00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետը կավելանա․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

© Photo : official site of the MoD of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2025
Բաժանորդագրվել
Նոր փոփոխությամբ՝ ռազմական բուհերի շրջանավարտները կարող են տուն ձեռք բերել երկրի ցանկացած վայրում՝ Երևանում 3 սենյականոց բնակարանի միջին գնի արժեքով:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ժամկետային զինծառայողների արձակուրդներն ավելացնելու մասին օրենքը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 25 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ գործող օրենքով շարքայինների համար նախատեսված է 10-օրյա արձակուրդ, սերժանտների համար՝ 15-օրյա: Առաջարկվող փոփոխությամբ՝ մարտական հերթապահության մեջ գտնվող զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զինծառայողները՝ 21 օր ժամկետով (2 տարում)
Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ առաջարկվում է լրացուցիչ արձակուրդ սահմանել՝ 2 օր։
Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է նաև, որ Հայաստանի ռազմական բուհերի շրջանավարտները կարող են տուն ձեռք բերել երկրի ցանկացած տեղում՝ Երևանում 3 սենյականոց բնակարանի միջին գնի արժեքով:
Բուհն ավարտելուց և լեյտենանտի կոչում ստանալուց հետո նրանց կտրվի բնակարանի վկայական՝ Երևանում 3 սենյականոց բնակարանի այդ պահին հաշվարկված միջին գնի չափով:
Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հստակեցրել է, որ նման վկայագրով ձեռք բերված բնակարանը հանձնվում է օգտագործման 20 տարով՝ ծառայության ժամկետի ընթացքում, ինչից հետո այն կդառնա սեփականություն:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մշակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ հունվարին e-draft հարթակում։
Լրահոս
0