնեցին, որ «նախագիծն իմաստ չունի, քանի դեռ չի բացվել Թուրքիայի հետ սահմանը»», - պատմում է նախագծի հեղինակը՝ նշելով, որ, մեղմ ասած, համաձայն չէ նման դիրքորոշման հետ։Մալասը շեշտում է՝ նույնիսկ ներդրողներ էր գտել, որոնք այցելեցին: Նրա գնահատմամբ՝ սկզբնական փուլում «նավահանգիստը» թույլ կտար քաղաքում մոտ 2 հազար աշխատատեղ բացել։Հիասթափվելով՝ Մալասը նախարարության հետ դադարեցրեց համագործակցությունը և հեռացավ Հայաստանից՝ նախագիծը նվիրելով կառավարությանը։ Սակայն խնդիրն այն է, որ երկրում չկա այն իրագործելու ունակ մասնագետ։«Ամբողջ հարցն այն է, որ այդ նախագիծը և դրա տնտեսական էֆեկտը պայմանավորված չէր որևէ երկրով կամ Թուրքիայի հետ սահմանի բացմամբ։ Դրանում էր նրա ուժեղ կողմը: Ես ոչինչ չունեմ ասելու նրանց, ովքեր հայտարարում են, որ առանց Թուրքիայի հետ սահմանը բացելու այս նախագիծն իմաստ չունի», - ասաց մեր զրուցակիցը։Կառավարության պաշտոնական դիրքորոշումը հասկանալու համար մեկնաբանության համար դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն։ Հոդվածի հրապարակման պահին գերատեսչությունից պատասխան չի ստացվել։Նախագծի մասինՉոր նավահանգստի հայեցակարգը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը: Ըստ էության, «չոր նավահանգիստը» ոչնչով չի տարբերվում ծովայինից՝ ո՛չ ենթակառուցվածքային, ո՛չ էլ հայեցակարգային առումով։ Տարբերությունն այն է, որ նավերի փոխարեն վագոններ են, երկաթուղի և բեռնատար ավտոմեքենաներ:Գյումրին այս առումով հայեցակարգի իրականացման համար ամենահարմար քաղաքն էր, քանի որ այն կարող է ապահովել ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապ: Բացի այդ, այնտեղ կա լավ զարգացած ենթակառուցվածք և երկաթուղի, ինչպես նաև քաղաքը սահմանակից է Թուրքիային, Վրաստանին և կարող է կապ ապահովել Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի երկրների հետ, այդ թվում՝ սևծովյան նավահանգիստների միջոցով:Մալասը վստահեցնում է, որ բացման դեպքում հայկական և վրացական նավահանգիստները կարող էին համագործակցել «կետից կետ» տրամաբանությամբ բեռնափոխադրումների համար՝ առանց լրացուցիչ մաքսային քաշքշուկի և սահմանին համապատասխան ընթացակարգեր անցնելու: Թբիլիսիի «չոր նավահանգիստը» այս դեպքում կծառայեր որպես Փոթիի, Բաթումի և հետագայում՝ Անակլիայի նավահանգիստներից բեռների համար փոխադրման և տեսակավորման կետ։Ավելին, ըստ հայկական նախագծի հեղինակի, եթե վրացական «չոր նավահանգիստը» կատարում է միայն նավահանգստի, կուտակման վայրի և հետագայում բեռնարկղերի տեսակավորման գործառույթ, ապա Գյումրու նախագիծը ենթադրում էր ազատ տնտեսական առևտրի գոտու ստեղծում:
https://arm.sputniknews.ru/20250512/erevany-chgiti-erb-kanckacvi-parsic-tsvoc-sev-tsvov-mtm-i-hajvord-handipumy-88803424.html
գյումրի
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82388697_123:0:2852:2047_1920x0_80_0_0_fbd14eadc47e43011c9ad05cc1c870f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
չոր նավահանգիստ, գյումրի, վրաստանի հանրապետություն, հեղինակներ
չոր նավահանգիստ, գյումրի, վրաստանի հանրապետություն, հեղինակներ
Վրաստանը առաջ անցավ Հայաստանից. ի՞նչ պատահեց Գյումրու «չոր նավահանգիստ» հավակնոտ նախագծին
Հայաստանը կարող էր տարածաշրջանում առաջինը բացել «չոր նավահանգիստ»՝ նախագիծը ներկայացվել էր դեռ 2019 թվականին, բայց այն այդպես էլ մնաց թղթի վրա։ Մինչդեռ Թբիլիսին հունիսի 3-ին արդեն գործարկել է իր «չոր նավահանգիստը»՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային հանգույց։
Հարևան Վրաստանում բացվել է Հարավային Կովկասի առաջին՝ «Tbilisi Dry Port» երկաթուղային կոնտեյներային տերմինալը, թեև այն տեխնիկական հզորությամբ զիջում է Գյումրու նախագծին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Շառլ Մալասից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ եղավ հայկական «չոր նավահանգստի» նախագիծը և պարզեցինք, որ նախագիծը սառեցված է:
