https://arm.sputniknews.ru/20250704/episkvopvosnern-u-temakal-arajnvordnery-havatarmutjun-en-hajtnum-garegin-2-rd-katvoghikvosin-90974523.html
Եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հավատարմություն են հայտնում Գարեգին 2-րդ կաթողիկոսին
Եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հավատարմություն են հայտնում Գարեգին 2-րդ կաթողիկոսին
Sputnik Արմենիա
Հոգևորականները կոչ են անում ՀՀ իշխանություններին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ ապահովելով արդար դատաքննություն։ 04.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-04T19:16+0400
2025-07-04T19:16+0400
2025-07-04T19:18+0400
մայր աթոռ սուրբ էջմիածին
իշխանություն
նիկոլ փաշինյան
բագրատ սրբազան
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
սամվել կարապետյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905482_0:47:1600:948_1920x0_80_0_0_e66503adbd9e34bf9cbdce022051d1fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Հայաստանի և սփյուռքի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հավատարմություն են հայտնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ ևս մեկ արձագանքելով իշխանության՝ եկեղեցուն և կաթողիկոսին ուղղված հայտարարություններին։Շեշտվում է, որ հոգևորականները խորապես վրդովված են Հայոց եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ։ Ընդգծում են, որ արշավն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։«Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին»,- նշված է հայտարարության մեջ։Անդրադարձ է արվում գործարար, բարերար Սամվել Կարապետյան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումներին։Հոգևորականները կոչով դիմում են նաև հավատավոր հայորդիներին՝ հաստատուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։Նշենք, որ այս ՔԿՀ–ում է գտնվում նաև գործարար Սամվել Կարապետյանը, որի նկատմամբ քքրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905482_137:0:1464:995_1920x0_80_0_0_3c0a508acb461cf1a05c71b34ef4e6f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մայր աթոռ սուրբ էջմիածին, իշխանություն, նիկոլ փաշինյան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, սամվել կարապետյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
մայր աթոռ սուրբ էջմիածին, իշխանություն, նիկոլ փաշինյան, բագրատ սրբազան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, սամվել կարապետյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հավատարմություն են հայտնում Գարեգին 2-րդ կաթողիկոսին
19:16 04.07.2025 (Թարմացված է: 19:18 04.07.2025) Հոգևորականները կոչ են անում ՀՀ իշխանություններին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ ապահովելով արդար դատաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Հայաստանի և սփյուռքի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հավատարմություն են հայտնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս մասին
հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ ևս մեկ արձագանքելով իշխանության՝ եկեղեցուն և կաթողիկոսին ուղղված հայտարարություններին։
«Անհանդուրժելի ենք համարում ինչպես իշխանության, այնպես և որևէ մեկի ոտնձգությունը ուղղված Հայրապետական աթոռին և եկեղեցական կանոնական սկզբունքներին։ Հայոց եկեղեցին, բարձրագույն մարմին ունենալով Ազգային-Եկեղեցական ժողովը, հետայսու ևս ղեկավարվելու է դարերով սրբագործված իր ընթացակարգերով՝ բացառելով արտաքին որևէ միջամտություն»,- նշված է հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ հոգևորականները խորապես վրդովված են Հայոց եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ։ Ընդգծում են, որ արշավն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով։
«Հակաեկեղեցական այս արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր հարված հայ ժողովրդին և հայոց պետականությանը՝ հատկապես ազգային կյանքում և Հայաստանի շուրջ ծավալվող գոյաբանական մարտահրավերների համատեքստում։ Հայոց եկեղեցու տկարացումն ու հեղինակազրկումը կարող է ձեռնտու լինել միայն հակահայկական ուժերին և հայության թշնամիներին»,- նշված է հայտարարության մեջ։
Անդրադարձ է արվում գործարար, բարերար Սամվել Կարապետյան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումներին։
Հորդորում են ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր իրենց եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցներին, գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ ապահովելով նրանց արդար դատաքննության իրավունքը։
Հոգևորականները կոչով դիմում են նաև հավատավոր հայորդիներին՝ հաստատուն մնալ հավատքի մեջ, հավատարիմ՝ ազգային սրբությունների ու նվիրական արժեքների պաշտպանության դիրքերում և չտրվել պառակտիչ գործողությունների։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով
կալանավորվեց ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ
քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին
2 ամսով կալանավորվեց։
Նշենք, որ այս ՔԿՀ–ում է գտնվում նաև գործարար
Սամվել Կարապետյանը, որի նկատմամբ քքրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա
հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։