Մալասը նախագիծը մշակել էր դեռևս 2011 թվականին, սակայն Հայաստանի իշխանությունների հետ առաջին քննարկումները սկսվեցին 2019 թվականին, դրա մասին ակտիվորեն սկսեցին խոսել արդեն 2021-2023 թվականներին՝ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի օրոք (մինչև փետրվարի 14-ին պաշտոնից հեռանալը և դրանից երկու օր անց տենդերների աղմկահարույց գործով տնային կալանքի ենթարկվելը նա ակտիվորեն առաջ էր տանում «չոր նավահանգստի» իրագործման գաղափարը)։
2023 թվականի դեկտեմբերին MTBS նիդեռլանդական ընկերությունը պատրաստել էր «չոր նավահանգստի» տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։ 2024 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ներդրումային կոմիտեն անցկացրեց նիստ, որի ընթացքում քննարկեց և հավանություն տվեց Շիրակի մարզի համար նախատեսված նախագիծը: Ավելին, այն ցանկանում էին ներառել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, իսկ շինարարությունը նախատեսվում էր սկսել արդեն 2024 թվականի երկրորդ կեսին։
Այն ժամանակ
Sputnik Արմենիային ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ իշխանություններն ԱՄԷ-ում, Իրաքում և Կատարում ակտիվորեն զբաղված են կառուցող օպերատորի փնտրտուքով։
Սակայն, ըստ Մալասի, ինչ-որ բան այնպես չգնաց։
«2024 թվականին էկոնոմիկայի նախարարությունից էլեկտրոնային նամակ ստացա, որով ինձ հայտնեցին, որ «նախագիծն իմաստ չունի, քանի դեռ չի բացվել Թուրքիայի հետ սահմանը»», - պատմում է նախագծի հեղինակը՝ նշելով, որ, մեղմ ասած, համաձայն չէ նման դիրքորոշման հետ։
Նրա հաշվարկներով՝ նախագծի իրականացման համար բավական էր 45 մլն դոլար. դրանից 37 մլն դոլարը՝ որպես օտարերկրյա ուղղակի ներդրումներ, մնացած 8 մլն դոլարը՝ որպես կառավարության խոստացացած ներդրում (հողամասեր գնելու, կոմունիկացիաներ անցկացնելու և այլ տեխնիկական ապահովման համար)։
Մալասը շեշտում է՝ նույնիսկ ներդրողներ էր գտել, որոնք այցելեցին: Նրա գնահատմամբ՝ սկզբնական փուլում «նավահանգիստը» թույլ կտար քաղաքում մոտ 2 հազար աշխատատեղ բացել։
Հիասթափվելով՝ Մալասը նախարարության հետ դադարեցրեց համագործակցությունը և հեռացավ Հայաստանից՝ նախագիծը նվիրելով կառավարությանը։ Սակայն խնդիրն այն է, որ երկրում չկա այն իրագործելու ունակ մասնագետ։
«Ամբողջ հարցն այն է, որ այդ նախագիծը և դրա տնտեսական էֆեկտը պայմանավորված չէր որևէ երկրով կամ Թուրքիայի հետ սահմանի բացմամբ։ Դրանում էր նրա ուժեղ կողմը: Ես ոչինչ չունեմ ասելու նրանց, ովքեր հայտարարում են, որ առանց Թուրքիայի հետ սահմանը բացելու այս նախագիծն իմաստ չունի», - ասաց մեր զրուցակիցը։
Կառավարության պաշտոնական դիրքորոշումը հասկանալու համար մեկնաբանության համար դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն։ Հոդվածի հրապարակման պահին գերատեսչությունից պատասխան չի ստացվել։
Չոր նավահանգստի հայեցակարգը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը: Ըստ էության, «չոր նավահանգիստը» ոչնչով չի տարբերվում ծովայինից՝ ո՛չ ենթակառուցվածքային, ո՛չ էլ հայեցակարգային առումով։ Տարբերությունն այն է, որ նավերի փոխարեն վագոններ են, երկաթուղի և բեռնատար ավտոմեքենաներ:
Գյումրին այս առումով հայեցակարգի իրականացման համար ամենահարմար քաղաքն էր, քանի որ այն կարող է ապահովել ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապ: Բացի այդ, այնտեղ կա լավ զարգացած ենթակառուցվածք և երկաթուղի, ինչպես նաև քաղաքը սահմանակից է Թուրքիային, Վրաստանին և կարող է կապ ապահովել Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի երկրների հետ, այդ թվում՝ սևծովյան նավահանգիստների միջոցով:
Մալասը վստահեցնում է, որ բացման դեպքում հայկական և վրացական նավահանգիստները կարող էին համագործակցել «կետից կետ» տրամաբանությամբ բեռնափոխադրումների համար՝ առանց լրացուցիչ մաքսային քաշքշուկի և սահմանին համապատասխան ընթացակարգեր անցնելու: Թբիլիսիի «չոր նավահանգիստը» այս դեպքում կծառայեր որպես Փոթիի, Բաթումի և հետագայում՝ Անակլիայի նավահանգիստներից բեռների համար փոխադրման և տեսակավորման կետ։
Ավելին, ըստ հայկական նախագծի հեղինակի, եթե վրացական «չոր նավահանգիստը» կատարում է միայն նավահանգստի, կուտակման վայրի և հետագայում բեռնարկղերի տեսակավորման գործառույթ, ապա Գյումրու նախագիծը ենթադրում էր ազատ տնտեսական առևտրի գոտու ստեղծում: